Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան


Ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

110 տարի առաջ այս օրը, Պոլսի 250 հայ քաղաքական և մտավորական առաջնորդների ձերբակալությամբ, Օսմանյան կայսրության իշխանությունները տվեցին մեկնարկը Հայոց Ցեղասպանության, որը տարբեր դրսևորումներով շարունակվեց մինչև 1923 թ., արդեն իսկ կայսրության իրավաժառանգորդ Թուրքական հանրապետության իշխանությունների ձեռքերով:

Մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ և ոճրագործություններ են եղել, ներառյալ բազմիցս հենց մեր ժողովրդի դեմ, սակայն Հայոց Ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած կամ նույնիսկ կոտորածների շարք չէր: Այն խորը ճգնաժամի մեջ գտնվող կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված, հսկայական մասշտաբներով, հրեշավոր դաժանությամբ և նենգ միջոցներով իրականացված հիմնական ազգային փոքրամասնության իսպառ բնաջնջում էր իր պատմական հայրենիքում՝ տեղ ազատելու կայսրության փլատակների տակից թուրքական նոր, ծայրահեղ ազգայնամոլ պետության ստեղծման համար:

Այսօրվա Թուրքական հանրապետությունը կառուցված է մեր, ինչպես նաև հույների, ասորիների, սիրիացիների, վրացիների, քրդերի և այլոց պատմական հայրենիքների, նրանց հազարամյա վիթխարի ժառանգության, նրանց արյան և քրտինքի յուրացման վրա, և այսօրվա թուրք կառավարողները դա հրաշալի գիտեն: Պատահական չէ, որ նրանք շարունակում են իրենց նախորդների ցեղասպան վարքագիծը, փակ պահելով Հայաստանի սահմանը և պարբերաբար սպառնալով մեզ ռազմական ներխուժմամբ, զինելով և հրահրելով Ադրբեջանին, իրենց սեփական տարածքում ոչնչացնելով քրդերին, Սիրիայում՝ ալևիներին և քրդերին, Կիպրոսում՝ հույներին:

Այսօր, Արցախի թուրք-ադրբեջանական օկուպացիայից և բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո, ավելի քան արդիական է դառնում Հայոց նոր Ցեղասպանության կանխումը, քանզի ցեղասպան ագրեսորն արդեն չի թաքցնում իր նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Դա սակայն որևէ կերպ չի կարող տեղի ունենալ ցեղասպան ագրեսորին սիրաշահելու միջոցով՝ նախկինում սիրաշահելու բոլոր փորձերը ավարտվել են կոտորածներով և սիրաշահողների բնաջնջմամբ:

Այս ագրեսորը միայն ուժի լեզուն է հասկանում, և կանգ է առնում՝ երբ բախվում է կազմակերպված ուժի: Վկան՝ Վանի ինքնապաշտպանությունը, Սարդարապատն ու Բաշ-Ապարանը, վկան նաև՝ Արցախյան առաջին պատերազմը: Այսօր, երբ պատերազմները մղվում են ոչ միայն մարտի դաշտում, այլև, և առաջին հերթին մարդկանց սրտերում և ուղեղներում, մենք պարտավոր ենք նորից կազմակերպված ու մարտունակ ուժ դառնալ՝ ողջ աշխարհով մեկ, և միասնական ջանքով բռնել ագրեսորի ձեռքը, թույլ չտալով նրան երբևիցե նորից ցեղասպանել հայերին, կամ զրկել նրանց սեփական հայրենիքում ապրելու աստվածատուր իրավունքից:

Իսկ մինչ այդ, ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ: Աստված պահապան վերապրածներին, ուժ ու իմաստություն տա նրանց՝ հասնելու արդարության հաղթանակին:

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել