Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Անհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտգործնախարարության չարաբաստիկ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների, ինչու չէ՝ նաև բուռն քննադատությունների տեղիք է տվել։

Իրականում ԱԳՆ հայտարարությունը, մեծ հաշվով, իր մեջ նորություն չէր պարունակում։ Մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը փակելու իրենց դիրքորոշումն արդարացնելու նպատակով փորձում են հղում կատարել Արցախի լուծարման հրամանագրին, բայց այդպիսով ՀՀ իշխանություններն ամեն անգամ նոր զարգացումներ են ապահովում, որով, կարծես թե, վերջնական «կնիք են դնում» իրենց դիրքորոշման ու տեղի ունեցածի վրա։ Մյուս կողմից էլ՝ նրանք այդպիսով փակում են նաև արցախցիների վերադարձի թեման, ինչն այդ մարդկանց իրավունքների վերականգնման կարևոր բաղադրիչ է։ Պատահական չէ նաև հայտարարության տարածման պահը, երբ համաձայնեցված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի կետերը, բայց դրանց մեջ բացակայում է ամենակարևոր թեման՝ Արցախի մասին հիշատակումը։

Բայց այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիովին հիմնազուրկ է՝ առաջին հերթին իրավական տեսանկյունից։ Տեսեք, եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանա սեփական ՍՊԸ-ն լուծարել կամ սնանկ հայտարարել, այնքան բարդություններ կունենա, այնքան ընթացակարգեր կանցնի, որ էլ ասելու չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համաժողովրդական հանրաքվեի հիմքով ստեղծված պետական միավորն ինչ-որ մի հրամանագրով լուծարվեց։ Օրինակ՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կամ Վահագն Խաչատուրյանը (կամ ով լինի այդ պաշտոններում) ինչ-որ պահի որոշեն Հայաստանի լուծարման հրամանագիր ստորագրել, Հայաստանը պիտի լուծարվի՞։ Պարզ է, որ այդպիսի հրամանագիրն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ու այս տեսանկյունից ԱԳՆ-ի կողմից բերվածը շատ անլուրջ հիմնավորում է։ Պարզ է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանության, պետականության կրողը ժողովուրդն է։ Պատահական չէ, որ անկախության ու ինքնիշխանության հետ կապված հարցերը լուծվում են հենց հանրաքվեների միջոցով։

Մյուս կողմից՝ պարզվում է՝ ոչ ոք ֆիզիկապես այդ հրամանագիրը չի էլ տեսել։ Եղել է ընդամենը հայտարարության տեսքով տարածված մամուլի հաղորդագրություն այդ մասին, և վերջ: Բայց եթե նույնիսկ ընդունենք էլ, թե այն ստորագրվել է, ապա պետք է հաշվի առնել, որ ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո, երբ այլ ելք չկար։ Նկատի ունենանք, որ այդ փաստաթուղթն ընդունվել է (կրկնում ենք՝ եթե ընդունենք, որ նման փաստաթուղթ ընդհանրապես եղել է) Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ էր մնացել հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ կար Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք ու ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ ժողովրդի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով:

Պատահական չէ, որ միջազգային հարթակում ընթացող գործընթացներում որևէ հղում չի կատարվում Արցախի լուծարման հրամանագրին, փոխարենը նշվում է, որ Հայաստանի իշխանությունները Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իրենց դիրքորոշումը վերահաստատել են Բրյուսելում։ Այդպիսով հենց նրանք են Արցախի թեման դուրս բերել բանակցային գործընթացից, փակել կարգավիճակի հարցը, այնինչ տասնամյակներ շարունակ բանակցությունների առանցքը պտտվել է հենց կարգավիճակի շուրջը։ Ու դրանից հետո էլ ակնկալում էին, որ երրորդ կողմերը կամ միջնորդները պիտի խոսե՞ն Արցախի թեմայի վերաբացումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն Մարուքյան