Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արտահայտվում է միաժամանակ մի քանի հարթություններում ծավալվող, սակայն փոխկապակցված գործընթացների համադրումով, որոնք Անկարան փորձում է ծառայեցնել իր շահերին։ Մի կողմից՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային տերություն լինելու իր հավակնության շրջանակում, իսկ մյուս կողմից՝ կառուցել նոր դիվանագիտական օրակարգ, որը համաշխարհային մրցակցության խորացման պայմաններում կբարձրացնի իր դերը տնտեսական, անվտանգության և քաղաքական ուղղություններով։

Արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններից մեկն անշուշտ Սիրիայում տեղի ունեցած էպոխալ շրջադարձն էր, որը հնարավորություն ընձեռեց Թուրքիային դառնալ առանցքային դերակատար Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում։ Մյուս կողմից՝ Սիրիայում թուրքական ազդեցության հաստատումը ուղեկցվում է նաև որոշ կողմերից հակազդեցության ուժեղացմամբ՝ հատկապես Իսրայելի մասով, քանի որ այդ երկրում լուրջ մտահոգություն ունեն, որ Թուրքիան կարող է զինել սիրիական խմբավորումներին և ուղղորդել Իսրայելի դեմ։

Այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում ամենակարևոր տեղը շարունակում է զբաղեցնել Եվրոպան։ ԵՄ-ն մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար հատկապես իր տնտեսական աճը խթանելու և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Ու այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը սպառնում է, որ Եվրոպայի համար անվտանգության հովանոց չի ապահովի, ու հենց եվրոպական երկրները պետք է ապահովեն իրենց անվտանգությունն ու ռազմական ծախսերն ավելացնեն, Թուրքիայի դերակատարությունը, որպես ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր ցամաքային ուժերն ունեցող երկիր, ավելի ու ավելի է մեծանում։ Բայց Թուրքիային անհրաժեշտ է, որ հավաքական Եվրոպան լինի մասնատված ու թույլ, քանի որ իր ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում Բալկաններում իր ազդեցության ներթափանցումն՝ ի հաշիվ ԵՄ-ի։ Իսկ ծովային տարածքների մասով Թուրքիան կոնկրետ նկրտումներ ունի Հունաստանի նկատմամբ, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները կտրուկ սրվում են։

Արևելյան Միջերկրականի ծովային տարածքների մասով Թուրքիան հակադրության մեջ է նաև Եգիպտոսի հետ։ Ու, ընդհանուր առմամբ, Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները ակնհայտ են նաև Աֆրիկայի ուղղությամբ։ Եթե երկար ժամանակ աֆրիկյան երկրները Թուրքիայի կողմից կարևորվում էին հատկապես իրենց տնտեսական հնարավորությունների և ռեսուրսների համար, ապա ներկայումս Աֆրիկայում Թուրքիայի քաղաքականությունը չի սահմանափակվում բացառապես տնտեսական ներգրավմամբ կամ դիվանագիտական ներկայացուցչություններով։ Անկարան այժմ հանդես է գալիս որպես ռազմական և անվտանգային գործոն։ Թուրքական ռազմական ուժերը ներկայություն են հաստատել Լիբիայում՝ քաղաքացիական պատերազմի շրջանակներում աջակցելով ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը։

Մյուս կողմից էլ՝ թուրքական զինված ուժերի կողմից Սոմալիում ծովային անվտանգության ապահովման նախաձեռնությունը, Աբեշեում ռազմական բազայի վերահսկման հնարավորության ձեռքբերումը, ինչպես նաև Սուդանում միջնորդական դեր ստանձնելու ձգտումը վկայում են Թուրքիայի նոր մտահղացման մասին՝ Աֆրիկան Անկարայի շահերի տեսանկյունից դիտարկել որպես «ռազմավարական խորություն»։

Հասկանալի է, որ թուրքական ակտիվության մյուս ուղղությունը Հարավային Կովկասն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում էականորեն մեծացել է, սակայն ողջ տարածաշրջանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո, եթե պանթուրքական նախաձեռնությունները հաջողություն արձանագրեն։ Իսկ այդ նախաձեռնություններից վճռորոշն այս պահին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Ու պատահական չէ, որ այս թեման դուրս չի գալիս Թուրքիայի օրակարգից։ Դրա համար էլ վերջերս Էրդողանը նորից դիմեց Իրանին, որ համաձայնի այս նախագծի իրականացմանը։ Իսկ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը սպառնում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին ու Իրանին, բայց արևելյան ուղղությամբ Անկարայի հավակնությունները ամենաշատը վտանգավոր են Հայաստանի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմաններից մեկն էլ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձին»։ Պարզ է, որ նման պահանջները Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, որն, ի վերջո, կարող է ճանապարհ բացել հայկական պետականության վերացման համար։

Ուստի, պետք է մեծապես հաշվի առնել այս հանգամանքը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելիս, իսկ մյուս կողմից էլ՝ նկատի ունենալ, որ Անկարան տարբեր ուղղություններով իր ունեցած ռեսուրսների համեմատությամբ չափազանց մեծ աշխարհաքաղաքական բեռ է վերցրել իր ուսերին։ Եվ եթե որևէ ուղղությամբ Անկարան լուրջ անհաջողության բախվեց, ապա դա իր ազդեցությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում թուրքական ակտիվության վրա։ Բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ ինչ արագությամբ Թուրքիան ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդպիսի արագությամբ էլ հեռանա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ