Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


«Պատերազմից հետո շատ դժվար օրեր ենք ունեցել, հիմա երեխաներս են իմ ապրելու ուժը». ենթասպա Սահակ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուսնացել ենք 2006 թվականին։ Այնքան արագ ամեն ինչ տեղի ունեցավ՝ նշանվեցինք, ամուսնացանք, հետո մեր ընտանիքում մեր երեք երեխաները՝ երկու աղջիկները և տղան ծնվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանուհին՝ Սահակի կինը։ Ամուսնու մասին խոսելիս նշում է՝ Սահակն ամեն հարցում բոլորին նվիրված էր։ «Ընտանիքի նվիրված հայր ու ամուսին էր։ Իր տեսակով կենսուրախ մարդ էր։ Որքան լավ հատկանիշներ կան, ես դրանցով կարող եմ նկարագրել իրեն։ Հիմա այնքան բարդ է իր մասին անցյալով խոսելը»։ Վանուհու խոսքով, ամուսնու սիրելի զբաղմունքներից մեկը որսորդությունն էր։ Սահակը զբաղվել է բռնցքամարտով և կարատեով։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, գրանցել հաղթանակներ։

Սահակը ծնունդով Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից է։ 1991-2001 թթ. սովորել է Մալիշկայի թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է համակարգչային օպերատորի դասընթացների։ Իսկ 2002 թվականին զորակոչվել է բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Խոջալուի տանկային զորամասում։ Ծառայության ընթացքում պաշտպանության նախարարության կողմից արժանացել է պատվոգրերի:

2006 թվականից Սահակն անցել է պայմանագրային զինվորական ծառայության Վայքի զորամասում։ Ծառայության ժամանակ Ջրվեժում մասնակցել է 6-ամսյա դասընթացների, ստացել ենթասպայի կոչում: 2009 թվականին, պայմանագիրը լրանալուն պես, դուրս է եկել պայմանագրային ծառայությունից։

2011 թվականին ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Արցախ։ Բնակություն են հաստատում Քաշաթաղի շրջանի Վան գյուղում։ «Մեր երեխաներից ամենափոքրն Արցախում է ծնվել։ Ես մասնագիտությամբ բուժքույր եմ, մեր գյուղում բուժքույր էի աշխատում։ Հողագործությամբ և անասնապահությամբ էինք զբաղվում, ապրում մեր առօրյա կյանքով»։

2020 թվականին Սահակը որոշում է կրկին անցնել պայմանագրային ծառայության, այս անգամ արդեն՝ Իշխանաձորում։ Նա ծառայում էր արագ արձագանքման ջոկում՝ որպես դիպուկահարների ջոկի հրամանատար։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Հայտարարված տագնապով նա նախ հասավ Իշխանաձոր, այնտեղից էլ բարձրացան դիրքեր։ Որտեղ վտանգ է եղել, նա իր ջոկատով հասել է օգնության։ Իր հետ կապն ամենօրյա չէր, երկուերեք օրը մեկ կարող էինք զրուցել, այն էլ՝ հինգ րոպեով։ Հիմնականում անհասանելի էր լինում»։

Սահակը զոհվել է դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 25-ին՝ վիրավոր ընկերոջը խրամատից դուրս բերելիս: Դեպքը տեղի է ունեցել Որոտան (Կուբաթլու)-Խնձորեսկ հատվածում։ «Իր հրամանատարը թույլ չի տվել մարմինը թողնել մարտի դաշտում։ Այդ ժամանակ թեժ մարտեր են եղել, մի քիչ սպասել են, հանդարտվել է ամեն ինչ, երեկոյան մարմինը դուրս են բերել»։

Ապրելու ուժի մասին։ «Սա շատ դժվար հարց է։ Պատերազմից հետո շատ բարդ կյանք ու ծանր օրեր ենք ունեցել։ Երբ Քաշաթաղի շրջանից բոլորը դուրս եկան, մենք տեղափոխվեցինք Հայաստան։ Սկզբում բնակվել ենք Մալիշկայում, հետո՝ Եղեգնաձորում, հիմա էլ Երևանում ենք վարձով բնակվում։ Որդիս իններորդ դասարանն ավարտեց, և տեղափոխվեցինք Երևան։ Այստեղ քոլեջում է սովորում։ Հիմա երեխաներս են իմ ապրելու ուժը, մեկս մյուսիս համար փորձում ենք ամուր թիկունք լինել»։

Հ. Գ. - Ենթասպա Սահակ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, նաև շնորհակալագրերով ու պատվոգրերով։ Հուղարկավորված է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին