Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»


«Մա՛մ ջան, ես վերադարձա». հրետանավոր Ռուբեն Պողոսյանի մայրիկը պատկերել էր որդու խոստացած վերադարձը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 12-ին Ռուբենի 25-ամյակն էր։ Ռուբենը բժիշկ էր դառնալու, հայրիկի ցանկությունը նրա հոգում ևս բույն էր դրել։ Սովորում էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Պայծառ ժպիտով տղան նաև նկարել էր սիրում, սովորել էր իր ծննդավայրի՝ Բերդի արվեստի դպրոցում՝ այն ավարտելով կարմիր վկայականով: Ռուբենը 20-ամյակը դիմավորեց բանակում՝ իր ընկերների հետ։ Օրեր անց նույն ընկերների հետ նետվեց 44-օրյա պատերազմի հորձանուտի մեջ։ Նա մեկն էր Ցորի հրետանավորներից, որոնք անմահացան 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում։ Ռուբենը տուն «վերադարձավ» անմահանալուց մեկ տարի երկու ամիս անց։

Դեռ նախորդ տարի «Փաստի» հետ զրույցում տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը, ասաց. «Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»: Եվ ահա, սեպտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում էին տիկին Անուշի և Ռուբենի կտավները։ «Խոստացած վերադարձ» էր անվանել ցուցահանդեսը տիկին Անուշը, որովհետև որդին իրեն խոստացել էր տուն գալ, բայց, ավաղ, վերադարձը չէր եղել այնպիսին, ինչպիսին մայրն էր ակնկալում։ Տիկին Անուշի նկարներում Ռուբենը շարունակում է ժպտալ, այդ ժպիտով քեզ թևաթափ անում, հուզվում ես, բայց լուսանկարից ժպտացող տղան կարծես պատվիրում է՝ չկոտրվե՛լ։ Աննկարագրելի է այն ուժը, որը կա մայրերի մեջ, որոնք ընտրում են ապրելու և արարելու ճանապարհը։ Դա բնավ ամենահեշտ ճանապարհը չէ։ Բայց դրանով շարժվելը պարտավորություն է, որը նրանք ստանձնել են իրենց հերոս որդիների առջև։

Ցուցահանդեսի բացման ժամանակ տիկին Անուշն ասաց. «Որդիս ապրեց ընդամենը 20 տարի, բայց նա թողեց բավականին մեծ ուժ, երազանք, գույներ։ Նա ինձ խոստացել էր, որ պետք է վերադառնա։ Նա վերադարձավ այնպես, որ մենք չէինք պատկերացնի։ Նա իրագործեց իր խոստումը։ Ես որոշեցի պատկերել իր վերադարձը։ Պատկերեցի իմ տղայի հպարտ կեցվածքը, անսահման ժպիտը, իր խաղաղությունը, իր ապրած օրերը։ Շնորհակալ եմ որդուս այն օրերի համար, որ ապրել եմ նրա հետ։ Գուցե դա շարունակական լինի այն ժամանակ, եթե ես շարունակեմ նկարել։ Իմ տղան ինձ համար ողջ է։ Այն օրը, երբ մտածեմ, որ նա ողջ չէ, գուցե դադարեմ լինել։ Համոզված եմ, որ իմ որդին երկնքից նայում է մեզ և ասում՝ մա՛մ ջան, ես վերադարձա»։

Կապույտն էր գերիշխում տիկին Անուշի բնապատկերներում, աղոթք և հուշ դարձած նկարներում։ Լուրթը, որը խաղաղություն է խորհրդանշում, խաղաղություն, որի համար օրեր շարունակ պայքարեցին տղաները։

Ռուբենի 25-ամյակի միջոցառումը և նրա մայրիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը չվերածվեցին սգո միջոցառման։ Հուզված էին բոլորը, երբեմն-երբեմն աղոթքի, ափսոսանքի ու գուցե այս ողբերգության մեղավորներին չներելու մասին բառեր էին օդում։ Բոլորի ներսում բույն դրած ցավը դուրս էր մղվում արցունքների տեսքով, բայց նաև ժպիտ էր հայտնվում բոլորիս դեմքին, երբ ներկաները Ռուբենի մասին պատմություններն էին սկսում հիշել։

Ռուբենի մայրիկն իր նկարներով ապացուցում է՝ մոր սերը որդու հանդեպ հավերժ է։ Եվ այս միտքը կարծես հաստատվեց միջոցառմանը ներկա տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի խոսքերով՝ նկարների յուրաքանչյուր գծում տեսնում ենք, որ սերը մահից էլ է առավել, որ մահը չի կարող սպանել մոր սերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն