Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Մի բաժակ «սև մահ»՝ եթե ունեք ամուր նյարդեր և ավելի ամուր ստամոքս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրեննիվինը կամ, ինչպես իրենք՝ իսլանդացիներն են անվանում, «սև մահը», Իսլանդիայի խոհարարական խորհրդանիշներից մեկն է: Եթե ունեք ամուր նյարդեր և ավելի ամուր ստամոքս, ապա այդ ալկոհոլային ըմպելիքն անպայման պետք է փորձել իսլանդական ազգային մեկ այլ ուտեստի՝ հակարլի՝ շնաձկան նեխած մսի հետ միասին։ Դաժան երկիրը պահանջում է դաժան գաստրոնոմիա:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում բրեննիվինը, եթե այն մատուցվում է նման ուտեստի հետ։ Ըստ էության, դա օղու տեսակ է, որը պատրաստվում է կարտոֆիլից։ Պարզ ասած՝ դա կարտոֆիլից թորած օղի է՝ թրմված քիմիոնի սերմերով: Որպես կանոն՝ կարտոֆիլային խյուսը խմորվում է մի քանի ամիս, այնուհետև այն երկու անգամ թորում են և թրմում քիմիոնի սերմերով։ Ստացված արտադրանքը ունենում է 37-40 % թնդություն:

Հիմա՝ մի քիչ այդ խմիչքի ժողովրդական անվանման՝ «սև մահի» մասին: Այդ անվանումը խմիչքն ունեցել է «չոր օրենքի» տարիներին, որն ընդունվել է Իսլանդիայում 1915 թվականին: Ու թեև ալկոհոլի վաճառքի սահմանափակումները մասամբ վերացվել են 1921 թվականին, բայց յուրաքանչյուր շշի պիտակի վրա շարունակել են գանգն ու ոսկորները մնալ՝ իսլանդացի խմողներին վախեցնելու համար: Եվ քանի որ բրեննիվինը ամենաթունդ ըմպելիքն էր, այն ստացել է «սև մահ» անվանումը: Ի դեպ, Իսլանդիայում ալկոհոլի օգտագործման ամբողջական արգելքը վերացվել է միայն 1989 թվականին։

Մեր օրերում բրեննիվինը մատուցում են շատ սառը վիճակում կամ սառույցի վրա։ Այն լավ համադրվում է նաև իսլանդական ավանդական այնպիսի ուտեստների հետ, ինչպիսիք են աղ դրած կետաձուկը կամ գառան միսը: Իսլանդացի բարմենները մեծ հաջողություններ չունեն կոկտեյլներում բրեննիվին օգտագործելու հարցում: Կան միայն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կարելի է տանելի անվանել:

Լավագույններից մեկը կոչվում է նոհիտո. 1 բաժին բրեննիվին, 3 մաս կոճապղպեղ, 1,5 մաս մարտինի, 0,5 մաս ռոմ, մի քիչ անանուխի լիկյոր, մի կտոր լայմ կամ կիտրոն։ Կազմն ինքնին վախեցնող է, բայց համը, ասում են, բավականին լավն է։ Լրիվ հուսահատների համար նախատեսված կոկտեյլը կոչվում է «ապպենդիքս», այս դեպքում բրեննիվինը հավասար քանակով խառնում են էներգետիկ ըմպելիքի հետ: Էֆեկտը կանխատեսելի է։

Քանի որ բրեննիվինը ազգային խմիչք է, այն ունի իր ազգային օրը՝ դեկտեմբերի 23-ը՝ Սուրբ Թորլակի օրը: Վերջինս համարվում է Իսլանդիայի հովանավոր սուրբը։ Այդ օրը նաև Սուրբ Ծննդյան նախապատրաստության վերջին օրն է իսլանդացիների համար։ Ցավոք սրտի, Իսլանդիայից դուրս վաճառվող Brennivin-ին գտնելը չափազանց դժվար է: Այնպես որ, եթե պատահաբար հայտնվեք Ռեյկյավիկում, այցելեք սառցե բար և պատվիրեք ձեզ համար մի բաժակ... «սև մահ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԻշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»