Սիրիայի նախագահը ռուս-արաբական գագաթնաժողովին կգլխավորի պատվիրակությունը
ՄիջազգայինՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կգլխավորի ազգային պատվիրակությունը Մոսկվայում կայանալիք ռուս-արաբական առաջին գագաթնաժողովում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սիրիայի դեսպանատնից։
Դիվանագիտական առաքելության ճշտմամբ, որոշումը հայտարարվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանիի՝ Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայի երկրների մասնակցությամբ։
Սա այս ձևաչափի առաջին գագաթնաժողովն է, որը կմիավորի Արաբական պետությունների լիգայի անդամ արաբական պետությունների և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին։