Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Քաղաքական
Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է lenta.ru-ն:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելը Տրապիզոնի Աքչաբաթ քաղաքում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով ազատ արձակել նաև ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին:
«Մենք սկսում ենք ստորագրահավաքի արշավ ՝ պահանջելով ազատ արձակել մեր նախագահի թեկնածուին և անցկացնել ընտրություններ, որպեսզի Թուրքիան ունենա պայծառ ապագա, ապագա, որտեղ բոլորը կժպտան», -ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել այս տարվա մարտի 19-ից՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Նրանից բացի ձերբակալվել են քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։ Չնայած հանրահավաքների արգելքին՝ քաղաքապետին ազատ արձակման համար բողոքի ցույցերը շարունակվում են։ Իմամօղլուն ինքը հայտարարել է, որ մտադիր չէ ենթարկվել իշխանությունների ճնշմանը։