Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբ
Սպորտ
Կիրակի օրը Հնդկաստանում տեղի ունեցավ ընկերական Էլ Կլասիկո, որտեղ հանդիպեցին «Բարսելոնայի» և «Ռեալի» լեգենդները։
Կատալոնացիների կազմում խաղադաշտ դուրս եկան Չավին, Պույոլը, Ռիվալդոն, Կլյուվերտը, Ֆրանկ դե Բուրը։
Մադրիդի «Ռեալի» կազմում էին Լուիշ Ֆիգուն, Մորիենտեսը, Օուենը և այլք։
Մադրիդցիները հաղթեցին 2-0 հաշվով։