Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Փնթի, չմտածված, անպատրաստ նախաձեռնությունների ոդիսականը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդեն պրակտիկա է դարձել այլ երկրների փորձը կուրորեն վերցնել ու ընդօրինակելը՝ փորձելով դրանք կիրառելու միջոցով «բարեփոխումների» ֆոն ապահովել։ Բայց այս պարագայում հաշվի չեն առնվում Հայաստանում տեղական առանձնահատկությունները, բնակչության մոտեցումներն ու մենթալիտետը, տնտեսական հագեցվածությունը, թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Այդպիսի նախաձեռնություններից մեկն, օրինակ՝ վերաբերում է հենց եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Այս համակարգի ներդրումից անմիջապես հետո ջրի երես դուրս եկան դրա բացերը։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը սկզբից մինչև մայիսի 1-ն էր, բայց քանի որ համակարգը թերի էր, հիմա ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Ու, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործընթացը ոչ միայն պարզեցված չէ, այլև բարդ է ու բավական խճճված։ Դրա համար ի սկզբանե նախատեսվում էր, որ քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ, ապա նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։ Թերևս առաջընթաց է, որ վերջապես նաև էլեկտրոնային SIM քարտով են օպերատորները կարողանում ակտիվացնել էլեկտրոնային համապատասխան ծառայությունը, բայց նման տեխնիկական մանր հարցերի լուծումը միայն բավարար չէ, երբ կան լուրջ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։

Լուրջ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի հետ: Մարդիկ բողոքում են, որ անձնագրային բաժանմունքներում ահավոր հերթեր են։ Սոցցանցերի քննարկումներից պարզ է դառնում, որ նույնիսկ գրանցումների խնդիր կա։ Մարդիկ չեն կարողանում ոչ միայն տեղում, այլ նաև առցանց գրանցվել։ Քաղաքացիները գնում են անձնագրային, նրանց հետ են ուղարկում։ Հաճախ պատշաճ մակարդակի իրազեկում չի կատարվում, քանի որ քաղաքացիները չգիտեն, թե ինչ փաստաթղթեր պետք է վերցնեն իրենց հետ և այլն։ Կարճ ասած՝ մի ամբողջ քաոս։ Եթե ID-ների հարցում են քաղաքացիները ներգրավվում ավելորդ քաշքշուքի ու վարչարարության մեջ, ինչը զգալի ժամանակ է խլում մարդկանցից, ապա կարելի է պատկերացնել, թե այսքանից հետո նրանք արդյոք շահագրգռված կլինե՞ն հայտարարագրեր ներկայացնելու հարցում։

Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս պահի դրությամբ ընդամենը 100-ից 120 հազար մարդ է հայտարարագիր ներկայացրել, այն էլ՝ հիմնականում այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծախսերի հետ կապված հետվճար կարող են ստանալ։ Այնինչ, ավելի քան 800 հազար քաղաքացիներ ենթակա են պարտադիր հայտարարագրման։ Ավելին, եկող տարի ավելանալու է ևս 500 հազար քաղաքացի: Իհարկե, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասը պարզապես բոյկոտում է այս պրոցեսը: Շատերը անվստահություն ունեն այս համակարգի հետ կապված, քանի որ պարտադիր հայտարարագրումը գրեթե ոչինչ չի տալու նրանց։ Այսուամենայնիվ, որոշակի քանակի մարդկանց խանգարում է նաև տեխնիկական անպատրաստ, թափթփված վիճակը:

Ինչ վերաբերում է համակարգի ներդրման հիմնավորումներին, ի մասնավորի՝ ստվերային տնտեսությանն ու ստվերային եկամուտներին, ապա նման ռեսուրսներ տիրապետող քաղաքացիները բազմաթիվ ելքեր կարող են գտնել իրենց եկամուտները թաքցնելու համար։ Այնպես որ, շարքային քաղաքացիների վրա պարզապես ավելորդ բեռ է դրվել, որի նպատակը մարդկանց ամեն մի 1000 դրամը վերահսկելն ու հարկելն է, այսինքն՝ մինչև վերջ «կաշիները քերթելը»:

Ընդհանրապես, այս իշխանությունների համար վաղուց սովորություն է դարձել բարեփոխման անվան տակ որևէ նախաձեռնություն վերցնել՝ շատ հաճախ անհեթեթ ու ժամանակավրեպ, ու միանգամից փորձել կիրառել այն դեպքում, երբ պահը չի հասունացել, ավելին՝ երբ երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Նման իրավիճակների ականատես ենք եղել ոչ մեկ անգամ։

Օրինակ՝ իշխանություններն ամենաբարձր մակարդակով արշավ են սկսել անկանխիկ վճարումների մասով։ Ու մինչ նրանք օրուգիշեր գովազդում են քարտային վճարումները և դրանց առավելությունները՝ մասնավորապես թոշակառուների հետվճարի մասով, արդեն մի քանի դեպք ենք ունեցել, երբ Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքում տոտալ խափանում է տեղի ունեցել, ու քաղաքացիները չեն կարողացել անկանխիկ վճարումներ իրականացնել։ Մեկ այլ դեպքում էլ որոշում ընդունվեց «մարդկանց առողջական վիճակին հետևելու նպատակով» սննդի կենտրոններում սեղաններին աղ դնելն արգելելու մասին։ Սկզբում խոսվում էր, որ համապատասխան մարմինները շատ խիստ հետևելու են, որ սննդի կետերում հետևեն որոշմանը, ու հարկ եղած դեպքում տուգանեն, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մեկ էլ չի հետևում սեղանների վրա աղամանների առկայությանը։ Դե, իրենք էլ երևի հասկացան, թե ինչքան անհեթեթ բան են մտածել: Նույն կերպ էլ ընդունվեց հանրային փակ վայրերում ծխելու ամբողջական արգելքը, բայց այս հարցում նույնպես հետևողականություն չկա։ Խոսքը վերաբերում է նաև էկոլոգիային ու շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։ Օրինակ՝ որոշվեց, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, բայց հիմա որևէ արգելք չկա պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցով, խանութներն ու վաճառքի կետերը ազատորեն տրամադրում են դրանք։

Սարսափելի է մտածել, թե ինչ չմտածված ու աննորմալ որոշումներ կարող են կայացվել Փաշինյանի՝ Տոկիո կատարած այցից հետո: Նման դեպքերում ուզում ես ասել՝ կլինի՞ ոչ մի «բարեփոխում» էլ չանեք, որ մարդկանց գլխին «չարեփոխում» չդառնա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է