Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Ի՞նչ պատահեց «Երեք օվկիանոսի» հետ, որը պետք է գրավեր աշխարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կար մի ժամանակ, երբ Sanyo անունը գրեթե նույնքան բարձր էր հնչում, որքան Sony-ն կամ Sharp-ը։ Մագնիտոֆոններ, նվագարկիչներ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, արևային մարտկոցներ. թվում էր, թե այդ ընկերությունը կարող է ամեն ինչ արտադրել։ Բայց այսօր լեգենդար Սանիոն, կարծես, անհետացել է։ Որտե՞ղ է նա հիմա, կա՞, արդյոք, այդ ընկերությունը կամ բրենդը։

Ամեն ինչ սկսվել էր հետպատերազմյան Ճապոնիայում, որտեղ դաշնակից երկրները փորձում էին բարեփոխել պարտված կայսրության տնտեսությունը։ Այն ժամանակվա ամենաակնառու խաղացողներից մեկը Matsushita Electric - ն էր՝ ապա գ ա Panasonic-ը, որը հիմնադրվել էր Կոնոսուկե Մացուշիտայի կողմից։ Երբ ամերիկացիները ճնշում գործադրեցին հզոր կորպորացիաները քայքայելու համար, Մացուշիտան ակտիվների մի մասը փոխանցեց իր փեսա և հավատարիմ դաշնակից Տոշիո Իուեին։ Հենց նա էլ 1947 թվականին հիմնադրեց Sanyo-ն։ Ընտրված անունը՝ «Երեք օվկիանոս», խոսուն էր, երազանքը պարզ էր և համարձակ, իմաստը՝ հասկանալի, այն է՝ Sanyo-ի արտադրանքը պետք է նվաճեր Ամերիկան, Եվրոպան և Ասիան։ Sanyo-ն սկսեց լապտերներ արտադրել, նույն տեսակի, որը մի ժամանակ հաջողություն էր բերել Մացուշիտային։ Սակայն մի քանի տարի անց ընկերությունն անցավ էլեկտրոնիկայի. արտադրվեցին Ճապոնիայում առաջին պլաստիկե ռադիոները, էժան լվացքի մեքենաները, օդափոխիչները, հեռուստացույցները... Հաջողության գաղտնիքը պարզ էր. Sanyo-ն չէր փորձում լինել գյուտարար։ Նա ուշադրություն էր դարձնում, թե ինչն է մարդկանց դուր գալիս, և այն դարձնում ավելի արագ, հեշտ արտադրվող և էժան։ Միևնույն ժամանակ, ռադիոընդունիչները մասերի բաժանված վիճակում արտահանվում էին ԱՄՆ՝ բարձր տուրքերից խուսափելու համար։ Տեղում հայտնվելուց հետո դրանք հավաքվում և վաճառվում էին տարբեր ապրանքանիշների ներքո։ 1960-ականների սկզբին Sanyo-ն այլևս պարզապես հաջողակ ընկերություն չէր, այն դարձել էր մատչելի տեխնոլոգիաների խորհրդանիշ աշխարհի միլիոնավոր ընտանիքների համար։1970-ականները Sanyo-ի համար ոսկե դարաշրջան էին։

Տոշիո Իուեի մահից հետո իշխանության ղեկը ստանձնել էր նրա եղբայր Կաորուն։ Ընկերությունը գնեց ամերիկյան Fisher ապրանքանիշը և ամրապնդեց իր դիրքերը ԱՄՆ շուկայում։ Հենց այդ ժամանակ աշխարհը տեսավ պաշտամունքային Sanyo ռադիոընդունիչները՝ հզոր, ոճային, տպավորիչ բարձրախոսներով։ ԽՍՀՄ-ում Fisher կամ Sanyo ռադիոընդունիչ ունեցողները ընտրյալների շարքում էին։ Բայց արագ աճի մեջ սկսեցին ի հայտ գալ խնդիրների մտահոգիչ նշաններ։ 1986 թվականին Sanyo-ն ցնցվեց սկանդալից. անսարք կերոսինային ջեռուցիչները մարդկային զոհերի պատճառ դարձան։ Հետևանքները արագ եղան. ընկերության նախագահ Կաորու Իուեն հրաժարական տվեց՝ ամբողջությամբ ստանձնելով մեղքը։ Կառավարումն անցավ նրա որդուն՝ Սատոշի Իուեին, որը հավակնոտ և շարժուն մարդ էր։

Բայց շուտով ամբողջ Ճապոնիայում փոթորիկ սկսվեց. տնտեսական փուչիկը պայթեց 1990-ականների սկզբին։ Իենը կտրուկ աճեց՝ հասնելով ռեկորդային բարձունքների, ճապոնական արտահանումը փլուզվեց, իսկ մի ժամանակ անպարտելի արտադրողները սկսեցին վնասներ կրել։ Sanyo-ն, որը տարիներ շարունակ կայուն վերելք էր գրանցում, առաջին անգամ բախվեց դաժան իրականության. շահույթը նվազում էր։ Հայտնվելով անդունդի եզրին՝ ընկերությունը սկսեց պայքարել գոյատևման համար։ Sanyo-ն կենտրոնացավ նոր ոլորտների վրա՝ առաջին հիբրիդային մեքենաների համար մարտկոցների մշակում, կանաչ էներգիայի համար արևային վահանակների արտադրություն և էժան թվային տեսախցիկների արտադրություն։ Եվ որոշ մտահղացումներ իրականում իսկապես աշխատեցին։ Սակայն էլեկտրոնիկայի շուկան արագ էր փոխվում, իսկ Sanyo-ի ռեսուրսները գնալով պակասում էին։

2004 թվականին Նիիգատայի երկրաշարժը ավերիչ հարված հասցրեց Sanyo-ի գործարաններին։ Կորուստները էքսպոնենցիալ աճեցին։ Ապա նոր սկանդալ ծագեց. 2007 թվականին պարզվեց, որ բջջային ստորաբաժանման ղեկավարությունը թաքցնում էր վնասները։ Ներդրողների վստահությունը գոլորշիանում էր՝ ինչպես ջուրը ավազի վրա։ Ընկերությունը փորձեց վաճառել իր ակտիվները, բայց արդեն ուշ էր, և հրաշք տեղի չունեցավ։ Միայն 2009 թվականին Sanyo-ի ճակատագիրը վերջապես փոխվեց ։ Panasonic-ը գնեց վերահսկիչ բաժնետոմսերի փաթեթը 4,6 միլիարդ դոլարով՝ սկսելով մի կլանում, որը ոչ ոք չէր կարող կանգնեցնել։ Նախկին հզորության մնացորդները վաճառվեցին մաս-մաս, կարծես ինչ-որ մեկը որպես հուշ քանդում էր ավերված տաճարը։ Հիանալի ապրանքանիշից մնաց միայն անունը։

Այսօր Sanyo անունը դեռևս կարելի է տեսնել Հնդկաստանում Panasonic ապրանքանիշի էժան հեռուստացույցների վրա, ԱՄՆ-ի համար Funai-ի կողմից արտադրված բյուջետային մոդուլների վրա, ինչպես նաև Հարավարևել յան Ասիայի սառնարանների և լվացքի մեքենաների վրա, որտեղ ապրանքանիշը պատկանում է Haier-ին։ Բայց դրանք միայն Sanyo-ի նախկին մեծության ստվերներն են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԻշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»