Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ինչու՞ է 80-ամյա ծերունին Հայաստանում բարձր պաշտոն ստացել. ՀՀ իշխանությունների հոգեկան շեղումը

Հայաստանյան քաղաքական համակարգում, ինչպես և պետական կառավարման տարաբնույթ օղակներում, շարունակվում է ռեգրեսը, և մեր առաջնորդների ֆետիշիստական վերաբերմունքը յուրաքանչյուր հնի և անցյալի հետ առնչվող յուրաքանչյուր երևույթի նկատմամբ արցունքներ է կորզում համակարգիչի էկրաններից տոթակեզ մեր աչքերից: Առաջնորդներից մեկը իր ամպագոռգոռ քարոզները առավել ազդեցիկ դարձնելու համար անցյալի մոխիրներից վեր է հանում օղորմածիկ Սթիվ Ջոբսի գովազդային տեքստերը, մյուսը ջանասիրաբար կառավարման համակարգը զարդարում է խոր ծերություն ապրող հասարակական - քաղաքական գործիչներով: Հայաստանյան կառավարման համակարգի զառամյալեցման ազգային ծրագրի շրջանակներում օրերս ևս մեկ ուշագրավ նշանակում է կատարվել՝ ՀՀ անտառների վնրականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը: Պարոն Ջավադյանը, չնայած իր երիտասարդական ավյունին և պետությանը ծառայելու բուռն ձգտմանը, 79 տարեկան է: Թե ինչու են իշխանությունները շուրջ 80-ամյա, պատկառելի տարիքի մարդուն ծանրաբեռնել նոր պաշտոնով, հանելուկների շարքից չէ: Բանն այն է, որ նա ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայրն է: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Ի դեպ, այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին տնօրեն, նույնպես պատկառելի տարիք ունեցող Վլադիմիր Մովսիսյանի մահվանից հետո: Խորը հարգանք ունենալով բոլոր մեծահասակների, այդ թվում պարոն Ջավադյանի նկատմամբ, ով, միգուցե, անուրանալի ծառայություններ է մատուցել Հայաստանին, պետք է ընդգծեմ, որ աշխատատեղերի և երիտասարդ կադրերի առաջխաղացումը սպասարկելու լրջագույն խնդիր ունեցող Հայաստանում մշտապես նույն, տարիքն առած մարդիկ նշանակվում են նորանոր պաշտոնների: Տպավորություն է ստեղծվում, թե երեսունականներից սկսած Հայաստանում ծնելիությունը իսպառ վերացել է և նոր մարդիկ չեն ծնվել: Իշխանությունից ճահիճի հոտ է գալիս, ընդ որում այդ ճահիճը այնքան է նեխել, որ կլանում է անգամ այնտեղ հայտնված հատուկենտ նորմալ կադրերին: Իսկապես անհասկանալի է մեր իշխանությունների հոգեկան շեղման հասնող մոլուցքը՝ իր կադրերին մշտապես տարբեր էշելոններում խցկելու հարցում: Սա քաղաքական կուլտուրայի բացակայություն է, երբ երկար տարիներ կառավարելուց հետո մեր երկրի ղեկավարները հեռանալու և տեղը նոր, թարմ կադրերին զիջելու կամք չունեն: Մեր պետությունը չի կարող զարգանալ, քանի դեռ իրենց վաղուց սպառած պաշտոնյաները քարշ են գալիս պաշտոնից պաշտոն: Իհարկե, մեղավորը այս դեպքում կառավարման ամբողջ համակարգում իշխող նողկալի ավանդույթն է՝ իրենց ամենավատ կադրին չկորցնել և մշտապես խցկել որևէ փողոտ «անցք»: Իսկ մեր երիտասարդ, լավագույն կադրերը թողնում և հեռանում են: Բա ի՞նչ անեն: Ինչպե՞ս ապրեն մի զառամապետությունում, որտեղ իրենց տեղը զբաղեցրել են Երվանդ Զախարյանն ու ԿԲ նախագահի հայրը: Մինչ այս մարդիկ կորոշեն չաշխատել պետական ապարատում՝ նորամանուկն անգամ թոշակառու դարձած կլինի... Վարուժան Բաբաջանյան
ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»