Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասին
Սպորտ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Էնջ Պոստեկոգլուն դժգոհություն է հայտնել ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (1:0) գլխավոր մրցավարի աշխատանքից։
Էնջի թիմը գոլ խփեց, բայց այն չեղարկվեց VAR-ի ստուգումից հետո: Մրցավարը մոտ երեք րոպե ուսումնասիրել է կրկնությունները։
«Դա սպանում է հանդիպումը, ընկեր: Սա այն ֆուտբոլը չէ, ինչ նախկինում էր: Մրցավարը հաշվեց գոլը, այնուհետև վեց րոպե պահանջվեց այն չեղարկելու համար: Սա խենթություն է, ընկեր: Դա խենթություն է», - ասել է Պոստեկոգլուն հանդիպումից հետո:
«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Տոտենհեմը» զբաղեցնում է 14-րդ տեղը։