Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան


Ավետիք Չալաբյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հռչակման 107 տարեդարձը։ Մեր հանրապետությունը ստեղծվել է անօրինակ ծանր աշխարհաքաղաքական պայմաններում, Հայոց Ցեղասպանությունից և մեր տարածաշրջանից ռուսական կայսերական բանակների հապշտապ հեռացումից հետո։ Օգտվելով առաջացած հնարավորությունից, տառացիորեն երեք ամսում օսմանյան բանակը գրավեց ողջ Արևմտյան Հայաստանը, ներխուժեց Շիրակ և Լոռի, և մոտեցավ Արարատյան դաշտին՝ հայության վերջին կենսական հանգրվանին։

107 տարի առաջ, այս ծանրագույն իրավիճակում, չունենալով պետություն և պետական կայուն ինստիտուտներ, համատարած խուճապի և բարոյալքության պայմաններում, հայ ժողովրդի լավագույն զավակները, ժողովելով իրենց վերջին ուժերը, մեկ շաբաթից ավել հերոսական կռիվ տալով երեք ճակատներով և օսմանյան բանակին հսկայական կորուստներ պատճառելով՝ խափանեցին Արևելյան Հայաստանը գրավելու և հայության բնաջնջումը ավարտին հասցնելու թուրքական պլանները։

Այդ օրերին հայ ժողովրդի ողջ մարտական ընտրանին կռվի մեջ էր՝ Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Քրիստափոր Արարատյանը՝ Սարդարապատում, Դրաստանատ Կանայանը, Սեդրակ Ջալալյանը և Ջհանգիր աղան՝ Բաշ-Ապարանում, Գարեգին Նժդեհը և Գուրգեն Տեր-Մովսեսյանը՝ Ղարաքիլիսայում, դիմադրության ոգին էին Արամ Մանուկյանը Երևանում և Գևորգ 5-րդ կաթողիկոսը Էջմիածնում։ Կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողքին կռվում էին Արևմտյան Հայաստանի և Արցախի կամավորական գնդերը, տեղի հայ աշխարհազորայինները, եզդիական հեծյալ զորախմբերը՝ սա համաժողովրդական կռիվ էր, կենաց ու մահու պայքար, ընտրություն գոյության և բնաջնջման միջև։

Այս ճակատագրական օրերի լավագույն նկարագրությունը տվել է թշնամին։ Օսմանյան Կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ փաշան, Ղարաքիլիսայում ծանր կորուստներ կրելուց հետո, հայտարարեց, որ «Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները», և որ հայերի հետ անհրաժեշտ է հաշտություն կնքել։

Այսօր էլ, 107 տարի անց, մայիսյան հերոսամարտի խորհուրդը ավելի քան արդիական է՝

• մեր երկրի հողը հերոսների վճռականությամբ, սխրանքով և արյունով է պահվում, ամենազորեղ թշնամին էլ ընկրկում է այդ վճռականության առաջ

• ճշմարիտ հերոսները նրանք են, որոնք մեծագործում են և զոհվում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ,

• մենք արժանի չենք լինի մեր հայրենիքին, եթե չենք դավանում այն իբրև մեր գերագույն նպատակ, իսկ մեր անձը՝ իբրև միջոց:

Այսօր փառք տալով մեր հերոսներին և խոնարհվելով նրանց անմահ սխրագործության առաջ, մենք պետք է հանձն առնենք՝ շարունակել նրանց գործը, միասին պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքի այն հատվածը, որը պահվել է նրանց սխրանքով և արյամբ, և երբեք չհրաժարվենլ մեր հայրենքի միասնությունն ու փառքը վերականգնելու նվիրական տեսլականից։ Փա՛ռք մեր հերոսներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին