Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան


Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ անգամ չէ ապացուցվել, որ, այսպես ասած, «եվրոպական ուղուն» ամենամեծ վնասը հասցնում են Հայաստանը դեպի ԵՄ «տանող» քաղաքական «ուժերն» ու անհատները: Ինչպե՞ս են վնասում: Իրենց գործունեությամբ, իրենց դրսևորած պահվածքով, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իսկ տարփողած «եվրոպական արժեքների» հետ: Մյուս կողմից՝ հասարակության մեջ վարկանիշի գրեթե բացառմամբ: Արդյունքում, նույնիսկ մեր այն հայրենակիցները, որոնք դեպի ԵՄ գնալը ճիշտ են համարում, հիասթափվում են, ընդ որում՝ ոչ միայն այդ «ուղուց», այլև հենց Արևմուտքից, որի ներկայացուցիչներ են իրենց համարում նշյալ շրջանակները:

Նմանապես, կարելի է ապացուցված համարել, որ Նիկոլ Փաշինյանին ամենից շատ վնաս տվողները (հասկանալի է՝ իրենից հետո) հենց այդ՝ իրեն կից կամ կցված խմբերն են: Հիմնական քաղաքական վնասատուները հենց նրանք են, որոնք իրեն սատարել են, որոնք իր հետ այս կամ այն հարցում կոալիցիա են կազմել, այսպես ասած՝ իր կողքին են: Պատճառները էլի նրանց վերոնշյալ պահվածքի ու գործունեության «կառուցվածքում» են, և էլի՝ գումարած անվարկանիշ վիճակը:

Վերը ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայություն-օրինակն ուղիղ եթերում արձանագրված վերջին խուլիգանությունն էր՝ «Եվրամասիվի» թաղապետարանում: Թե իշխանական իրավապահ մարմինները ինչ «կուլբիտներ» կանեն կամ չեն անի, տեղի ունեցածը կոչվում է խմբակային խուլիգանություն: Ավելին, շատ իրավաբաններ այդ արարքը որակում են Քրեական օրենսգրքի 450 հոդվածով:

Իհարկե, սպասելի էր, որ փաշինյանական իշխանության պայմաններում խուլիգանություն անող, տասով մեկի վրա հարձակվող վարչական շրջանի ղեկավարը ոչ միայն անմիջապես չձերբակալվեց՝ համապատասխան մեղադրանքներով, այլև անգամ զբաղեցրած պաշտոնից չազատվեց: Շատ հնարավոր է, որ նրան Փաշինյանն անգամ պետական բարձր պարգև տա: Ախր, շա՜տ «եվրամիութենական» են, էլի, հո զոռո՞վ չի: Դրան «ժողովրդավարության բաստիոն» կասեն, է...

Էլ ավելի զավեշտական էր տվյալ կուսակցության ու նրա ղեկավար Արամ Զ. Սարգսյանի հայտարարությունը՝ ուժով հարցեր լուծելու, իրենց կուսակից պաշտոնյային նեղելը պետության դեմ հարձակում որակելու, բռունցքներով պետությունը պաշտպանելու, իրենց կարծիքով՝ «տղամարդկություն դրսևորելու», մյուս կողմից՝ իրենց ներկայացուցչի արած խուլիգանությունը... Ռուսաստանի կողմից կազմակերպված լինելու մասին:

Հա, և տորթի վրայի բալը: Ի հավաստում մեր դիտարկումների, «Հանրապետությունը» ուղղակիորեն սկսեց քաղաքական շանտաժի եղանակով «խոսել» իրենց իսկ սատարած Նիկոլ Փաշինյանի հետ: Կոնկրետ. հայտարարեցին, որ եթե իրենց «եվրոթաղապետը» պաշտոնանկ արվի, ապա, մոտավոր ասած, կփլուզեն ՔՊ«Հանրապետություն» կոալիցիան, ինչը նշանակում է, որ Երևանում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Այդ «գծով» զարգացումներին, կարծում ենք, դեռ հետևելու առիթներ կլինեն առաջիկայում:

Իսկ եթե ամփոփելու լինենք այն, ինչ կատարվում է այս օրերին, ապա կարելի է մի քանի ուշադրության արժանի դիտարկում անել:

Նախ՝ սա հետևանքն է այն ամեն ինչի, ինչը տարիներ շարունակ ցանում էր Նիկոլ Փաշինյանը: Ասված է, չէ՞, քամի ցանես՝ փոթորիկ կհնձես: Այն թույնն ու չարությունը, այն ատելությունը, այն թշնամանքը, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ցանում, հրահրում ու սերմանում էին ( և՝ են) հասարակության մեջ, անխուսափելիորեն պետք է բերեր լուրջ խնդիրների: Ու բերեց: Ու, ցավոք, դեռ բերելու է:

Բավական է մի փոքր առանց հույզերի զննել ՔՊ-ի ու փաշինյանականների վերջին շրջանի վարքն ու արձագանքները՝ համոզվելու համար, որ նրանք հիստերիկայի ու խորագույն ցայտնոտի մեջ են: Ի լրումն, նաև՝ ցուգցվանգի (սա վիրավորանք չէ, այլ շախմատային եզրույթ, որը նշանակում է վատ վիճակ, որի պայմաններում ցանկացած քայլ բերում է էլ ավելի վատ վիճակի):

Իսկ ինչո՞ւ են իրենք լուրջ ցայտնոտի ու հիստերիայի մեջ: Որտեղի՞ց է գալիս նրանց այդ կատաղի ագրեսիան, այդ թվում՝ ոչ միայն վերբալ ագրեսիան: Կարծում ենք՝ իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն ու սատելիտվողները ևս հրաշալի հասկանում են, որ սպառված են, որ իրենց ժամանակը սպառվում է, ընդ որում՝ ոչ միայն ներքին դաշտում, այլև արտաքին խաղացողների, այդ թվում՝ իրենց իշխանության բերածների համար: Մյուս կողմից՝ հասկանում են, որ սատելիտ ուժերն իրենց վնասում են ու բալաստի նման քաշում են դեպի քաղաքական հատակային անէություն: Տեղից՝ վիճակները մի բան չէ... Գումարած՝ ակնհայտ է, որ նույնիսկ կոալիցիա կազմելու հույսերն են փլուզվում, քանի որ այդ ուժերը նույնիսկ իշխանության ամենամեծ ցանկության պարագայում ոչ մի կերպ չեն անցնի խորհրդարան: Գյումրին՝ վկա:

Հարկավ, տոտալ հիստերիայի մեջ ընկած՝ կփորձեն հին ու ջարդված քարոզչասազը կամ նույնիսկ քարոզչակիթառը ծնգծնգացնել (նախկիններ, թալան, «30 տարի», Ռուսաստան և այլն), բայց այդ խաղն էլ է վաղուց «վառված»: Հետհաշվարկը, ինչպես ասվում է, սկսված է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ