Երևան, 30.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբ Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ) Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան


Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-Իսրայել բախումը ժամանակակից միջազգային համակարգի ամենավտանգավոր զարգացումներից մեկն է, որը կարող է արմատապես վերաձևակերպել ոչ միայն Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը, այլև խորքային ազդեցություն ունենալ Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։

Հայաստանն՝ իր աշխարհագրական դիրքով, երկու կողմերից շրջափական ներքո գտնվելով և անվտանգության խոցելիությամբ համակարգերով, հայտնվում է մի այնպիսի հանգույցի մեջ, որի շրջանակում ցանկացած կտրուկ շարժում կարող է պայթյունավտանգ հետևանքներ ունենալ ինչպես ներքին կենսագործունեության, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ Իրան-Իսրայել բախումը կարող է դուրս գալ երկկողմ ֆորմատից և, այլ ուժերի իր մեջ ընդգրկելով, վերածվի տարածաշրջանային պատերազմի։ Որոշ վերլուծաբաններ անգամ չեն բացառում, որ եթե բախումն ավելի ընդգրկուն դառնա, հիմք կարող է տալ անգամ համաշխարհային պատերազմի սկսման համար, որում ներգրավված կլինեն գլոբալ դերակատարներ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Թուրքիայից մինչև Չինաստան։

Հայաստանի վրա առաջին և, թերևս, ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հումանիտար բնույթի ճգնաժամը։ Բախման առաջին հետևանքներից կարող է լինել այն, որ Հայաստանի սահմաններին կարող են հասնել հազարավոր մարդիկ՝ փախստականի կարգավիճակով, որոնց ընդունման ու կառավարելիության հարցը լուծել մեր պետությունը պարզապես պատրաստ չէ: Հայաստանի ներսում չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու հնարավորություններ՝ մեծ թվով տեղահանված մարդկանց ընդունելու համար։

Հաջորդը տնտեսական հետևանքներն են, որոնք առավել սրընթաց և խոր կարող է լինեն՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածության մակարդակը հարավային ուղղությունից։ Նկատի ունենանք, որ Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերը, հատկապես գազամատակարարման, նավթի փոխանակման, գյուղմթերքի առևտրի և տրանսպորտային միջանցքների համատեքստում, կարող են խաթարվել կամ կաթվածահար լինել։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղին կարող է դառնալ ոչ միայն լոգիստիկ ճգնաժամի, այլ նաև վտանգի գոտի՝ դառնալով հնարավոր թիրախավորման ուղղություն։ Իրանի միջոցով դեպի այլ պետություններ՝ մասնավորապես Պարսից ծոցի նավահանգիստներ իրականացվող արտահանումը կարող է դադարել։ Նման պարագայում Հայաստանը կարող է հայտնվել լոգիստիկ փակուղում՝ կտրուկ գնաճով, դեֆիցիտներով եւ կենսապահովման համակարգի մասնակի փլուզմամբ։ Նկատի ունենանք, որ հենց Իրանով են Հայաստան մատակարարվում չինական և հնդկական ապրանքների մեծ խմբաքանակներ։ Եվ քանի որ այս ճանապարհը բավական կարճ է, ապա այդ ապրանքները Իրանից Հայաստան են հասնում բավական էժան գներով։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արժեք կարող են ունենալ այդ նույն ապրանքները, եթե դրանք մատակարարվեն այլ ուղիներով։ Իհարկե, հարավային ուղղությամբ տնտեսական գործունեության դժվարությունները կարող են ազդել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա, որոնք աստիճանաբար անկում են գրանցում։

Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության տեսանկյունից Հայաստանն ունենալու է սահմանափակ մանևրի հնարավորություններ՝ բացառությամբ Վրաստանի ուղղության, որն ինքը նույնպես կարող է ճնշման տակ հայտնվել՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Արդյունքում էլ ավելի է մեծանալու մեր՝ առանց այն էլ մեծ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։

Էներգետիկ առումով էլ իրավիճակը կարող է խիստ վտանգավոր դառնալ՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրերը դեռևս կարևոր գործոն են էներգետիկ անվտանգությանը տարբերակված մոտեցում հաղորդելու համար։

Բացառված չէ նաև Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից հետո նաև ռադիացիոն ճառագայթման տարածումը, որի շրջանակներում կոնկրետ վտանգի գոտում է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հետևանքներին, ապա դրանք բավական բարդ են հայկական կողմի համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ Իրանը ոչ միայն Հայաստանին բարեկամ երկիր է, այլև տարածաշրջանային բալանսավորող։ Տևական ժամանակ հենց իրանական կողմը թույլ չի տվել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի տարածքի հաշվին բացի արտատարածքային միջանցք՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ուղղությամբ, ապա Իրանի դիրքերի թուլացումը նշանակելու է տարիներ շարունակ ձևավորված բալանսի էլ ավելի խախտում։ Եվ միանշանակ է, որ Իրանի և Ռուսաստանի դիրքերի թուլացումից օգտվելու է Թուրքիան, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինՍկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Լսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբԱրևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը Վանաձորում