Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում դեռ շատ ջուր է քաշելու, իսկ գործող իշխանություններն անցել են փնթի մանիպուլյացիաների դաշտ՝ փորձելով հանրությանն ապակողմնորոշել։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժներ սահմանող օրինագծեր գոյություն ունեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում, մի քանի այլ երկրներում։

Շվեյցարիայում, օրինակ, 2007 թվականի մարտին դատարանը տխրահռչակ թուրք գործիչ Դողու Փերինչեկին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման հայտարարությունների հարցում և դատապարտել 90 օրվա պայմանական ազատազրկման, 3000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի։ Արդեն 2008 թ․-ին էլ շվեյցարական Վինտերտուր շրջանի դատարանը երեք թուրքերի դատապարտել էր տուգանքի Հայոց ցեղասպանության ժխտման համար։

2012 թվականի հունվարին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ ընդունվել էր Ֆրանսիայում։ Օրենքն արգելում է ցեղասպանության գործողությունների խրախուսումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես և ի լուր հանրության մերժումն ու ժխտումը։ Օրինազանցներին մինչև 45000 եվրո տուգանք կամ 1 տարվա ազատազրկման կարող են դատապարտել։

Հայաստանում 2021 թվականի մայիսին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ ՀՀ օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում կոնկրետ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ «Սա մի կողմից ազգային հիշողության, արժանապատվության և ինքնության խնդիր է, մյուս կողմից՝ մարտահրավեր Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների կողմից։ Յուրաքանչյուր ոք պետք է իր ընտրությունը կատարի»,- ասել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ դրանից հետո իրենց ընտրությունը կատարած ՔՊ-ականները ծեծկռտուք էին սկսել խորհրդարանում։ Գործող իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե իբր Հայաստանում գործում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը նշել էր, թե գործող օրենքը պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ Ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունն առանց վերոնշյալ հրահրման նպատակի, պատժի չի ենթարկվում»,- պարզաբանել էր պատգամավորը, ի ցույց դնելով գործող իշխանությունների մանիպուլյացիաները։ ՀՀ իշխանություններն, այդուհանդերձ, որևէ ցանկություն չունեն ընդունել այդ օրենքը, ընդհակառակը, փորձում են իրենց քարոզչամեքենայի միջոցով հարվածել ընդդիմությանը։

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը վերջերս նշել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացներում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը կարելի է բնորոշել 2 բառով՝ «խայտառակ» և «դավաճանական»։ Ըստ Դեմոյանի՝ գործող իշխանությունների հայտարարություններն անմեղ չեն, հաշվարկված են և հիմնական նպատակն է հարաբերականացնել Ցեղասպանության՝ որպես ծանրագույն հանցագործության հետևանքները, հաճոյանալ թուրքական կողմին, ազդակներ ուղարկել, որ հայկական կողմը պատրաստ է զիջել նաև այս, որևէ քննարկման ծիրից ներս չգտնվող հարցում։ Դեմոյանը հիշեցրել էր, որ նախորդ տարի Ցեղասպանության կանխարգելման հերթական ֆորումը կազմակերպվեց, որը Հայաստանում երկու տարին մեկ է անցկացվում, ո՛չ ծրագրում և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների որևէ ելույթում անդրադարձ չկար Հայոց ցեղասպանության հարցին։ «Սա լավագույն ցուցիչն է, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության միջազգային ոչ թե ճանաչման, այլ պատմական նույն փաստի ժխտման քաղաքականություն, որն, ի դեպ, քրեորեն պատժելի է հայաստանյան օրենքներով»,- ասում է Դեմոյանը։

Բոլոր այս փաստերը վկայում են, որ ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների գործ ունենք վտանգավոր մի խմբակի հետ, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումը և ուրացումն է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում