«Ամենասեքսուալ հետույք» տիտղոսին արժանացած կինը ցանկանում է վերականգնել կուսությունը (լուսանկարներ, տեսանյութ)
TV
Նոյեմբերին կայացած Miss Bumbum մրցույթում, որտեղ կանայք պայքարում են «Ամենասեքսուալ հետույք» տիտղոսին արժանանալու համար, առաջին տեղը զբաղեցրած բրազիլուհին բացատրել է իր այդ քայլի իմաստը։
«Ես ցանկանում եմ մերկ նկարահանվել եւ դրա հետ մեկտեղ կույս զգալ ինձ։ Այսինքն՝ այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եմ եկել։ Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ցանկանում»,-ասել է Ինդինարան։
Բրազիլուհին շատ վճռական է տրամադրված։ Մինչեւ վիրաբույժը չվիրահատի եւ չվերականգնի նրա կուսությունը, Ինդինարան չի պատրաստվում նկարահանվել ֆոտոշարքերում։
Բացի այդ, Կարվալյան մտածում է, որ այդ քայլից հետո կբարձրանա նաեւ Miss Bumbum մրցույթի հեղինակությունը. «Կարծում եմ, որ այդ մրցույթն ավելի մեծ հեղինակություն կունենա, եթե նրա հաղթողը կույս լինի»։
Իր երազանքին հասնելու համար Ինդիրնարան պետք է մեկնի արտասահման՝ լավագույն մասնագետներին դիմելու համար։ Ի դեպ, նրան այնքան էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ վիրահատությունից հետո նա երեք ամիս չի կարող սիրով զբաղվել։
Աղբյուրը՝ Daily Mail
NEWS.am STYLE