Կեղծ տեղեկություններ են․ Պեսկովը՝ Թրամփի ու Պուտինի շփման «արգելքի» մասին
Միջազգային
Տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելել են շփվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ չի համաձայնել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, կեղծ են: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր օրերում բազմաթիվ տարբեր կեղծիքներ, ասեկոսեներ, ենթադրություններ և բացահայտ ստեր են հրապարակվում մամուլում: Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը պաշտպանել է հրադադարի գաղափարը», - ասել է Կրեմլի խոսնակը:
Միաժամանակ, նա նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցման գործընթացը ներառում է մի շարք նրբերանգների դիտարկում, և կողմերն այժմ ակտիվորեն քննարկում են դրանք։