Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»


Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած լարվածության միտումները Հարավային Կովկասում ուժային դինամիկայի արմատական վերաձևակերպման նշաններն են։ Սրացման այս դրսևորումները չեն կարող դիտարկվել որպես մեկուսացված դրվագներ, այլ պետք է ըմբռնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական ուժերի ընդհարման լայն համատեքստում, որտեղ փոխկապակցվում են շահերի բախումը, ռազմավարական անցուղիների վերահսկողության ձգտումը, ինչպես նաև հավակնությունների շրջանակը։ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը միշտ էլ թաքնված կերպով առկա է եղել՝ պայմանավորված ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ կրոնական և էթնիկ ենթագծերով։ Սակայն վերջին տարիներին այդ լարվածությունն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմավարական համագործակցությունը Իրանում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք՝ հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելի կողմնակի գործողությունները հաճախ իրականացվում են հենց Ադրբեջանի տարածքից։

Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական բախումից հետո Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն հարթակ է տրամադրում Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար, ոչ միայն պատահական չէր, այլև բովանդակային ազդակ էր, որը ցույց է տալիս Թեհրանի լուրջ մտահոգությունը և պատրաստակամությունն՝ առնվազն դիվանագիտական հարթակում հստակ դիրքորոշում հայտնելու։ Այս ամենը ենթադրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են անվստահության նոր փուլ, որը ժամանակ առ ժամանակ կարող է սուր դրսևորումներ ունենալ։

Մյուս կողմից էլ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության դրսևորումներն առավել անսպասելի էին՝ հաշվի առնելով, որ նախկինում կողմերը փորձել են պահպանել գոնե արտաքին հավասարակշռություն՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության մակարդակով։ Սակայն, երբ ռուսական իրավապահները Եկատերինբուրգում բացահայտեցին ադրբեջանական հանցավոր խմբավորման գործունեությունը ու դրա հետ կապված գործողություններ ձեռնարկեցին, դրանից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան սկսել է այլ ոճով խոսել Բաքվի հետ։ Նման իրադարձությունները շրջադարձային են երկու երկրների հարաբերություններում, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել։

Բայց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևեց ադրբեջանական հակազդեցությունը. մասնավորապես «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ իրականացված գործողությունները, ռուսական «հանցավոր խմբավորման» բացահայտումը, ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը և տեղեկատվական հակաքարոզչությունը վկայում են փոխադարձ լրջագույն անվստահության և վրեժխնդրության փուլ մուտք գործելու մասին։

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե համարժեք ձևով պատասխանում է Մոսկվային՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական քաշերն ուղղակի անհամատեղելի են։ Իսկ ի՞նչն է այդպես թևեր տալիս Ադրբեջանին իրեն այդպես սանձարձակ պահել՝ հասկանալով, որ իրենք որևէ կերպ չեն կարող մրցել Ռուսաստանի հետ։ Բաքվի ռազմավարությունը հստակ է՝ ձգտել իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային առանցքային խաղացող, որի հետ պետք է հաշվի նստել, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ է ոգևորվել իր նախկին հաջողություններից ու իրեն «մեծ տերություն» է երևակայում։

Ադրբեջանի նախագահ Ալիևին թվում է, որ եթե իրեն հաջողվեց անպատիժ պատերազմական հանցագործություններ կատարել Արցախում, ստիպել, որ ռուս խաղաղապահները դուրս գան, ներխուժել Հայաստանի տարածք ու պարտադրել, որ հայկական կողմը զիջումների դիմի, ապա նույն կերպ կարող է վարվել նաև Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրն ավելի շատ զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով ու ընդունակ չի լինի հակազդել։

Երկար ժամանակ Մոսկվայում հանդուրժում էին Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ու զերծ էին մնում կտրուկ գործողություններ ձեռնարկելուց։ Ու այս համատեքստում գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց, որ սկսեցին կտրուկ արձագանքել։ Հարցի հիմնական պատասխանն այն է, որ Բաքուն տարածաշրջանում ամուր հող է ստեղծում իր մեծ եղբոր՝ Թուրքիայի համար։ Պատահական չէ, որ թուրքական կողմից խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իսկ արևմտյան մամուլում էլ տեղեկություններ են տարածվում, որ ճանապարհը կարող են վերահսկել արևմտյան ընկերությունները։ Պարզ է, որ այս նախագիծն իր սուր ծայրով ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազմանը։

Մի կողմից՝ հասկանալի է, որ Միջին միջանցքի նախագծի ներքո Թուրքիան փորձելու է իր ազդեցությունը տարածել մինչև դեպի Կասպից ծով և Միջին Ասիա՝ նեոպանթուրքական նկրտումների համատեքստում, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն իսկ հիմա ձգտում է գրավել Արևմուտքին և այլ միջազգային խաղացողներին՝ հատկապես չինական կողմին, որ այդ ճանապարհը շրջանցի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքը, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո։ Դրա համար էլ Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարություններում նշվում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է բոլոր կողմերին։ Բայց բնական է, որ Ռուսաստանում նման նախագծի գործարկումից գոհ լինել չեն կարող, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից ու Հայաստանում թուրքական կապիտալի ներթափանցումից հետո իրենց ազդեցությունը կարող է փոխարինվել թուրքական ազդեցությամբ։

Եվ այդ պայմաններում ուղղակի ժամանակի հարց կարող է դառնալ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու և Հայաստանը Ռուսաստանից պոկելու օրակարգի առաջ մղումը։ Ընդ որում, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կորստի շատ ավելի մեծ վտանգ կա հատկապես այն դեպքում, երբ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի ու ամրագրվի «արևմտյան» ադրբեջանցիների «վերադարձի» իրավունքը։ Այս հարցում արդեն գործ ունենք Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխության վտանգի հետ։ Իսկ եթե ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանում, ապա թուրք-ադրբեջանական ազդեցությունը կդառնա անդառնալի՝ մեկընդմիշտ դուրս մղելով Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը հետագայում խնդիրներ է ունենալու արդեն Միջին Ասիայում և իր բուն տարածքում՝ Հյուսիսային Կովկասում։ Իսկ Հայաստանն ու Արցախը տևական ժամանակ խոչընդոտող սեպի դեր էին կատարում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Մոսկվայի համար մյուս վտանգն այն է, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ական բազան կարող է հաստատվել Ադրբեջանում։ Այս մասին Բաքվում արդեն իսկ խոսում են նախկին պաշտոնյաների ու վերլուծաբանների մակարդակով ու շոշափում են Ռուսաստանի տրամադրություններն այս կապակցությամբ։ Ըստ այդմ, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա բացելու գաղափարն առաջ քաշելու հետ մեկտեղ հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանն ուղղակի ստիպված է լինելու հաշտվել նոր իրականության հետ։ Դրանով հասկացնում են, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է կանգնած և հարկ եղած դեպքում կպաշտպանի։

Բնական է, որ Արևմուտքից դեմ չեն լինի Թուրքիայի ընդլայնմանը Ռուսաստանի հաշվին, իսկ արևմտյան բլոկում տիրող այդպիսի տրամադրությունից փորձում է օգտվել Անկարան։ Ուստի, Բաքվում և Անկարայում, որսալով պատեհ իրավիճակը, ավելի մեծ ջանքեր են գործադրվում համաթուրքական ռազմական ուժերի գաղափարին միս ու արյուն տալու համար։ Ու այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ստացվում է, որ իրենց վերջին գործողություններով Մոսկվայից սկսել են զգուշացնել Ադրբեջանին, որ ռուսական կողմը կարող է նույնիսկ կոշտ քայլերի դիմել։ Բայց նկատի ունենանք, որ այդ քայլերն ինչ-որ առումով ուշացած են, քանի որ տարածաշրջանում նոր ձևավորված իրավիճակը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի է, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի դիրքերը թուլացած են։ Չնայած ռուսական կողմը իրավիճակը շրջելու տարբերակ ունի, եթե գործուն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ճնշումների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԿամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Քարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Լայնածավալ նոր հարձակումներ Արցախի ուղղությամբ. «Փաստ»ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ»ԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցը«Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ»Մի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»