Կվարացխելիան հայտնվել Է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թոփ-10-ում. առաջին տեղում Ռաֆինյան է
Սպորտ
«Պարի Սեն Ժերմենի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ընդգրկվել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակում՝ ըստ բուքմեյքերների: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներից հետո բուքմեյքերները թարմացրել են 2025 թվականի «Ոսկե գնդակը» ստանալու գործակիցները։
Այս պահին կատալոնական «Բարսելոնայի» վինգեր, բրազիլացի Ռաֆինյան առաջատար է մեծ տարբերությամբ։ Նրա հաղթանակի գործակիցը 2,20 կամ 45% է։
Կվարացխելիան ութերորդ տեղում է, թեև մեկ ամիս առաջ նա նույնիսկ լավագույն քսանյակում չէր: