Այս օրերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր տարբեր ոլորտների հետ կապված: Կարևորվել է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինարարական աշխատանքների շարունակականությունը:
Կամուրջի անվանումը ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների միջև բարեկամական կամքի դրսևորումը:
Այս կամուրջի կառուցումը կօգնի ազատվել անցակետերում խցանումների խնդրից և ավելի հեշտ կդարձնի ուղևորների և բեռների տեղափոխումը: Այս գործնթացից կշահեն առևտրով զբաղվողները, որոնց համար ավելի կհեշտանա ապրանքի ներմուծումը:
Անի Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը