Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ինչո՞ւ մինչև ձմեռ ողկույզների վրա սառեցնել խաղողը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսվայնը կամ սառցե գինին պատրաստվում է խաղողից, որը չի հավաքվում աշնան կեսերին, ինչպես սովորաբար լինում է, այլ մնում է որթատունկի վրա մինչև ցուրտ եղանակների սկսվելը, որպեսզի հատապտուղները չորանան և սառչեն։

Այսվայնի ալկոհոլի պարունակությունը կազմում է 9-12 %, իսկ շաքարի պարունակությունը՝ 150-250 գ/լ, ինչը նշանակում է, որ այն բավականին քաղցր դեսերտային գինի է։ Դրա արտադրության գործընթացը բավականին աշխատատար է։ Սառեցված խաղողի ողկույզները հավաքում են վաղ առավոտյան։ Բերքահավաքի ժամանակահատվածը սովորաբար լինում է դեկտեմբերի վերջին, և, որպես կանոն, արտադրողը պիտակի վրա նշում է բերքահավաքի ժամանակը և օդի ջերմաստիճանը: Արտադրության գլխավոր գաղտնիքն այն է, որ խաղողը չպետք է սառցահարվի։ Այդ դեպքում սառցե բյուրեղներ են մնում մամլիչի վրա, և դուրս է գալիս խտացված քաղցր խաղողահյութը։ Խմորման գործընթացը բավականաչափ երկար է՝ շաքարի բարձր պարունակությունը պահպանելու համար։ Փոքր բերքատվությունը (խաղողի ընդհանուր զանգվածի ընդամենը 20 %-ն է օգտագործվում), ինչպես նաև այն փաստը, որ անհրաժեշտ պայմաններ ամեն տարի չեն լինում, որոշում է այսվայնի բարձր արժեքը։

Սառցե գինին ի սկզբանե պատրաստվում էր Ռիսլինգ խաղողից։ Հետագայում փորձարկումների միջոցով գինեգործները գտան նաև այլ հարմար տեսակներ, իսկ ոմանք նույնիսկ կարմիր խաղողի տեսակներից սկսեցին պատրաստել այսվայն։ Նաև հարկ է նշել, որ իսկական սառցային գինի կարելի է ստանալ միայն բնական ճանապարհով, սառնարանի հետ կապված ոչ մի փորձ չի բերել ցանկալի արդյունքի։

Այսվայնի համը ցիտրուսային-մեղրային է, ինչպես նաև տարբեր մրգերի նրբերանգներով՝ կախված խաղողի այն տեսակից, որից պատրաստվել է ըմպելիքը։ Ընդհանուր առմամբ, այդ ոգելից խմիչքն ունի մրգային, թթու համի և հարուստ քաղցրության բացառիկ հավասարակշռություն:

Սառեցված խաղողից պատրաստված գինու մասին առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են մ.թ. առաջին դարով։ Հայտնաբերողները հռոմեացիներն էին, բայց հռոմեական քաղաքակրթության անկումից հետո դրա արտադրության գաղտնիքը կորավ։ Այն գործնականում վերագտնվել է Գերմանիայում 1794 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր սառցային գինին տարբեր հաջողությամբ արտադրվել է Կենտրոնական Եվրոպայի որոշ շրջաններում։ Այդ գինու զանգվածային արտադրությունն սկսվել է միայն քսաներորդ դարի երկրորդ կեսին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ներկայում սառցե գինու ամենամեծ արտադրողը Կանադան է. այս երկիրը այսվայն արտադրում է ավելի շատ, քան աշխարհի մնացած մասը միասին վերցրած։ Զուգահեռաբար այսվայնի արտադրությունը թափ է հավաքում ԱՄՆ-ում։ Բայց այստեղ պետք է մեկ պարզաբանում անել։ Ամերիկացիները, չգտնելով հարմար կլիմայով նահանգ, «գտել» են հսկայական սառնարաններ։ Դրանից գինու որակը, իհարկե, մեծապես տուժում է, բայց փոխարենը շատ է լինում։ Այսպիսով, եթե ցանկանում եք լիովին վայելել սառցային գինու յուրահատուկ համը, ուշադրություն դարձրեք ծագման երկրին։ Կանադայից բացի, նման իսկական այսվայն արտադրվում է Գերմանիայում, Սլովենիայում, Չեխիայում և Շվեյցարիայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԻշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»