Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Ներկով զենքեր, մինի «ճակատամարտեր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փեյնթբոլը (Paintball) էքստրեմալ սպորտի հանրաճանաչ խաղ է, որը հավասարապես վայելում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: «Զինված» խաղացողները բաժանվում են երկու թիմերի և մտնում են «ռազմի դաշտ», այդ մինի մարտում հաղթում է ավելի արագը, ճարպիկը և նշանառուն:

Փեյնթբոլի պատմության մեջ կա այդ էքստրեմալ սպորտի ծագման մի քանի վարկած։

Դրանցից ամենավաղը թվագրվում է տասնիններորդ դարի վերջով։ Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել այն «հրազենի» ծնունդը, որը կրակում է ներկով։ Նման զենքի օգնությամբ մարզվել են ֆրանսիական բանակի զինվորները։ Կա նաև ենթադրություն, որ 1937 թվականին Գերմանիան որոշել է օգտագործել ֆրանսիական այդ գաղափարը։ Գերմանացիները սկսել են ներկեր կրակող զենքերի արտադրություն՝ «ներկ արձակող սարքեր», որոնք նրանք անվանել են «սաքսոնական հրացաններ»:

Հյուսիսային Ամերիկայում փեյնթբոլի ծագման սեփական վարկածն է լայն տարածում գտել։ 30-ականներին մի խումբ կովբոյներ որոշել են զվարճանալ ներկ կրակող սարքերով, որոնցով նրանք նշում էին անում կովերի և ձիերի վրա։ Այդ զվարճանքը ինչ-որ չափով հիշեցնում էր «պատերազմական խաղ»։

Ըստ փեյնթբոլի ծագման հաջորդ տարբերակի, կանադացի անտառահատներն են նման սարքեր օգտագործել ծառերը նշելու համար։

Փեյնթբոլի առաջին մարկերն ստեղծվել է Crossman ընկերության կողմից անցյալ դարի 60-ականների վերջին։ Բայց դա անհաջող տարբերակ է եղել, պահանջարկը քիչ է եղել, և այն բարելավվել է 1972 թվականին: 1981 թվականի հունիսին ԱՄՆ-ում է տեղի ունեցել փեյնթբոլի առաջին խաղը։ Այդ փոքր «պատերազմը» հրացաններով, որոնք ներկ են արձակում, կազմակերպել են երեք ընկեր՝ բորսայում հոգնեցուցիչ աշխատանքն ընդմիջելու համար: Նրանց մի քանի ընկերներ նույնպես մասնակցել են զվարճալի մարտին: Հանդիսատեսներին և մասնակիցներին դուր է եկել խաղը, և այն արագորեն տարածվել է ոչ միայն Ամերիկայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Միակ թերությունն այն է եղել, որ գնդիկները յուղոտ էին, իսկ ներկը դժվարությամբ էր հանվում հագուստից։ Թերևս դա է պատճառը, որ հետագայում խաղի նկատմամբ հետաքրքրությունը մարել է։ Այնուամենայնիվ, 1984-85 թվականներին տեղի է ունեցել զարգացման կարևոր փուլը, հայտնագործվել են ժելատինե գնդիկները, որոնք լցված էին ջրում լուծվող ներկով, ինչը հանգեցրել է այդ խաղի ժողովրդականության աճին։

Հենց սկզբում այդ խաղի հրացանները օդաճնշումային էին։ Կրակոցն արձակվում էր բալոնում սեղմված օդի միջոցով, որը բավարարել էր ընդամենը 10 կրակոցի համար։ Կարճ ժամանակ անց մշակվել է նոր՝ ավելի կատարելագործված կառուցվածք, որը հնարավորություն է տվել եռապատկել կրակոցների քանակը։ 1985 թվականին հայտնագործվել է ժամանակակից տիպի հրացանը։ Փոփոխություններ են կատարվել պահունակում, հաշվարկվել է գնդակի արձակման օպտիմալ արագությունը, ինչը նվազեցրել է մասնակիցներին վնասելու վտանգը։ 90-ականների կեսերին փեյնթբոլի կորտերը սկսել են համալրվել փչովի կառույցներով, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձրել խաղը։

Զենքերը ևս շարունակել են զարգանալ: Հայտնվել են կիսաավտոմատ, ապա և՝ լիովին ավտոմատ մարկերային հրացաններ։ Ներկայում այդ խաղի բազմաթիվ մասնավոր ակումբներ են հայտնվել։

Փեյնթբոլը բաժանվել է երկու առանձին հատվածների՝ սպորտային՝ սպորտային կոմիտեի հսկողության ներքո, և հանգստի՝ բազմաթիվ մասնավոր ակումբների կողմից կազմակերպվող:

Այնուամենայնիվ, փեյնթբոլը, որպես սպորտային մարզաձև, այնքան էլ զարգացած չէ, չնայած պարբերաբար անցկացվում են տարբեր մակարդակների մրցումներ։

Երրորդ, բայց շատ կարևոր ոլորտը, փեյնթբոլի օգտագործումն է իրավապահ մարմիններում՝ մարզվելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը