Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան


Հանճարն իր ողջ պարզությամբ. այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

Մշակույթ

«Քսաներորդ դարի աստղագիտության մեջ տեղի է ունենում ահռելի հեղափոխություն, միգուցե իր կարեւորությամբ համեմատելի՝ կոպեռնիկոսյան հեղափոխության հետ»,– այսպես է նախորդ դարի գիտական մեծ շրջադարձի մասին ասել ականավոր հայ գիտնական, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը։ Այսօր նրա ծննդյան 117-ամյակն է։
«Ժողովուրդ» օրաթերթը օրվա խորհրդով ներկայացնում է մեծ գիտնականի կյանքի եւ մասնագիտական ուղու կարեւոր հանգրվանները։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում։ Նրա հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, առաջինը նկատեց որդու բացառիկ հետաքրքրությունները թվաբանական հաշվարկների հանդեպ. երբ Վիկտորը ընդամենը 4 տարեկան էր, արդեն կարողանում էր հեշտությամբ բազմապատկել երկնիշ թվերը։ Թվերի աշխարհի հանդեպ սերն անմիջապես նրան տարավ դեպի աստղագիտություն, դեպի տիեզերքի անսահման հորիզոնները։ Չնայած հոր ցանկությանը՝ տեսնել որդուն մաթեմատիկոս, Վիկտոր Համբարձումյանը Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) համալսարանում ընտրեց աստղագիտությունը։

1934 թվականին նա իր հարազատ համալսարանում հիմնում է Խորհրդային Միությունում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը եւ դառնում դրա վարիչը։ 31 տարեկանում ընտրվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ եւ նշանակվում Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր՝ գիտական աշխատանքների գծով։

1943 թվականը նոր փուլ բացեց Համբարձումյանի կյանքում։ Նա ընտանիքով տեղափոխվեց Երեւան եւ նշանակվեց նորաստեղծ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ 1946-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը։ Մեկ տարի անց նա դառնում է Հայաստանի ԳԱԱ նախագահ եւ պաշտոնավարում մինչեւ 1993 թվականը։

1961-ին Համբարձումյանը ընտրվում է Միջազգային Աստղագիտական միության (ՄԱՄ) նախագահ եւ մեծ ջանքեր գործադրում դրա գործունեության բարելավման համար։ Չնայած իր նախագահությունը ավարտում է 1964-ին, արդեն 1968-ին ընտրվում է Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ։ Երկու տարի անց նրան վերընտրում են նույն պաշտոնում, ինչն աննախադեպ քայլ էր այդ հեղինակավոր կազմակերպության պատմության մեջ։

1994 թվականին անվանի գիտնականն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչմանը։
Համբարձումյանի գիտական ժառանգությունը ընդգրկում է աստղային համակարգերի դինամիկայի, ֆիզիկայի, գալակտիկաների տիեզերածնության, ինչպես նաեւ մաթեմատիկական ֆիզիկայի հիմնարար հարցեր։ Նա հեղինակեց սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգ։

Գիտնականը իր գործունեության համար երկու անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի (1946, 1950), եղել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), 1996-ին՝ Հայաստանի ազգային հերոս, ինչպես նաեւ արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի եւ մի շարք ակադեմիական պարգեւների։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը վախճանվեց 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում եւ թաղված է աստղադիտարանի մոտ՝ ընտանեկան գերեզմանատանը։

Այսօր էլ նրա անունը շարունակում է լինել Հայաստանի ճանաչման վառ խորհրդանիշներից։ 2009 թվականից ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը, որն ամեն երկու տարին մեկ շնորհվում է աշխարհահռչակ գիտնականների՝ աստղագիտության բնագավառում բացառիկ ներդրման համար։

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով