Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ» Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի ունեցավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը

Հունիսի 27-ին Երևանում կայացավ  «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Այն ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Այսպիսով, զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։

Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: 2024 թվականին Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող երկրներ՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Նորվեգիա և այլն:

Այս տարի ևս, ինչպես և 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019թ․ արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից  և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։

Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2,000 չափահաս (18-64 տարեկան) բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետի հետ: Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում։

Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների: Զեկույցն անդրադառնում է  ձեռնարկատիրությանը  ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։

Ազգային զեկույցի շրջանակում  դուրս բերված մի շարք հետաքրքիր արդյունքները հատկապես կարևոր է հաշվի առնել հետագայում ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման ժամանակ: Այսպես, օրինակ.

  • 2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան («Արևելյան Եվրոպա+» խմբում զբաղեցնում է 1-ին, իսկ  Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում` 5-րդ տեղը)՝ ձեռնարկատիրությունը դիտարկելով որպես ցանկալի կարիերա։
  • Ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում:
  • Ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում:
  • Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը և կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։
  • Կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։
  • Ձեռնարկատիրական միջավայրը բնորոշող ցուցանիշներից ձեռնարկատիրական կրթությունն ամենացածր գնահատականին է արժանացել փորձագետների կողմից։
  • Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է՝ հատկապես կայացած բիզնեսների շրջանում:

Զեկույցի մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձում ասվում է. «Այս զեկույցի թողարկումը հատկապես ժամանակին է․ այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ և համապարփակ գնահատական Հայաստանում և համեմատում է մեր առաջընթացը գլոբալ համատեքստում»։

«Ամերիա» ՓԲԸ գործընկեր, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր ելույթում նշեց. «Զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական՝ այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից և կենտրոնանում է կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը և երկարաժամկետ գոյատևմանը»։

Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա ՍողոմոնյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՕրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն Մանվելյան