Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը


Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է․ Վահե Հովհաննիսյան

Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է։   Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ։ Ոչ մի առողջ բան չկա։ Վախեցեք դրանից։
 
Սպառնալը, բռնելը, ԱԱԾ պադվալներ լցնելը, «մորթել-գյուլլելը», կալանքները, ոչնչացնելը, սատկացնելը դարձել են մեր կենցաղը, մեր առօյա ձևակերպումները։
 
Իհարկե, իշխանական լծակներով հնարավոր է մարդկանց լռեցնել, կյանքը թունավորել, բայց դա միայն ուժեղացնելու է արմատական տրամադրությունները։ Իհարկե, հնարավոր է թշնամանք ու ատելություն քարոզել, բայց դա միայն սրելու է մթնոլորտը, իհարկե, բոլոր կողմերից այլ բաներ կարելի է անել և ասել, բայց դա է´լ ավելի այլանդակ է դարձնելու մթնոլորտը։ Բոլոր այն ձևակերպումները, որոնք կան իրավապահների ձայնագրություններում, կան հարյուր-հազարավոր մարդկանց խոսակցական լեզվում։ Սա աննորմալություն է, այս վիճակը պետք է փոխվի, բայց սա իրավապահների խնդիրը չէ։ Սա քաղաքական-հանրային էլիտաների խնդիրն է, և իհարկե, իշխանությանը, որինն են ամենամեծ լծակները։ Բայց իշխանությունն անում է լրիվ հակառակը։
 
Տավուշից՝ Տաշիր. տրամադրությունների ռադիկալիզացիա
 
Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշն էր հանրային տրամադրությունների էպիկենտրոնում, այսօր՝ պայմանական ասած Տաշիրը։ Սա նշանակում է, որ ամբողջ երկրի մասշտաբով խոշոր սխալ կա։

Մեր երկրում կան հանրային տրամադրությունների արմատականացման օբյեկտիվ, 100 տոկոսանոց գործոններ՝ 5000 զոհ, շատ ավելի մեծ թվով վիրավորներ, Արցախի կորուստ, անտուն մնացած 150 հազար արցախցիներ, Արցախում մնացած տասնյակ հազարավոր հարազատ շիրիմներ, տարածքային կորուստներ, և իհարկե՝ թշնամու անվերջ սպառնալիքներ։ Մենք 7 տարի է՝ ամեն օր ապրում ենք թշնամու՝ մեզ ոչնչացնելու սպառնալիքի տակ։ Սա արդեն հերիք է ցանկացած երկրում աննորմալ արմատական տրամադրություններ ստեղծելու համար։ Իսկ եթե սրան գումարվում է իշխանության ագրեսիան՝ աջուձախ չդադարող վիրավորանքներ, աջուձախ կալանքներ, քրեական գործեր, չնորմավորված լեքսիկոն, ապա մթնոլորտը դառնում է պայթյունավտանգ, որից որևէ մեկը չի շահելու, բայց բոլորով աղետի առաջ ենք կանգնելու։
 
Ժամանակի հերոսը
 
Այս աննորմալ, ագրեսիվ իրականությունը պետք է փոխվի։ Կա երկու ճանապարհ՝ ներքին և արտաքին։ Եթե ներքին ռեսուրսների հաշվին մենք դա չանենք, ապա դա անելու է թշնամին, որից հետո այլևս Հայաստանում շատ բան անիմաստ է լինելու։

Մոլեգնող այլանդակությունը կանգնեցնելու միակ ճանապարհը լայն հանրային երկխոսությունն է և ծրագրային մտածողությունը։ Հերոսությունը հիմա դա է։ Հակառակ դեպքում համընդհանուր աղետից չենք խուսափելու։ Գտնենք մեր մեջ ուժ և խոհեմություն՝ հասարակական երկխոսության։
 
Ո՞վ կարող է ներքին հանրային երկխոսության միջնորդ լինել, և հանրային ռադիկալիզացիայի մեղման դրոշակակիրը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ դա կարող է լինել.

1.     եկեղեցին
2.     հեղինակավոր անհատները (անհատների խումբը), նույն՝ Սամվել Կարապետյանի նման դեմքերը։
3.     արտաքին բարեկամ/միջնորդները
 
Երրորդ կետը մենք չունենք. մենք հասել ենք նրան, որ չունենք դաշնակից, և կամ մենք չենք ներկայացնում արդեն այն հետաքրքրությունը, որ մեզ համար լուրջ ջանք թափեն։
Սամվել Կարապետյանին բանտարկում ենք, և իշխանությունը էսէսական քարոզարշավ է սկսում նրա դեմ։ Որ ի՞նչ։ Որ հետո մարդ չլինի՞ հասարակության հետ խոսի։
Եկեղեցու դեմ իշխանական նեղ խումբը շարունակում է իր ագրեսիան։ Սա բերեց նրան, որ եկեղեցին և ժողովուրդը երբեք այսքան միակամ ու սերտ չեն եղել, քան հիմա։ Բայց, մյուս կողմից, այդ ագրեսիան թուլացնում է եկեղեցու հնարավորությունները՝ ներքին հաշտեցման, ներքին երկխոսության մոդերատորը լինելու։
Բա այդ դեպքում ո՞նց ենք պատկերացնում շարունակությունը»,-գրել է Հովհաննիսյանը։

Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկ