Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները վերջին տարիներին նոր որակ և դինամիկա են ստանում՝ պայմանավորված ինչպես գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ երկու պետությունների ռազմավարական շահերի ավելի հստակ համընկնումով։

Հնդկաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ երկար տարիներ պահպանողական մոտեցումներ էր ներառում՝ պայմանավորված հիմնականում իր ներքին ու տարածաշրջանային առաջնահերթություններով։ Սակայն վերջին տասնամյակում, հատկապես Չինաստանի ազդեցության գլոբալ ընդլայնման, Պակիստանի՝ Թուրքիայի հետ ամրապնդվող կապերի ու Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների խորացման ֆոնին, Հնդկաստանը սկսել է վերանայել իր դիրքավորումը։ Ու եթե նախկինում հայ-հնդկական կապերը հիմնականում սահմանափակվում էին մշակութային ու խորհրդանշական հարաբերությունների շրջանակում, ապա ներկայում նկատվում է մի նոր շրջան, երբ այդ հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական գործընկերության՝ ընդգրկելով քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքակրթական մակարդակները։ Այս զարգացումը հատկապես ակտուալ է դառնում այն համատեքստում, երբ Հնդկաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակաբար լարվում են՝ կապված Պակիստանին աջակցելու և Անկարա-Բաքու-Իսլամաբադ համագործակցության առանցք ստեղծելու նախաձեռնությունների հետ։

Այս պարագայում նշյալ եռակողմ գործընկերությանը հակակշռելու տեսանկյունից Հայաստանը Նյու Դելիի համար կարող է դիտարկվել որպես կարևոր հենարան, որի հետ համագործակցությունը կարող է ունենալ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես քաղաքակրթական մոտիվներ։

Նկատենք, որ պատմականորեն Հնդկաստանն ու Հայաստանն ունեն հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային կապեր։ Հայերը Հնդկաստանում ներկայություն են ունեցել դեռևս միջնադարում, իսկ Հնդկաստանի հայկական համայնքը դարձել է 17-18-րդ դարերում հայկական Սփյուռքի կրթական, կրոնական ու տնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդ որում, հնդկահայերը ոչ միայն ակտիվորեն մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին, այլև հասել են բարձր դիրքերի՝ հատկապես կարևոր դեր կատարելով ծովային առևտրի զարգացման գործում։ 18-րդ դարի սկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեյի հայ առևտրական տներն ակտիվ կապեր էին հաստատել եվրոպական ու ասիական տարբեր քաղաքների հետ: Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում։

Իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններն այս պատմամշակութային կապերի ժառանգությանը նոր նշանակություն են տալիս՝ դառնալով ոչ միայն մշակութային կապերի հիմք, այլև դիվանագիտական և ռազմավարական համագործակցության խթան։ Երևան-Նյու Դելի երկկողմ փոխգործակցության որոշակի ինտենսիվացումը, Հայաստանի կողմից՝ հնդկական սպառազինությունների գնումները, Հնդկաստանի կողմից՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական համագործակցության ուղիների քննարկումը խոսում են այն մասին, որ կողմերն սկսել են տեղաշարժ ապահովել նաև գործնական հողի վրա։

Սակայն ներկայիս համագործակցության մակարդակը դեռևս հեռու է այն ողջ ներուժի իրացումից, որն առկա է։ Չնայած պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ կատարված որոշ քայլերին՝ Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական հարաբերություններն առայժմ մնում են թույլ զարգացած։ Առևտրաշրջանառության ծավալները գրեթե աննշան են, թեպետ երկու երկրների միջև սերտ տնտեսական հարաբերություններ հաստատելու ահռելի պոտենցիալ կա։ Հնդկաստանն, օրինակ՝ կարող է հանդես գալ որպես բարձր տեխնոլոգիական արտադրանքի, դեղագործական ապրանքների, ծրագրային, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի մատակարար, իսկ Հայաստանը՝ որպես ինտելեկտուալ ներուժ ունեցող գործընկեր՝ մասնակցելու այդ ծրագրերին՝ օգտագործելով իր մտավոր ռեսուրսներն ու աշխարհագրական դիրքը։ Բացի այդ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը, կրթական ռեսուրսները և գիտական ներուժը կարող են ներդրվել Հնդկաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերում՝ հատկապես տարածաշրջանային նորարարական կենտրոններ ստեղծելու համատեքստում։

Այն պայմաններում, երբ հնդկական բիզնեսը սկսել է բոյկոտել թուրքական ու ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները, սա հայկական կողմի համար կարող է բարենպաստ ժամանակ լինել՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որ հնդիկ գործարարները ներդրումներ իրականացնեն Հայաստանում և հայկական շուկան դիտարկեն որպես թուրքական և ադրբեջանական շուկաներին այլընտրանք։ Հայաստանը կարող է նաև հանդես գալ որպես Հնդկաստանի համար հարթակ՝ Իրանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկկողմ կամ բազմակողմ տնտեսական կապերի ձևավորման համար։

Հենց այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը, ԵԱՏՄ կազմում լինելու հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր է կնքել ու եվրոպական համայնքի հետ է զարգացնում իր հարաբերությունները։ Այս երկակի կապը Հայաստանին դարձնում է եզակի օղակ՝ Հնդկաստանի տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչման տեսանկյունից։ Ու Հայաստանը հնարավորություն է ստանում դիրքավորվել որպես հնդկական այնպիսի խոշոր նախաձեռնությունների իրականացման կարևոր հանգուցակետ, ինչպիսին, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է։

Այստեղ կարևորվում է նաև Հնդկաստանի ներգրավվածությունը Իրանի հետ համագործակցության ծրագրերում, ինչը կարող է օգտագործվել նաև Հայաստանի՝ դեպի հարավ բացվող ճանապարհների (Իրանով դեպի Պարսից ծոց և Արաբական ծով) զարգացման համար։ Եվ եթե կյանքի կոչվի Հնդկաստանի մասնակցությամբ «Հնդկաստան-Իրան-ՀայաստանՎրաստան» տրանսպորտային առանցքի նախաձեռնությունը, ապա դրա արդյունքում կփոխվի ողջ տարածաշրջանային կոմունիկացիոն քարտեզը։ Չօգտագործված ներուժ կա նաև մշակութային և կրթական համագործակցության դաշտում։ Այս տեսանկյունից կարելի է ձևավորել փոխանակման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև Հնդկաստանից դեպի Հայաստան կամ հակառակ ուղղությամբ գիտնականների ներգրավում՝ հատկապես բարձրագույն կրթության և ինովացիոն ոլորտներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան