Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան


«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը գերակտիվ երեխա էր, ամեն հարցում առաջատար էր, լավ ընկեր իր շրջապատի համար: Շատ էր սիրում նկարել, խեցեգործությամբ զբաղվել, դհոլ նվագել անսամբլում, փոքրուց նաև ֆուտբոլով էր տարված, արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր: Դպրոցում սիրված աշակերտ է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Հայկի մայրիկը: Նշում է՝ որդին սիրում էր նվեր ստանալ լեգոներ, հետաքրքիր և ուսուցողական կոնստրուկտորներ. «Այնպիսի բաներ, որոնք կզարգացնեին նրա միտքը, կկարողանար կյանքի կոչել իր մտահղացումները: Ոչ թե ինչ-որ խաղ խաղալ, այլ ինչ-որ բան կառուցել: Իր ուսուցիչները, որոնց մոտ տարբեր խմբակների է հաճախել, շատ գոհ էին իրենից: Նկարչական շատ ցուցահանդեսների ենք մասնակցել: Խեցեգործության ուսուցչուհին կին էր, միշտ հիանում էր իրենով: Երևի չորրորդ դասարանում էր, հանձնարարություն էին տվել, նա էլ խնձոր էր պատրաստել՝ որդը ներսից դուրս եկած: Ցեղասպանության թեմայով նկար ունի, կարմիր գույնի ալիքներով ծով է նկարել, իսկ ծովում ծառերից թափված բազմաթիվ խնձորներ են: Բայց իր բոլոր նախասիրությունները մի կողմ դրեց և ֆուտբոլն ընտրեց»:

Հայկը ծնունդով Երևանից է, ընտանիքով բնակվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Նրա հետաքրքրություններն արվեստն ու սպորտն էին, օտար լեզուներից սիրում էր ռուսերենը: Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Սիրում էր իր մասնագիտությունը, շատ լավ մարզիչ կլիներ: Հրաշալի հասկանում էր երեխաների հոգեբանությունը և կարող էր հեշտությամբ աշխատել նրանց հետ: Ընդունվեց բուհ, բայց այդպես էլ ուսանող չդարձավ: Դա ինձ համար մեծ ցավ է: Քննությունները հանձնեց, ընդունվեց, շատ էինք ուրախացել, պետք է վերադառնար բանակից ու շարունակեր ուսումը: Շատ մեծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված: Իր հայրենիքին օգտակար եղավ, բայց իր մնալով ավելին կարող էր անել մեր երկրի համար»:

2021 թ. հուլիսի 27-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել Կապան: Ավագ հրաձիգ էր: «Ես Հայկին ճանապարհել եմ բանակ այն ժամանակ, երբ Կառլենը՝ եղբայրը, դեռ բանակում էր: Կառլենս անցել է պատերազմով, ծառայել «Եղնիկներում»: 40 օր իրենից տեղեկություն չենք ունեցել, հետո եկել է արձակուրդ: Եվ պատկերացրեք, որ այս ապրումներից հետո Հայկին եմ ճանապարհել, պատկերացրեք, թե ինչ եմ ապրել: Մինչև բանակ գնալը Հայկս վթարի ենթարկվեց, ծունկը վնասվեց: Ֆուտբոլի պարապմունքներից, խաղերից հետ էր ընկնում: Իրեն առաջարկեցին, որ կարող է ոտքը բուժել և երեք տարի հետո զորակոչվել բանակ: Բայց Հայկը մերժեց այդ առաջարկը. «Ես իմ հասակակիցների հետ կմեկնեմ ծառայության: Ես պետք է ծառայեմ»: Կարծես ներսում ինչ-որ վրեժ ունենար: Չկարողացանք իրեն համոզել, նա կարողանում էր իր խոսքն առաջ տանել»:

Շատ հետո է մայրիկն իմացել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկն էլ մյուսների հետ օգնություն է հավաքել, պաշտպանիչ ցանցեր գործել ռազմաճակատ ուղարկելու համար: «Մեզ հետո պատմեցին, որ արկղերի վրա գրում էր. «Եղնիկներ, Կառլենին, ապե՛ր, զանգի տուն»»:

Հայկի ծառայությունը շատ լավ է անցել: «Բազմաթիվ պատվոգրեր ունի: Արմավիրում ծառայելու ժամանակ հակագազով վարժություն էին կատարել, ասում էր՝ մա՛մ, ինչ-որ բան սարքին չէր: Պետք է սերժանտի կոչումով տեղափոխվեր Կապան, բայց չստացվեց: Մի տեսակ նեղսրտել էր: Ինձ ասաց. «Սերժանտն ի՞նչ է, ավելի բարձր կոչումով եմ Կապանից տուն գալու»: Հայկին ասացի՝ ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ ծառայես ու անվտանգ տուն հասնես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ռազմական գործողությունների կիզակետում է հայտնվում նաև Հայկը: «Շատ ծանր վիճակում են եղել՝ շրջափակման մեջ: Ես ու ամուսինս տեղյակ չենք եղել, բայց եղբոր հետ խոսելիս ասել է. «Շրջափակման մեջ ենք, հրամանատարական կազմը խոստացել է, որ հրետանի կաշխատի, մեզ այստեղից դուրս կհանեն»: Վերջին անգամ իր հետ խոսել ենք սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10-11-ի միջակայքում: Ամբողջ գիշեր մարտնչել է: Իր մոտից եկած տղաներն են ինձ պատմել, որ Հայկն իր դիրքը թողել է, գիշերով գնացել և կողքի դիրքին է օգնել, նորից վերադարձել իր դիրք: Զոհվել է այն դեպքում, երբ շատ հանգիստ կարող էր նահանջել: Իր զենքը ինչ-որ պահի խափանվել է, նորակոչիկի ПК-ն է վերցրել, իսկ իրենց ասել՝ դուք նահանջեք, ձեր փոխարեն կկրակեմ: Այդ տղան փաթաթվել էր ամուսնուս ու ասում էր. «Ձեր տղայի շնորհիվ ենք ողջ մնացել, կարողացանք դուրս գալ, որովհետև Հայկը կրակեց»: Նրանց ասելով՝ Հայկն առաջին զոհն է եղել:

Հայկը դիրքում կռվել է մինչև վերջ, անգամ դիրքից դիրք գնալով: Տղաներն են պատմում՝ դիմում էին հրամանատարությանը, որ գործի դնեն հրետանին, քանի որ թշնամին արդեն իրենց դիրքեր էր հասել»: Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Մոտ մեկ շաբաթ անց տուն «վերադարձել» մեր 32 տղաների հետ: «Սեպտեմբերի 13-ի կեսօրին ամուսինս ու եղբայրս Կապանում էին: Պատմում են՝ Ներքին Հանդում զորք կար, երբ հարցրել են, թե ինչո՞ւ չեն բարձրանում դիրքեր տղաներին օգնելու համար, արձագանքել են՝ հրաման չեն ստացել:

Հայկը դիրքապահ չի եղել: Սեպտեմբերի 12- ին՝ ժամը 8-9-ի կողմերը, Ներքին Հանդի դպրոցից մի քանի տղաների բարձրացրել են դիրքեր՝ իբր ինժեներական աշխատանքների, թողել երեխաներին այդտեղ ու գնացել: Դրանից առաջ Հայկը պատմել էր՝ 20 օր դիրք էին բարձրանում, ամեն ինչ կարգի բերում, բայց հաջորդ անգամ նույն դիրքը չէին գնում, որովհետև այն արդեն հանձնված էր, գնում էին ուրիշ դիրք»: Տղաների զոհվելու հանգամանքների առթիվ քրեական գործ է հարուցված: «Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Չգիտենք, թե ում տանք մեր հարցերը, իսկ դրանք այնքան շատ են»:

Մայրիկը հիշում է՝ իրենց բարեկամներից մեկը Հայկին ասել էր՝ եթե պատերազմ լինի, նահանջի: «Բայց Հայկն ասում էր. «Չէ, մենք պիտի հող, երկիր պահենք: Ամեն մեկն իր գլուխը պահելով՝ երկիր չի պահում, մա՛մ ջան: Դու տղուդ ո՞նց գիտես, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ»: Հայկը մնաց իր համոզմունքին, որ պետք է հողը պահի: Պայքարող տեսակ էր: Եթե բակում անհավասար կռիվ լիներ, նա չէր վախենում, այդ կռվի կենտրոնում էր: Դասղեկն է պատմում՝ կարող էր ուրիշ աշակերտի համար վիճել ուսուցիչներից ինչ-որ մեկի հետ. «Ընկեր Գրիգորյան, ճիշտը պետք է անցնի»: Նա ճշտի մարտիկ էր: Դրա համար նաև հարգանք էր վայելում շրջապատում: Հանուն ընկերոջ, փոքր ու մեծի ոչինչ չէր խնայում: Նույն հարգանքը նաև ծառայության ժամանակ է վաստակել: Իր գունդը, ծառայակից ընկերներն ասում են՝ նա ավելի բարձր մեդալների է արժանի: Դիմեցինք պաշտպանության նախարարությանը, որտեղից մեզ շնորհակալություն հայտնեցին, բայց պատասխանը կարող եմ մի քանի բառով այսպես ձևակերպել՝ ինչ տվել ենք, դա է»:

Ապրելու ուժի մասին: «Կառլենն է ինձ ուժ տալիս, նա իմ մոտիվացիան է: Իմ միակ ուժն ու հույսն իմ Կառլենն է, իր մեջ Հայկին էլ եմ տեսնում: Ինձ համար Հայկը կա: Հայկին ուրիշ տեղ չեմ կարողանում տեսնել: Իմ ենթագիտակցության մեջ Հայկս դեռ Ներքին Հանդում է: Եթե հակառակի մասին մտածեմ, կարող եմ խելագարվել»:

Հ. Գ. - Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Մերձավանի գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)