Պուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ, առաջիկա օրերին դեռ չի նախատեսվում։ Առայժմ ժամանակացույցում ոչինչ չկա»,-ասել Է Պեսկովը։
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին: