Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոշոր պատերազմական ահրավիրքներից՝ մասնավորապես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո պետությունների կողմից առաջ է քաշվել այնպիսի միջազգային կազմակերպության ստեղծման հարցը, որը համաշխարհային մակարդակով կստեղծի խաղի կանոններ և մեխանիզմներ կունենա կանխարգելելու նոր պատերազմները։ Հենց այդպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց Ազգերի լիգան։ Այն առաջին միջազգային կազմակերպությունն էր, որի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը։

Այնուամենայնիվ, Ազգերի լիգան արդյունավետ չգործեց՝ չնայած չուներ նաև անհրաժեշտ մեխանիզմներ խաղաղության պահպանումը պարտադրելու տեսանկյունից։ Արդյունքում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր արհավիրքներից էր։ Եվ քանի որ Ազգերի լիգան չկատարեց իր հիմնական առաքելությունը, առաջ քաշվեց նոր գլոբալ կազմակերպություն ստեղծելու գաղափարը, որն ընդհանուր խաղի կանոններ կսահմաներ խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այդպես ստեղծվեց ՄԱԿ-ը, որը պաշտոնապես սկսեց գոյություն ունենալ 1945 թվականի հոկտեմբերի 24-ից՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Չինաստանի, Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Կանոնադրության վավերացումից ու ևս 46 այլ երկրի ստորագրությունից հետո։

ՄԱԿ-ի ստեղծման հիմքում ընկած էր մի մեծ տեսլական՝ կանխել պատերազմները, ապահովել անվտանգություն, պաշտպանել մարդու իրավունքները, խթանել միջազգային համագործակցությունը և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացմանը։ Այդ մեծ նպատակները գրված են ՄԱԿ-ի կանոնադրության նախաբանում՝ խոստովանելով, որ «մենք՝ Միավորված Ազգերի ժողովուրդներս, վճռել ենք փրկել հաջորդ սերունդներին պատերազմների արհավիրքից, որն արդեն երկու անգամ մարդկությանը անասելի տառապանքներ է պատճառել»։

ՄԱԿ-ի հիմնարար գործառույթները կառուցված են մի քանի առանցքային հենասյուների վրա։

Առաջինը՝ խաղաղության և անվտանգության պահպանումն է։ Այս շրջանակում գործում է Անվտանգության խորհուրդը, որի իրավասությունների մեջ է մտնում ճգնաժամերի գնահատումը, խաղաղապահ առաքելությունների մեկնարկը, պատժամիջոցների կիրառումը և, ի վերջո, որոշ իրավիճակներում՝ ուժի կիրառման լիազորումը։

Երկրորդը մարդու իրավունքների պաշտպանությունն է, որի համար ՄԱԿ-ը ստեղծել է Մարդու իրավունքների հանձնաժողովը, տարբեր պայմանագրային մարմիններ և հատուկ զեկուցողներ։

Երրորդ ուղղությունը հումանիտար օգնության համակարգն է՝ ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Սննդի ծրագրի (WFP), փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և այլ կառույցների միջոցով։

Չորրորդը զարգացման խթանումն է՝ հատկապես տնտեսապես հետամնաց երկրներում, որի շրջանակում գործում է ՄԱԶԾ-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Եվ վերջապես՝ միջազգային իրավունքի առաջմղումը, իրավական համակարգերի փոխհամաձայնեցումը և միջազգային հարթակներում իրավունքի գերակայության հաստատումը։

Սակայն այս մեծ առաքելությունները, որոնց վրա կառուցվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային նոր կարգը, աստիճանաբար սկսեցին կորցնել իրենց գործունակությունն ու արդյունավետությունը՝ տարբեր պատճառներից ելնելով։

Ու մենք այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ՄԱԿ-ը հազիվ թե կարողանում է կանխել կամ անգամ զսպել զինված բախումները։ Ներկայիս աշխարհակարգի բարդության պայմաններում այսպիսի օրինակներ են զինված հակամարտությունների բորբոքումը Արցախում, Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, Եմենում, Սուդանում, Եթովպիայում, իսկ վերջերս էլ՝ Իրան-Իսրայել բախումները։ Հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվում են, էթնիկ զտումներ են տեղի ունենում, սակայն ՄԱԿ-ի գլխավորությամբ միջազգային հանրության արդյունավետ արձագանքը բացակայում է, ինչը ցուցիչ է, որ համակարգը ճեղքվածքներ ունի։

Իսկ այդ ճեղքվածքների պատճառները բազմաբնույթ են՝ կառուցվածքային, քաղաքական, իրավական, ֆինանսական և նույնիսկ փիլիսոփայական։ Առաջին պատճառը համակարգի կառուցվածքային բնույթն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան, որոնք ունեն վետոյի իրավունք։ Այսինքն, ցանկացած որոշում, որ ենթադրում է իրական ազդեցություն՝ խաղաղապահ առաքելության ուղարկումից մինչև պատժամիջոցների սահմանում, կարող է տապալվել մեկ երկրի մերժմամբ։ Արդյունքում, եթե որևէ հակամարտության կողմերից մեկը ռազմական կամ քաղաքական առումով հովանավորվում է մի մշտական անդամի կողմից, ՄԱԿ-ը փաստացի պարալիզացվում է։ Ուկրաինայի դեպքն օրինակն է՝ Ռուսաստանը մշտապես արգելափակում է այն քայլերը, որոնք ուղղված են իր գործողությունների քննադատմանը կամ զսպմանը։

Նույնը կարող է գործել մյուս պետությունների դեպքում. օրինակ՝ ԱՄՆ-ի վետոն Իսրայելի դեմ որոշումներ ընդունելու ժամանակ։ Արցախի մասով ևս Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստեր գումարվեցին, սակայն դրանք այդպես էլ գործնական որոշումների չհանգեցրեցին։ ՄԱԿ-ի այս համակարգը, որ երբևէ նախատեսված էր գլոբալ բալանսի պահպանման համար, վերածվել է շահերի բախման դաշտի, որտեղ փաստացի ոչ թե միմյանց զսպող մեխանիզմներ են գործում, այլ փոխզիջումների բուրգ, որում խաղաղությունը հաճախ զոհաբերվում է ուժերի բախման օգտին։

Երկրորդ մեծ պատճառը աշխարհաքաղաքական շահերի խորացած բևեռացումն է։ ՄԱԿ-ը գործել է այն աշխարհում, որտեղ որոշակի պահերի ընթացքում գործել է երկբևեռ միջազգային համակարգ, ապա գլոբալ միակենտրոնություն էր հաստատվել՝ ԽՍՀՄ փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո։ Սակայն ներկայում աշխարհը աստիճանաբար անցում է կատարում դեպի բազմաբևեռություն, որտեղ ուժի նոր կենտրոններ են ի հայտ գալիս՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ պետությունների, որոնք չեն կիսում նույն արժեքային ու ռազմավարական մոտեցումները։ Սա բարդացնում է ՄԱԿ-ի գործունեությունը, քանի որ կազմակերպության ներսում հստակ դիրքորոշման ձևավորումը գրեթե անհնար է դառնում։ Գլոբալ կոնսենսուսի բացակայությունը, իր հերթին, ջլատում է կազմակերպության հեղինակությունը։

Երրորդ պատճառն, ըստ էության, միջազգային իրավունքի դերակատարության թուլացումն է։ Երբ պետությունները կարող են անպատժելիորեն խախտել միջազգային պայմանագրերը, սահմանի անխախտելիության սկզբունքը, ինքնիշխանության իրավունքը, մարդու իրավունքները, և դրանց համար չեն ենթարկվում իրական հետևանքների, ապա ամբողջ համակարգը կորցնում է իր գործառնական իմաստը։ Օրինակ՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց Արցախի դեմ, այն հայաթափեց, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց ու օկուպացրեց, բայց միջազգային կառույցներն այդպես էլ որևէ գնահատական չտվեցին տեղի ունեցածին։ Եթե որոշումներ էլ ընդունվեցին, ապա դրանք այդպես էլ մնացին թղթի վրա։ Այդպիսի որոշումներից մեկն էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն էր, որով նա պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Մյուս կողմից էլ՝ ՄԱԿ-ի որոշումները, առաջարկները և բանաձևերը հաճախ չեն ունենում իրավական պարտադիր ուժ։ Իսկ երբ նույնիսկ ունեն, առկա չեն կիրառման մեխանիզմներ։ ՄԱԿ-ը չունի սեփական բանակ, չունի հարկադրանքի անկախ լծակներ և հաճախ դառնում է բարոյական հարթակ՝ առանց գործնական արդյունավետության։

Չորրորդ պատճառը ֆինանսական և ադմինիստրատիվ ճգնաժամն է։ ՄԱԿ-ի գործունեությունը կախված է անդամ երկրների անդամավճարներից ու կամավոր նվիրատվություններից։ Սակայն շատ հաճախ հիմնական ֆինանսավորող պետությունները, օգտվելով այդ հանգամանքից, քաղաքական պայմաններ են դնում ֆինանսավորման դիմաց։ Օրինակ՝ ԱՄՆ-ից միշտ շեշտում են, թե իրենք են վճարում ՄԱԿ-ի բյուջեի մի զգալի մասը։ Սա խաթարում է կազմակերպության անկախությունը։ Միևնույն ժամանակ, կազմակերպության ներսում մեծ բյուրոկրատիա է գործում, որն ուղեկցվում է անարդյունավետ կառավարումով ու կոռուպցիոն դրսևորումներով։

Հինգերորդ պատճառը, որը կարելի է առանձնացնել, ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությունն է։ ՄԱԿ-ի մոդելները կառուցված են եղել գլխավորապես պետությունների միջև հակամարտությունները լուծելու վրա։ Սակայն ներկայիս աշխարհում պատերազմները շատ դեպքերում ընդգրկում են ոչ պետական դերակատարների, ինչպիսիք են տարբեր զինված խմբավորումները և ահաբեկչական խմբերը, իսկ մյուս կողմից էլ՝ դրանք ասիմերտիկ բնույթ են կրում՝ իրենց մեջ ներառելով կիբերհարձակումները, տնտեսական լծակները, տեղեկատվական պատերազմները։ Այս նոր տեսակի պատերազմներին, որոնք չեն ունենում նաև հստակ սահմաններ ու դերակատարներ, ՄԱԿ-ի ավանդական գործիքակազմը գրեթե չի կարողանում հարմարվել։

Այդուհանդերձ, չնայած իր ներկա սահմանափակումներին, ՄԱԿ-ը շարունակում է մնալ միակ համաշխարհային հարթակը, որտեղ աշխարհի բոլոր պետությունները կարող են համախմբվել՝ խաղաղություն կառուցելու գաղափարի շուրջ։ ՄԱԿ-ի ինստիտուտների առկայությունը, թեկուզև թերի, այնուամենայնիվ թույլ է տալիս որոշակի սիմվոլիկ և կազմակերպչական ազդեցություն ունենալ՝ իրավիճակի գնահատման, միջազգային ուշադրության կենտրոնացման և որոշ դեպքերում՝ նաև հումանիտար միջամտության առումով։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր պատերազմների, ապակայունացման և բազմաշերտ ճգնաժամերի եզրին, ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը ավելի հրատապ է, քան երբևէ։ Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունները գոնե պետք է այն ուղղությամբ իրականացվեն, որ այն ունենա իրական մեխանիզմներ նոր պայմաններում խաղաղությանը և անվտանգությանը նպաստելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքի