Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


«Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափազանց աշխույժ երեխա էր։ Միշտ շտապում էր։ Եթե մեզ պետք էր, օրինակ՝ արագ խանութ գնալ, պետք է Աշոտը դա աներ։ Երբեք այսօրվա գործը վաղվան չէր թողնում։ Պարտաճանաչ էր։ Շտապում էր շուտ մեծանալ, երազում էր զինվոր դառնալու մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Աշոտի մայրիկը։ Աշոտը ծնունդով Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ հաճախել է նաև շախմատի, ըմբշամարտի, լողի և պատանի թատերագետի խմբակներ: Մայրիկն ասում է՝ դպրոցում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Միշտ դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է եղել։ Երազում էր լրագրող դառնալու մասին։ «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները չափազանց շատ էր սիրում։ Շատ էր կարդում, իր գրքերը հիմա էլ տան անկյունում պահված են։ Մուղնիի զորամասում ծառայելու ժամանակ խնդրեց իրեն տանել «Դավիթ-Բեկ» գիրքը, կիսատ էր թողել ընթերցելը, ավարտեց ծառայության ժամանակ»։

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտն ընդունվել է ԵՊՀ Լրագրության ֆակուլտետ։ «Մի օր, երբ զրուցում էինք իր պլաններից, ասացի՝ Ա՛շ ջան, Աստծո կամոք, կվերադառնաս, ամենը կիրագործես։ Երբ նման բան էի ասում, մի ծանր հոգոց էր հանում։ Չէի հասկանում, թե ինչու, պահ կար, երբ դա վախեցնում էր, հիմա կարծում եմ, որ իրենք ինչ-որ բան գիտեին։ Մի օր էլ զրույցի ժամանակ ասաց. «Երբ գամ, սովորեմ, պետք է անպայման զինծառայողների կյանքի մասին ռեպորտաժներ պատրաստեմ: Կան անարդարություններ, որոնք պետք է լուսաբանել»։ Դեռ նախքան բանակ զորակոչվելը, երբ «Սամվելն» էր կարդում, եկավ ինձ մոտ, աչքերից կարծես բոց դուրս գար, հուզմունքն ու զայրույթը խառնվել էին իրար։ Իմ կարծիքը հարցրեց՝ մա՛մ, Սամվելը ճի՞շտ վարվեց։ Արձագանքեցի՝ որպես հայ հայրենասեր ու քրիստոնյա, իհարկե, ճիշտ վարվեց։ «Մա՛մ, բայց իր ծնողներն էին»։ Այդ հարցի շուրջ քննարկումն իրեն թողեցի՝ հավելելով, որ հերոսն ընտրել է ազգին»։

Մայրիկը Աշոտի հետ կապված մի պատմություն է վերհիշում։ «Նա ինձ երբևէ չի ստել։ Մի օր ասաց՝ գնում եմ պարապմունքի։ Զարմացա, որովհետև իր գնալու ժամը չէր։ Հետո պարզվեց, որ Աշոտը ոչ թե պարապմունքի է գնացել, այլ Եռաբլուր։ Վերադառնալուց հետո շարադրություն է գրել՝ «Եռաբլուրի ճանապարհին»։ Այն ինձ ցույց չէր տվել։ Բուհ ընդունվելու վերջին քննությունն էր։ Դուրս եկավ, հարցրեցի՝ Աշո՛տ ջան, ի՞նչ գրեցիր։ «Մա՛մ ջան, երեք վերնագիր էր տրված, ընտրեցի՝ «Իմ կյանքի շրջադարձային օրը» թեման»։ Նա գրել էր այն մասին, որ այցելել է Եռաբլուր, որ իր կյանքում շրջադարձ է եղել, ու ինքը հասկացել է՝ ուզում է մեկընդմիշտ մնալ մեր երկրում»։ Այս պատմությունը տիկին Անժելան պատահական չի վերհիշում։

2019 թվականի հուլիսի 12-ին Աշոտը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայությունն անցել է Մուղնիի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, ծառայել է գնդի ՀՕՊ դասակում՝ որպես ավագ գնդացրորդ: «Այնքան երջանիկ էր, որ բանակ է գնալու։ Անկեղծ ասած, 2017 թվականին «Գրին քարտ» շահեցինք։ Ինձ թվում է՝ բոլոր մայրերի պես ես էլ վախեր ունեի, որ որդիներս բանակ են գնալու։ Երազում էի, որ իրենց երկրից դուրս հանեմ, դա ասում եմ՝ ինչ-որ տեղ ամաչելով, որովհետև ցանկացած հայ տղա պարտական է իր երկրին, իր ազգին ու պետք է ծառայի։ Բայց այս հարցում խոսում է նաև մայրական էգոիզմը։ Երբ ասում էինք, որ կգնանք Ամերիկա, ամեն ինչ լավ կլինի, Աշոտս ասում էր. «Մա՛մ, չեմ պատրաստվում հարազատներիցս հեռու մնալ, եթե տարվա մեջ գոնե մեկ անգամ իրենց չտեսնեմ, իմ կյանքը կյանքի նման չի լինի։ Եթե գնանք էլ, վերադառնալու եմ ծառայելու, արժանապատիվ ձևով վերադառնամ ձեզ մոտ, մոռացեք, որ բանակից փախչելու եմ կամ Հայաստան չվերադառնամ»։ Մեր՝ ԱՄՆ մեկնելը չստացվեց։ Շատ էի տխրում, բայց տեսնում էի Աշոտիս ու ամուսնուս ուրախությունը»։

Աշոտը ծառայությունից չի դժգոհել, սիրով է ծառայել։ «Մեկ տարին լրացել էր, իմ ծննդյան օրը զանգահարեց, շնորհավորեց, պատմեց իր մտադրությունների մասին. «Մա՛մ, երեք եղբայր ենք, պետք է դեռ երկու տուն էլ գնենք։ Կաշխատեմ, խոստանում եմ՝ ձեզ կօգնեմ, որ Գրիշոյին ու Վահեին տուն գնեք։ Ես էլ ձեզ հետ կմնամ, հասկացա, որ իմ կյանքն առանց ձեզ շատ դատարկ է»։ Հայրիկին էլ ասել էր. «Դուք ինձ ու Գրիշոյին կպահեք որպես ուսանող, ես էլ կաշխատեմ, ու մաման համալսարան կընդունվի»։ 1999 թվականին էի դպրոցն ավարտել, բարդ շրջան էր, չէր ստացվել բուհ ընդունվել, և այդ փաստը հետք էր թողել Աշոտի վրա։ Դրա համար պատերազմից հետո ամուսինս ինձ ուղղորդեց համալսարան։ Այդ ծանր օրերին նա «ստիպեց», որ Աշոտի կամքը կատարեմ։ Այս տարի դիպլոմս ստանալու օրն առաջինն Աշոտիս մոտ եմ գնացել։ Բայց այս տարի նա պետք է դիպլոմով տուն վերադառնար»։

Բայց պատերազմը նաև Աշոտի երազանքները կիսատ թողեց։ «Այդ օրը խաղող էինք քաղում, զանգ ստացա Ռուսաստանից, մայրիկս հարցրեց՝ Աշոտի հետ խոսե՞լ ես։ «Մամա՛, երեխեքը նոր պետք է վեր կենան, այս ժամին զանգեմ, ի՞նչ խոսեմ»։ Մայրիկս հայտնեց պատերազմի լուրը։ Զանգեցի Աշոտիս, երկրորդ զանգից պատասխանեց։ Լսում էի պայթյունների, ազդանշանների ձայները։ Ինձ հետ հանգիստ խոսում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է։ Հաստատեց, որ պատերազմ է։ Եվ լսում եմ Արցախի բարբառով խոսքը. «Աշոտ, քե մատաղ, արագացրու»։ Աշոտն ինձ ասաց. «Մա՛մ, շատ զբաղված եմ, չեմ կարող խոսել, էլի կկապնվեմ»։ Այդ ամբողջ օրն իր հետ չկարողացանք խոսել։ Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան, երբ տղայիս հեռախոսն անհասանելի էր դարձել, զանգեցի մեր բարեկամի տղային, նա Մատաղիսի հրամանատարի վարորդն էր։ Հակոբը պատասխանեց զանգին՝ Աշոտը մեզ հետ է, ամեն ինչ նորմալ է։ Տղաս վերցրեց հեռախոսը, ինձ հանգստացրեց. «Մա՛մ, ամեն ինչ նորմալ է, նապաստակի պես սատկած, ձորն են լցված։ Այո, մեր տղերքն էլ են զոհվել»։ Հայրիկն իրեն ասաց՝ տղե՛ս, երբեմն ճիշտ նահանջելն էլ է տղամարդկային քայլ։ Տղաս, ով ավագ գնդացրորդ էր, պատասխանեց. «Պապ, երրորդ գծում եմ, եթե նահանջեմ, իմ առջևի տանկերն ու հետևակը կկործանվեն, էլ նման բաներ չասես, դու իմ պապան ես, ինձ սովորեցրել ես, որ պետք է դժվարությունները հաղթահարեմ»։ Իսկ իմ՝ զգույշ լինելու հորդորին միայն արձագանքեց՝ մա՛մ, եթե Աստված կամենա, մենք կվերադառնանք։ Այդ օրը նաև ասաց. «Մա՛մ, եթե չկարողանաս ինձ հետ կապվել, զանգի Հակոբին, նա քեզ կասի, որ ես լավ եմ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Սեպտեմբերի 29-ին անընդհատ իրեն էի զանգահարում, վատ կանխազգացում ունեի։ Սեպտեմբերի 30-ին մի կերպ կապվեցի Հակոբի հետ։ Աշոտին արդեն բերել էին մեզ մոտ, ամուսնուս զանգահարել էին, կանչել, բայց նա չէր հավատում, ասում էր՝ զանգի Հակոբին։ Երբ Հակոբը պատասխանեց իմ զանգին, ասաց՝ մի անհանգստացիր, Աշոտը լավ է։ Հասկացա, որ նա ինձ ուղղակի Աշոտի վերջին խոսքերն է փոխանցել»։

Աշոտը զոհվում է սեպտեմբերի 29-ին՝ ցերեկը մեկին տասը պակաս Մատաղիսում։ «Անտանելի վատ զգացողություն ունեի, ու պատահական ֆիքսել էի ժամը, իսկ հետո մարտական ուղու մեջ տեսա նույն տվյալները։ Աշոտս ճանաչելի է եղել, դեմքը՝ բաց, ես կարողացել եմ իրեն հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Մի առիթով Աշոտս ինձ ասել է. «Դու ինձ համար այնքան ուժեղ կնոջ կերպար ես։ Շատ հպարտ եմ, որ քո նման ուժեղ մամա ունեմ»։ Աշոտիցս մի քանի ամիս հետո միջնեկ տղայիս բանակ զորակոչեցին։ Ներքին հրաման եղել էր, որ զոհված զինծառայողների եղբայրները չեն մեկնելու ծառայության, բայց միջնեկ տղայիս բանակ տարան։ Մեզ խաբեցին՝ ասելով, որ մեր տղան դիրքեր չի բարձրանա, բայց դիրքեր էր բարձրացել։ Մեկ տարի երեք ամիս հետո, երբ օրենքն արդեն գործեց, առաջին զորացրվողն իմ տղան դարձավ։ Սարսափելի օրեր ապրեցի, առողջությունս վատացավ։ Բայց նայեցի իմ երկու տղաներին, իրենց ծանր հոգեվիճակին ու ինձ մեղավոր զգացի իրենց առաջ։ Հիշեցի, որ Աշոտն ինձ ուժեղ մամա էր կոչում։ Այն միտքը, որ պետք է իմ երեխաների կողքին լինեմ, ինձ ուժ տվեց։ Ծանր օրեր ենք ապրում։ Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին։ Փոքր տղաս միշտ եղբոր ուսերին էր, Աշոտը Վահեին ուսերի վրա պահած տանում էր տատիկի տուն, խանութ։ Մինչև հիմա Վահեն ասում է՝ կարոտում եմ Աշոտի ուսերը, որ նստում էի ու ամենուր շրջում»։

Հ. Գ. - Ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Այգեշատի ընտանեկան գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումը