Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե վերցնեք «2 դյույմ» կոչվող խողովակը և չափեք դրա իրական արտաքին տրամագիծը, ապա կտեսնեք, որ այն ոչ թե 2 մաթեմատիկական դյույմ է (50,8 մմ), այլ 2,375 դյույմ (60,3 մմ): Եթե չգիտեք այդ մասին, ապա իմացեք: Դա կարող է թվալ անտրամաբանական և բազմաթիվ հարցեր առաջացնել: Իրականում դրա համար միանգամայն հասկանալի պատճառներ կան։ Ի տարբերություն գծային չափումների, որտեղ 1 դյույմը միշտ հավասար է 25,4 մմ–ի, խողովակների դեպքում անվանական չափերը չեն համապատասխանում իրական չափերին:

Պարզենք, թե ինչու է այդպես: Խողովակների չափերը ձևավորվել են պատմականորեն և կապված են արտադրության, ստանդարտացման և կիրառման առանձնահատկությունների հետ: Հիմնական պատճառն այն է, որ խողովակներն ունեն անվանական (հանրաճանաչորեն հայտնի են որպես խողովակների չափսեր), այլ ոչ թե ճշգրիտ մաթեմատիկական չափեր:

Խողովակի անվանական չափը (NPS) չի վերաբերում խողովակի արտաքին տրամագծին, այլ դա ավելի շուտ խողովակի այն մոտավոր ներքին տրամագծին է, որը հարմար է հեղուկների և գազերի տեղափոխման ժամանակ հաշվարկների համար: Խողովակների պատերի հաստությունները կարող են տարբեր լինել՝ կախված դասից: Օրինակ՝ 1 դյույմանոց խողովակի համար անվանական չափը 1 դյույմ է (25,4 մմ), բայց իրական արտաքին տրամագիծը 33,4 մմ է: Այսպիսով, խողովակի չափերը նշվում են ոչ թե ըստ իրական արտաքին տրամագծի, այլ ըստ պայմանական ստանդարտի: Իսկ ո՞րն է անվանական չափերի պատմական ծագման պատճառը: 19-րդ դարի սկզբին, երբ խողովակների արտադրությունը դեռ սկզբնական փուլում էր, խողովակները պատրաստում էին ձեռքով և որոշում դրանց տրամագիծը գործնական նկատառումներով։ Սկզբում, օրինակ՝ խողովակը կոչվում էր «2 դյույմ», քանի որ դրա ներքին տրամագիծը մոտավորապես 2 դյույմ էր: Բայց քանի որ աստիճանաբար տեխնոլոգիան փոխվում էր, և պատերը դառնում էին ավելի բարակ, իրական ներքին տրամագիծը մեծանում էր: Նման ընդունված նշումները պահպանելու համար էլ ստանդարտացրել են ոչ թե իրական, այլ այն անվանական չափերը, որոնք ի սկզբանե օգտագործվել են ինժեներների կողմից:

Ի տարբերություն մետաղական խողովակների, պլաստմասե խողովակները (օրինակ՝ ՊՎՔ) առավել հաճախ նշանակվում են իրենց արտաքին տրամագծով, այլ ոչ թե անվանական չափերով: Դա պայմանավորված է նրանով, որ պլաստիկ խողովակաշարերում ներքին տրամագիծը այնքան կարևոր դեր չի խաղում, որքան մետաղականներում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ճշգրիտ վերահսկել չափերը, ուստի պլաստիկ խողովակների անվանական և իրական չափերի հետ շփոթություն չկա: Օրինակ՝ 50 մմ–ոց ՊՎՔ խողովակն իրականում ունի 50 մմ արտաքին տրամագիծ: Դա պլաստիկ խողովակների դիզայնն ավելի կանխատեսելի և հարմար է դարձնում:

Այնուամենայնիվ, խողովակների անվանական չափերը ներկայումս էլ չեն փոխվել։ Բանն այն է, որ չնայած տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծված համակարգից հրաժարվելը հսկայական դժվարություններ կառաջացներ արդյունաբերության և շինարարության համար։ Հետևաբար, հին անվանական չափերը շարունակում են օգտագործվել մինչ օրս: Պետք է նաև հիշել, որ խողովակները և կցամասերը պետք է համապատասխանեն միմյանց չափերով: Կցամասերի արտադրողները կենտրոնանում են խողովակների անվանական, այլ ոչ թե դրանց իրական տրամագծերի վրա:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում ստանդարտները տարբեր են։ ԱՄՆ-ում օգտագործում են NPS համակարգ, իսկ Եվրոպայում՝ DN, բայց էությունը մնում է նույնը՝ խողովակի անվանական չափը չի համապատասխանում իրականին։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ մետաղական խողովակների անվանական և փաստացի չափերի տարբերությունը ստանդարտների պատմական զարգացման արդյունք է: Ի տարբերություն մետաղական խողովակների, պլաստիկ խողովակները սովորաբար նշանակվում են ըստ իրենց իրական արտաքին տրամագծերի: Իմանալով այդ հատկանիշները՝ կարելի է խուսափել սխալներից շինարարության կամ այլ խնդիրների համար խողովակներ ընտրելիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԻշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»