ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ
TV
ԱՄՆ-ի հարավում և արևմուտքում վատ եղանակի հետևանքների, մասնավորապես ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ։ Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր, բարձրացրել են գետերում ջրի մակարդակը՝ բնակեցված տարածքներին սպառնալով լուրջ ավերածություններով։ Այս մասին գրում է euronews.com-ը:
Կենտուկիի մայրաքաղաք Ֆրանկֆորտ քաղաքը հեղեղվել է: Փրկարարները փչովի նավակներով նավարկում են հեղեղված փողոցներով՝ օգնելու բնակիչներին: Էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցվել է Կենտուկի գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:
Ջրի մակարդակը գերազանցել է 14 մետրը: