Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաչատուրս սպասված երեխա էր։ Շատ սիրել ենք իրեն։ Մեր կյանքում մի ցավոտ դրվագ էլ կա՝ իր փոքր եղբայրը չորս տարեկանում մահացել է, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է։ Դա իր վրա շատ մեծ հետք է թողել։ Այն ժամանակ Հրազդանում էինք ապրում, և Խաչատուրս ամեն շաբաթ, անգամ առանց մեզ ասելու, ծաղիկներ էր գնում և ճանապարհ ընկնում եղբոր մոտ։ Լռակյաց էր Խաչատուրս, հավասարակշռված, լուրջ։ Ժամանակից շուտ է մեծացել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատուրի մայրիկը՝ տիկին Աշխենը։

Խաչատուրը ծնվել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում: Գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ: Բարձր առաջադիմությամբ ավարտելով քոլեջը՝ ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միանգամից երկրորդ կուրսից, կրկին «Ֆինանսներ» բաժնում։ Զբաղվել է քիքբոքսինգով, հաճախել է ֆուտբոլի և լողի։ «Ֆուտբոլից բազմաթիվ պատվոգրեր ունի։ Շատ ակտիվ էր, ինքնուրույն։ Հայրիկը մեկնում էր արտագնա աշխատանքի։ Խաչատուրը հոր նման մշտապես քրոջ կողքին է եղել։ Առօրյա ողջ հոգսն իր ուսերին էր վերցրել, մշտապես ու ամեն հարցում ինձ օգնում էր։ Զուգահեռ այդքան լավ էր սովորում։ Ծրագրեր ուներ Հրազդանում հյուրատուն ունենալու։ Ասում էր՝ բանակից զորացրվելու եմ, մեր տունը հյուրատուն դարձնեմ։ Ցանկություն ուներ նաև Ռուսաստանում ռազմական դպրոցում սովորել, մտքեր ուներ նաև անվտանգության համակարգում ծառայելու։ Միշտ ասում էր. «Անկախ նրանից, թե ինչպես եմ սովորում, եթե բանակում չծառայեմ, որևէ ուժային կառույցում չեմ կարողանա աշխատանքի անցնել։ Երկու տարի է, մամա՛ ջան, կգնամ, կգամ, ամեն ինչ լավ կլինի, այնպես կթռնի, որ խաբար էլ չենք լինի»։ Բայց ինքը մեր ձեռքից թռավ...»։

Համալսարանում կիսամյակային քննությունները հանձնելուց հետո 2020 թվականի հունվարի 14-ին Խաչատուրը զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի N զորամասում՝ որպես գնդացրորդ: «Հրաժարվել է մասնակցել վիճակահանությանը, սեփական ցանկությամբ մեկնել է ծառայության Արցախ։ Եվ դա, փաստորեն, դարձավ ճակատագրական։ Երբևէ չի դժգոհել ծառայությունից։ Շատ գոհունակությամբ էր բարձրանում դիրքեր։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ վերջին ամիսներին, երբ շատ են դիրքեր բարձրացել, Խաչատուրը միայն նեղվել է հիգիենային վերաբերող հարցերից։ Տղաներն անընդհատ դիրքերում են եղել, գուցե իրենք իմացել են, թե ինչ է սպասվում, բայց մենք չենք իմացել, մեզ ոչինչ չեն ասել։ Նույնիսկ մի օր զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ, պառկել եմ թմբի վրա, նայում եմ աստղերին, ոնց որ երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը»»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին իմ ու աղջկաս ծննդյան օրն է։ Տղաս դիրքերից զանգեց։ Ընկերները շնորհավորեցին մեզ, մեր ծննդյան օրն էին նշում։ Զանգահարել էր հայրիկին, թե իմ անունից ծաղիկներ կտանես մամայիս ու քրոջս։ Սեպտեմբերի 27-ին առավոտյան յոթին տասը պակաս զանգահարեց հայրիկին՝ պա՛պ, ի՞նչ եք անում։ Հայրիկն էլ արձագանքեց՝ տղա՛ ջան, ժամը յոթին ի՞նչ պետք է անենք։ Ես անհանգստացա, հարցրեցի՝ ինչոր բա՞ն է եղել։ «Չէ, հանգիստ քնեք, ուղղակի ուզեցի ձեր ձայնը լսել, իմանալ, թե ոնց եք»։ Բայց պատերազմ էր սկսվել, ու նա մեզ ոչինչ չասաց։ Կապն ընդհատվեց։ Հետո արդեն իմացանք պատերազմի բոթը։ Իր մոտ երկու հեռախոս է եղել, բայց մենք չէինք կարողանում իր հետ կապվել։ Խենթանալու աստիճան էր ամեն ինչ, իրենից լուր չունեինք։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան ինն անց կես զանգեց, դա մեր վերջին զրույցն էր։ Իմ հետ խոսեց, ասեցի՝ Խա՛չ ջան, քո ձա՞յնն եմ լսում, ինչո՞ւ չես զանգում։ «Մա՛մ ջան, կապ չկա։ Ինձ ի՞նչ է եղել, որ դու իմ ձայնը չլսես»։ Ես իրեն չասացի, որ պապան ու քեռին ուզում են իր մոտ գնալ, մտածեցի, որ գուցե ուշ հասնեն կամ հանդիպեն, հույսով չանեմ իրեն, բայց հիմա փոշմանել եմ, որ չեմ ասել։ Ինձ ասաց՝ քույրիկիս լավ նայի, պապային էլ ասա՝ թող լավ լինի, ես լավ եմ։ Այդ ժամանակ նա և՛ ուսից է վիրավոր եղել, և՛ ոտքի հատվածում, բայց ոչինչ չի ասել։ Ուսի վիրավորումը ծանր է լինում, տանում են հոսպիտալ, ասում է՝ ներարկեք, բարձրանամ դիրքեր։ Մի ժամ հետո գնացել է տղաների մոտ։ Խաչս ու ընկերները դժոխքով են անցել։ Մեկ դիրքը վերցնելու համար 30 զոհ են տվել»։

Տիկին Աշխենը նշում է՝ ասում են, թե դեպքը հոկտեմբերի 1-ին է եղել Կարախամբեյլի կոչվող հատվածում։ «Իրենց դեմ «յաշման» է մարտեր վարել»։ Օրեր շարունակ ընտանիքը փնտրել է Խաչատուրին։ Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։ «Ես մինչև հիմա էլ հույս ունեմ, որ դա ինքը չէր։ Հավատո՞ւմ եք՝ ես հույսեր եմ փայփայում։ Մեզ համար չխենթանալու տարբերակ ենք գտել։ Խաչքար ենք տեղադրել իր հիշատակին, բայց դա ավելի շատ մեզ համար ենք անում, որ մի քիչ մեղմենք մեղքի զգացումը։ Դա իրենց կյանքի համեմատ ոչինչ է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուղղակի մեռնել չես կարողանում, ապրում ես։ Երբեմն հետհայաց եմ գցում և մտածում՝ այս դժոխքի միջով անցանք, ինչպե՞ս կարողացանք ապրել։ Այո, հպարտ եմ, որ նման տղա ունեմ, որ այդքան ծանր վիրավորում ունենալով՝ իր ընկերներին միայնակ չի թողել, մինչև վերջ նրանց կողքին է մնացել։ Բայց մյուս կողմից՝ ինչ հպարտության մասին կարող է խոսք լինել։ Ինձ իմ տղան էր պետք, մեր հայրենիքին մեր տղաներն էին պետք։ Տղաներն էին մեր գանձերը, նրանք պետք է ապրեցնեին մեր հողը։ Նայում եմ աղջկաս, բնականաբար, մտածում եմ՝ այս անարդար աշխարհում կարող է մենակ մնալ, մի տեսակ ուժ եմ ստանում։ Այնքան նպատակներ ուներ իրագործելու, բայց, ավաղ, ամեն ինչ կիսատ մնաց»։

Հ. Գ. - Գնդացրորդ Խաչատուր Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներ