Ճապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր
Օրվա իրադարձություններ
Ճապոնայում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել Ցուշիմա կղզու մոտակայքում՝ ծովում, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ հիվանդներ և բժիշկներ։ Նրանցից երեքը զոհվել են։
Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ երեկ կեսօրին ինքնաթիռը կորցրել է կապը ավիադիսպետչերների հետ։ Ուղղաթիռը Ցուշիմայի օդանավակայանից թռչում էր Ֆուկուոկա պրեֆեկտուրայի հիվանդանոց։
Հիվանդանոցում, որտեղից շտապօգնության կանչն է եղել, պարզաբանել են, որ ուղղաթիռի հետ կապը կորել է թռիչքից 10 րոպե անց։
Ներկայումս առափնյա պահպանությունը հետաքննում է վթարի մանրամասները։ Ճապոնիայի տրանսպորտի անվտանգության խորհրդի քննիչները հետաքննությանը կմիանան երկուշաբթի՝ ապրիլի 7-ին: