Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ինչի՞ համար էր ժամանակին օգտագործվում ձեռնափայտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձեռնափայտը երևի թե ամենահին «գործիքներից» մեկն է՝ սկսյալ սովորական ծառի ճյուղից: Հետագայում՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում ձեռնափայտը կարևոր դեր է խաղացել «ջենթլմենի» կերպարում՝ մարմնավորելով նրա ոճն ու կարգավիճակը։ Դա պարզապես աքսեսուար չի եղել, այլ եղել է մի տեսակ պարտադիր տարր։

Այսօր ձեռնափայտը հիմնականում կապված է առողջական հանգամանքի հետ. այն օգնում է սահմանափակ շարժունակությամբ մարդկանց, իսկ, օրինակ՝ 17-18-րդ դարերի Եվրոպայում ձեռնափայտը խորհրդանշում էր մարդու զարգացման կարևոր փուլերը։ Դա տղայից փեսացու դառնալու պատրաստ չափահաս տղամարդու անցման նշան էր: Ինչպես ֆրակը կամ ծխամորճը, այնպես էլ ձեռնափայտը հասունության նշան էր։ Ձեռնափայտի տերը ցույց էր տալիս, որ իր այդ աքսեսուարը պատահական չէ։ Ակնկալվում էր, որ տղամարդը, որը ձեռնափայտ ունի, պետք է հետևի վարքագծի որոշակի կանոնների։ Օրինակ՝ պարոնը չպետք է «չմտածված» կերպով կրի այն. երբ նա տուն էր մտնում, նրան խնդրում էին միջանցքում թողնել գլխարկը, ձեռնոցները և, իհարկե, ձեռնափայտը։ Դա հարգանքի և հյուրընկալության նշան էր, որը ցույց էր տալիս, որ տանտերը պատրաստ է երկար ժամանակով ընդունել հյուրին։

Այն ժամանակ ձեռնափայտն ուներ տիկնոջ հետ զբոսանքի ժամանակ վարվելու իր կանոնները: Ջենթլմենն ստիպված էր այն դնել ձախ ձեռքի մեջ, որպեսզի չխանգարի տիկնոջը, որը քայլում էր նրա հետ թև թևի, դա քաղաքավարության և հարգանքի կարևոր դրսևորում էր։

Այսօր մենք ձեռնափայտն ընկալում ենք որպես ակնհայտ ու ինքնըստինքյան մի բան, բայց իրականում դրա հայտնվելը տղամարդկանց նորաձևության մեջ ուներ տրամաբանական բացատրություն։ 17-րդ դարում տղամարդիկ կրում էին կոշտ շրջանակներով և ծավալուն ուրվանկարներով հագուստ։ Նման կոստյումներով անհնար էր պարզապես ձեռքերը գրպանները դնել կամ դրանք հարմարավետ դիրքով պահել, ուստի ձեռնափայտը գործնական խնդիր էր լուծում. այն օգնում էր ազատել ձեռքերը և, միևնույն ժամանակ, ոճային տեսք ունենալ: Ավելին, երբ այն ժամանակ ձիերն ու սրերն այլևս հասանելի չէին առօրյա օգտագործման համար, ձեռնափայտն էր դարձել տղամարդու համար կարևոր աքսեսուար։ Բացի դա, այն թանկարժեք իր էր ու հպարտության առիթ։ Օրինակ՝ Լյուդովիկոս 14-րդը կրում էր գոհարներով պատված ձեռնափայտ, որն ընդգծում էր նրա վեհությունն ու կարգավիճակը։

Այնուամենայնիվ, դրա օգտագործումը չէր սահմանափակվել միայն գեղագիտական նպատակներով: Բժիշկները, օրինակ՝ օգտագործում էին դրա՝ քացախով թաթախված գլուխը՝ գոլորշի ներշնչելու և հիվանդություններից պաշտպանվելու համար։ Կային նաև ավելի էքսցենտրիկ տարբերակներ, երբ ձեռնափայտերի մեջ տեղադրվում էին ժամացույցներ, հեռադիտակներ կամ նույնիսկ աստղադիտակներ։

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ձեռնափայտը կորցրեց իր ժողովրդականությունը, և ահա թե ինչու: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ձեռնափայտը մնում էր տղամարդկանց զգեստապահարանի անբաժանելի մասը, իսկ նորարարներն անընդհատ առաջարկում էին նոր տեսակներ՝ հարմարեցված տարբեր մասնագիտություններին ու հոբբիներին։ Կային ձեռնափայտեր ինժեներների, ատաղձագործների, ճարտարապետների և նույնիսկ ոսկերիչների համար։ Բայց պատերազմի ժամանակ այդ նորաձևությունը սկսեց անհետանալ։ Մնաց միայն սպայական ձեռնափայտը, իսկ մնացած ձեռնափայտերը հիմնականում մնացին որպես աքսեսուարներ արշավականների, լեռնագնացների և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Այն այլևս կարգավիճակի կամ առնական նրբագեղության խորհրդանիշ չէ, ինչպես նախկինում էր: Ձեռնափայտն աստիճանաբար դադարեց լինել ջենթլմենի կերպարի մաս՝ իր տեղը զիջելով ավելի ժամանակակից ու ֆունկցիոնալ աքսեսուարներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԻշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»