Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


«Իմ ուժը Հովհաննեսն է, հիմա ամեն ինչ անում եմ, որ տղաներս իմ մեջ ուժեղ մամա տեսնեն». սերժանտ Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Որոտանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուսնուս հետ ծանոթացել ենք 2013 թվականին։ Երկուսս էլ Գյումրիից ենք, նույն թաղամասից, բայց իրար չէինք ճանաչում։ Այդ ժամանակ արդեն ամուսինս պայմանագրային զինծառայող էր։ Յոթ ամիս շփվել ենք, հետո, ինչպես ասում են, միասին «փախել»։ Հետո 2014 թվականի հուլիսի 21-ին ամուսնացանք։ Երկու որդի ունենք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Ջուլիան՝ Հովհաննեսի կինը։

Ամուսնու մասին խոսելիս ասում է՝ շատ ուշադիր էր, ամեն մանրուք իր համար կարևոր էր։ «Երբ իր մասին ընկերների կարծիքներն եմ մեկտեղում, կարմիր թելի նման բոլոր պատմություններում ամուսնուս՝ բոլորին հասնելու հատկանիշն են առանձնացնում։ Նշում են՝ հասնող ընկեր էր։ Երբ իրեն դիմել են խորհրդի համար, խորհրդով է օգնել, երբ դիմել են այլ հարցով, էլի փորձել է օգտակար լինել։ Նպատակասլաց էր, ընկերներից մեկը նշում է՝ ֆուտբոլ խաղալն իր մոտ լավ չէր ստացվում, բայց միշտ ձգտում էր հաղթողի դերում լինել։ Ուշադիր ամուսին ու հայր էր։ Սիրում էր երեխաների հետ ժամանակ անցկացնել, միասին առավոտյան կարող էին զբոսանքի գնալ։ Իսկ ինձ համար և՛ ընկեր էր, և՛ ամուսին։ Վեց երջանիկ տարի ենք միասին ապրել։ Այնպես չէ, որ նա հիմա չկա, ես իրեն գովում եմ, ոչ, նա յուրահատուկ տղա էր, բոլորը դա կարող են հաստատել»։

Հովհաննեսը ծնունդով Գյումրիից է։ Սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում, 2009 թվականին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012 թվականին ընդունվել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժին։ 2017 թվականին ուսումը շարունակել է Գյումրու «Պրոգրես» համալսարանում։ Հովհաննեսն ինը տարի պայմանագրային զինծառայող է եղել, սկզբում Գյումրու, այնուհետև Արարատի զորամասերում։ «Ամուսնուս հորեղբոր տղան զինվորական է, հենց նա է խորհուրդ տվել, որ Հովհաննեսն իր կյանքը բանակի հետ կապի։ Այդպես էլ դարձել է պայմանագրային զինծառայող։ Տարիների ընթացքում այնքան էր նվիրվել բանակին։ Նա էլ իր հերթին էր խորհուրդ տալիս բոլորին ծառայության անցնել Զինված ուժերում։ Խիստ էր իր զինվորների հանդեպ, սիրում էր կարգ ու կանոն։ Երբեմն ասում էր՝ կարող եմ բանակից դուրս գալ, այլ աշխատանքով զբաղվել, բայց հետո անմիջապես ինքն իրեն արձագանքում էր՝ դուրս չեմ գա ծառայությունից։ Բանակն իր համար մի ուրիշ աշխարհ էր»։

Երբ սկսվում է 44-օրյա պատերազմը, Հովհաննեսն աշխատավայրում է եղել՝ Արարատի զորամասում։ «Այդ օրվանից նա տուն չեկավ։ Պատրաստվեցին, և հոկտեմբերի 9-ին ամուսինս իր ջոկատի տղաների հետ մեկնեց Ջրական։ Հոկտեմբերի 11-ին Ջրականում իր ջոկի բոլոր տղաները զոհվում են։ Ամուսինս վերադարձավ տուն։ Իր ընկերների հուղարկավորությունը տեղի ունեցավ, հետո կրկին վերադարձավ Արցախ։ Հոկտեմբերի 23-ին ամուսինս զոհվեց Որոտանում (Կուբաթլու)։ Պատերազմի ժամանակ իր հետ անընդհատ կապի մեջ էինք։ Կարճ զանգեր էին՝ մենք լավ ենք, ու վերջ։ Երկար զրույցներ չենք ունեցել»։

Վերջին զրույցը Հովհաննեսի և կնոջ միջև եղել է հոկտեմբերի 23-ի առավոտյան։ «Ասաց՝ հենց տեղ հասնեմ, կզանգեմ։ Եվ այդ օրվանից կապն ընդհատվեց։ Հաջորդ օրն ամուսնուս համարից զանգ եկավ։ Պատասխանեցի, հարցրեց անունս, արձագանքեցի՝ Ջուլիան եմ։ Զանգահարողն ինձ ասաց՝ Ջուլիա ջան, Հովհաննեսը խնդրել է, որ զանգեմ քեզ ու ասեմ, որ լավ է։ Իրեն չհավատացի, ամուսնուս շատ լավ ճանաչելով՝ գիտեի, որ նա նման բան չի անի։ Կարիք զգացի իր ձայնը լսելու, իմանալու, որ նա լավ է։ Զանգահարողը խնդրեց ուրիշին փոխանցել հեռախոսը։ Անգամ մտածեցինք, որ ամուսնուս հեռախոսը ադրբեջանցու ձեռքում է հայտնվել։ Կապն ընդհատվեց, ամուսնուս հեռախոսահամարը դարձավ անհասանելի»։

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 23-ին Որոտանում։ Նրան տեղափոխել են Խնձորեսկ, այնտեղից էլ՝ Աշտարակ։ «Ամուսնուս մեկ ամիս փնտրել ենք։ Գտել ենք նոյեմբերի 20-ին։ Ամեն օր այն հավատով էի ապրում, որ նա պետք է տուն վերադառնա։ Մեր տան լույսը չէինք անջատում, սպասում էի, որ պետք է վերադառնա, որովհետև նա ինձ խոսք էր տվել։ Ինչ-որ պահի գուցե համակերպվեցի իր որոշման հետ, նա այն զինվորականն էր, որ երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի։ Ասում էր. «Չեք տեսել, թե ինչպես է 18 տարեկան զինվորը սպասում, որ իրեն օգնության գնան: Ես իմ ընկերոջը չեմ կարող թողնել այնտեղ ու գալ»։ Երբ ընկերների զոհվելուց հետո վերադարձավ, իրեն ասում էի՝ Հո՛վ, ինչ կլինի, մի գնա, տեսել ես, թե ինչպես են ընկերներդ զոհվել, նաև հիմա տեսնում ենք իրենց ընտանիքների վիճակը։ Բայց նա հակադարձում էր. «Իմ ընկերների արյունն այդ հողում է, չի չորացել, ես պետք է վրեժ լուծեմ»։ Երբ երեխաների անունն էի տալիս, արձագանքում էր. «Տղերքս ինձանով պետք է հպարտ լինեն, հպարտ լինեն, որ իրենց պապան չի փախել»»։

Ջուլիան հիշում է՝ Հովհաննեսը սիրում էր իր հետ զորամաս տանել ավագ որդուն՝ Արթուրին։ «Միշտ միասին զորամաս էին գնում, Արթուրիս համար անգամ համազգեստ էր կարել տվել։ Բոլորի հուշերում այդ օրերը շատ վառ են տպավորվել։ Արթուրս հիմա տասը տարեկան է, որոշել է ռազմական օդաչու դառնալ։ Այժմ անօդաչու թռչող սարքերի մոդելավորման դասերի է հաճախում։ Այնքան տարբեր են կարծիքներն իմ որդու ցանկության հետ կապված, մեկն ասում է՝ թող զինվորական չդառնա, մյուսն էլ նշում է՝ թող շարունակի հայրիկի գործը։ Ինքս դեմ չեմ իր ցանկությանը։ Ամուսինս էլ է ասել՝ Արթուրս թող անպայման ռազմական գծով սովորի։ Կրտսեր տղաս՝ Գևորգս, մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել»։

Շատ լուսավոր զրույց ստացվեց Հովհաննեսի մասին։ Ջուլիան ասում է՝ ամուսնու մասին միշտ ժպիտով է հիշում։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ ամուսինս տանն է։ Իհարկե, դժվար է հիմա։ Մեր տանը բոլոր հարցերով Հովհաննեսն էր զբաղվում՝ լիներ առևտուր, թե մեկ այլ խնդիր։ Իրենից հետո փակվել էի սենյակում, դուրս չէի գալիս։ Քիչքիչ հաղթահարեցի դա։ Արթուրս սենյակ էր մտնում, մի այլ տեսակ հայացքով ու աչքերով ինձ նայում։ Որոշեցի՝ պետք է ամեն ինչ անեմ, որ տղաներս այդ հայացքով ինձ չնայեն։ Որոշեցի՝ իմ մեջ իրենք պիտի ուժեղ մամա տեսնեն, իրենց մոտ չպետք է լաց լինեմ։ Աշխատում եմ իրենց մոտ չհուզվել։ Բացի դա, ամուսնուցս հետո իր բնավորության գծերը կարծես ինձ են փոխանցվել։ Առաջ բնավորության նման գծեր չունեի։ Հիշում եմ՝ ամուսինս ասում էր՝ մեր ընտանեկան հարցերը պետք է մնան մեր ընտանիքի ներսում։ Հիմա ես եմ առաջնորդվում այդ սկզբունքով՝ մեր ընտանիքի հարցերը ես պետք է լուծեմ։ Իմ ուժը հիմա Հովհաննեսն է։ Հետաքրքիր է նաև, որ երբ ինչ-որ հարցի կամ խնդրի առջև ենք կանգնում, ամուսնուս երազումս տեսնում եմ, գիտեմ, որ նա ինձ հետ է։ Տղաներիս որոշ հարցեր անպատասխան եմ թողնում կամ կիսատ պատասխանում։ Հաճախ է փոքր տղաս հարցնում՝ պապան ե՞րբ է գալու։ Այդ հարցի պատասխանը չունեմ։ Ամեն օր տանը զրուցում ենք Հովհաննեսի մասին, իր մասին հուշերը մեզ ուղեկցում են ամեն պահի։ Ուզում եմ, որ հպարտանան իրենց հայրիկով, նրանք գիտեն, որ հայրիկն իր ընկերներին մենակ չի թողել։ Միշտ ասում էր՝ ես փախչող տղա չեմ։ Ես էլ իրենով եմ հպարտ, չնայած այս մենակությունը շատ դժվար է ինձ համար։ Սիրող ընտանիք ենք եղել, ամեն պահի զգացել եմ իր աջակցությունը»։

Հ. Գ. - Սերժանտ, դիրքի ավագ Հովհաննես Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան