Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի ճիշտ՝ երեսով է տալիս, որ եթե քաղաքացիները համաձայն չեն իր վարած քաղաքականությանը, ուրեմն՝ թող հեղափոխություն անեն: Չեն անում, ուրեմն՝ հաշտ են այդ քաղաքականության հետ, ընդունում են այն: Դեռ լավ է՝ չի ասում, որ ցնծագին աղաղակներով ողջունում են: Չնայած, շուտով երեւի դա ասելուն էլ կհասնի:

Փաշինյանի այդ ակնարկը կար նաեւ նախկինում, հիմա ավելի ուղիղ ասվեց նրա, այսպես ասած, «խաղաղության ուղերձում», նույնը՝ դրանից մեկ օր անց ունեցած ճեպազրույցում: Բառացի. «Եվ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ այդպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել,- հայտարարում է Փաշինյանը, ապա հավելում:- Կարծում եմ, որ ես աշխարհի պատմության մեջ առաջին եւ միակ վարչապետն եմ, որն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել, եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ։ Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետեւ նրանք, ինչպես եւ ես, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու, խաղաղություն հնարավոր չէ ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն»:

«Հեղափոխական կոչերի» մասին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները չեն դիմանում քննադատության (ինչպես նրա բազում այլ հայտարարություններ, ի դեպ): Ի լրումն, այս «հեղափոխության կոչը» բացարձակ ցինիզմի դրսեւորում է:

Տեսեք, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, ապա նաեւ հաջորդող տարիներին տեղի են ունեցել դժգոհության, ըմբոստության զանգվածային արտահայտման ինչպես հախուռն, այնպես էլ՝ կազմակերպված դրսեւորումներ:

Կարելի է միայն մի քանիսը թվարկել: Մասնավորապես, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հավաստիացրեց, թե «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են», իսկ դրանից երկու-երեք ժամ չանցած հայտնի դարձավ, որ, ըստ էության, կապիտուլ յատիվ հայտարարություն է ստորագրել, հազարավոր մարդիկ ինքնաբուխ լցվեցին կառավարության եւ ԱԺ-ի շենքեր, ներխուժեցին կառավարական ամառանոցների կեցավայր: Դա իր էության մեջ Փաշինյանի արածին դիմադրելու, դրա հետ հաշտ չլինելու, դա չընդունելու դրսեւորում էր: 2020- ի դեկտեմբերից տեղի ունեցան Փաշինյանի հրաժարականի պահանջով խոշոր ցույցեր: Արդեն 2021-ի փետրվարին ձեւավորվեց «Հայրենիքի փրկության» շարժումը՝ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը կործանման տա- նող նրա «քաղաքականությունը» կասեցնելու առանցքային նպատակադրումներով:

Այո, նույն 2021-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններում կարողացավ ինքնավերարտադրվել: Իր ու քպականների խոսքով՝ «պողպատյա մանդատ» ստացավ: Բայց ինչի՞ համար: Նա չէր խոստանում, որ Արցախը պիտի հայաթափի, որ պիտի փակի Արցախի հայության ինքնորոշման էջը, որ Հայաստանի Հանրապետությունից էլ պիտի տարածքներ նվիրի թշնամուն: Ոչ մի նման խոստում, որոնք հիմա նա հրամցնում է իբրեւ «ռազմավարություն», չեք գտնի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի 2021 թ. նախընտրական ծրագրում: Ավելին, նման դրույթներ (այն, ինչ հիմա ու 2022-ից ի վեր անում է՝ այդ «մանդատի» վա հենվելով) չկան նաեւ նույն նախընտրական դրույթների հիման վրա գրված, ընդունված ու տակավին գործող փաստաթղթի կարգավիճակ ունեցող «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրում»: Լրիվ հակառակը. խոստացվել ու կառավարության ծրագրում էլ ամրագրվել է Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, եւ այլն, եւ այլն: Դրա՛ համար են հազարավոր մարդիկ նրան ձայն ու մանդատ տվել, այլ ոչ թե՝ Ար- ցախն ուրանալու եւ թշնամուն հանձնելու, ինչը իրականացրեց հաջորդող տարիներին:

Սա՝ միջանկյալ, ինչպես ասվում է՝ փակագծերի մեջ: Շարունակենք. 2022-ին ծավալվեց ու մի քանի ամիս շարունակ ընթացավ «Դիմադրության» շարժումը՝ մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժերի, հասարակական շարժումների, գործիչների ու տասնյակ հազարավոր քաղաքացիների ներգրավմամբ: Առանցքային պահանջներն ու խնդիրներն էլի ուղղակիորեն արտաքին- քաղաքական, անվտանգային, ծվատված Արցախը պահպանելու մասին էին: Այսինքն, ըստ էության, դա եւս ընդվզում ու ըմբոստություն էր Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարած «ռազմավարության» դեմ:

Նույն թվականի սեպտեմբերին «Ջերմուկի դեպքերի» ժամանակ եւս արձանագրվեց քաղաքացիների հախուռն ըմբոստացում:

Սկզբունքորեն, նման բռնկում եղավ նաեւ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին, երբ Փաշինյա-նի գործընկեր Ալիեւը սկսեց Արցախի հայաթափման ցեղասպանական բնույթի ոճրագործությունը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը հայտարարեց, որ մատը մատին չի տալու Արցախի հայությանը պաշտպանելու համար:

Վերջապես, 2024-ին, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթացի հետ կապված, ձեւավորվեց ու ծավալվեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում վերանվանվեց «Սրբազան շարժում»: Չհիշեցնենք մանրամասնությունները, քանզի դա այնքան էլ վաղուց չէր: Հիմնականը. դա էլի ընդվզում էր փաշինյանական «ռազմավարությանը», հողատվությանն ու տարածքահանձնմանը:

Ավելին, հիշատակված բոլոր դեպքերում փաշինյանական վարչախումբը, վարչապետին ենթակա ռեպրեսիվ մարմինները գործել են ինտենսիվորեն, ամենայն դաժանությամբ ու վայրագությամբ, հետապնդվել ու ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, կալանավորվել են բազմաթիվ ընդդիմադիրներ եւ այսպես շարունակ: Իսկ երկու դեպքում էլ, մասնավորապես 2022 թվականին «Դիմադրության» շարժման եւ 2024-ի հունիսի 12-ին էլ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Փաշինյանի ոստիկանությունն ու հատուկ ուժերը զինված հարձակում են իրականացրել խաղաղ, անզեն ցույցերի ու ցուցարարների վրա՝ վնասվածքներ պատճառելով բազմաթիվ քաղաքացիների: Դեռ չենք խոսում անմիջական բռնությունների, քաղաքացիներին կանխամտածված ծեծուջարդի ենթարկելու, նպատակային խեղանդամ անելու դրսեւորումների մասին:

Ամենից հատկանշական ու թարմ փաստը. եթե փաշինյանական «ռազմավարության» հետ քաղաքացիները հաշտ են ու չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին են հենց այս օրերին ընթացող դատավարությունները՝ Միքայել սրբազանի «գործով», «Սրբազան պայքարի» գործով, Սամվել Կարապետյանի «գործով»: Ինչո՞ւ է մեղադրանք ներկայացված Ռուբեն Հակոբյանին: Առհասարակ, եթե ամեն ինչ այնպես վարդագույն է, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, հապա ինչի՞ վկայություն են տասնյակ քաղբանտարկյալները...

Այնպես որ, նախ՝ սուտ է, թե հանրությունը հաշտ է փաշինյանական ռազմավարությա- նը, երկրորդ՝ նման հայտարարություն անելն ուղղակիորեն տիեզերական մասշտաբի ցինիզմ է: Հասկանալի է՝ հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հոգեբանորեն ընկճելու նպատակ է հետապնդում: Ըստ այդմ՝ քանի՞ գրոշ արժե նրա կոչը: Տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են եկել փողոցներ, հարյուր հազարավորները տանել չեն կարողանում այս իշխանությանը, եթե նույնիսկ փողոց էլ չեն դուրս գալիս: Դրա վկայությունն է հենց Նիկոլ Փաշինյանի (չենք ասում ՔՊ-ի, որովհետեւ այդպիսի քաղաքական ուժ չկա, կա միայն Նիկոլ Փաշինյան ու նրան ենթակա մարդիկ) վարկանիշը շրիշակից ցածր է: Պարզ է, չէ՞, որ եթե այդ հարյուր հազարավորներն էլ դուրս գան փողոց, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի զիջի, նա հազարավորների վրա կրակ կբացի, հազարավորներին բանտեր կնետի, բայց իշխանությունից չի հեռանա:

Չնայած... գիտե՞ք, սա երեւի այն դեպքն է, երբ չարժե հուսախաբ անել Նիկոլ Փաշինյանին: Կարծես նա շատ է ուզում, որ հեղափոխություն արվի, ամեն դեպքում շատ է խոսում այդ մասին... Դե, գուցե ոչ բառացի իր ասածի նման, բայց երեւի իսկապես պետք է ցույց տալ, թե գիտակից, մտածելու ունակ հասարակությունն ինչ է մտածում այս ամենի մասին: Թեկուզ հենց ընտրությունների ժամանակ...

Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին