Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր, այդ կերպ ոչ միայն չարաշահելով իր սահմանադրական լիազորությունները, այլ նաև ուղիղ հարված հասցնելով ստեղծագործ միտքին։ Ավելին, ստեղծագործ մարդուն դնել կաղապարների մեջ, թելադրել՝ ինչի մասին կարելի է գրել կամ բեմադրել, իսկ ինչի մասին՝ ոչ, նշանակում է սպանել ազատության այն հենասյունը, որի վրա կանգնած է յուրաքանչյուր իրական ժողովրդավարություն։

Վերջին օրերին դրա ամենավառ դրսևորումներից մեկն եղավ «Հանդարտ» թատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն «հզորագույն թատերագետ» ներկայացնողը փորձեց ներկայացման ողջ բովանդակությունը մեկնաբանել բացառապես իր քաղաքական տրամաբանության շրջանակում՝ այն վերածելով քարոզչական հարթակի։ Արվեստը այս դեպքում կորցնում է իր ազատ, համամարդկային դաշտը և դառնում իշխանության գաղափարական գործիքը։ Սա գրաքննության դասական օրինակ է, որը ոչնչով չի տարբերվում այն մեխանիզմներից, որոնցով տոտալիտար համակարգերը փորձում էին ուղղորդել ստեղծագործ միտքը։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս՝ երբ պետությունը փորձում է վերահսկել մշակույթն ու արվեստը, արդյունքը միշտ աղետալի է։ Խորհրդային միությունում գրաքննությունը դարձավ ստեղծագործական կյանքի անբաժան մաս․ «սոցիալիստական ռեալիզմը» պարտադրվում էր որպես միակ «թույլատրելի» ժանր, իսկ յուրաքանչյուր արտահայտություն, որը դուրս էր այդ կաղապարներից, ընկալվում էր որպես քաղաքական հակագործողություն։ Նույնն էր նացիստական Գերմանիայում, որտեղ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեին ռեժիմի քարոզչությանը․ «ոչ գերմանական» համարվող ստեղծագործությունները այրվում էին հրապարակներում։ Նույնիսկ արևմուտքում՝ Մակարտիզմի տարիներին ԱՄՆ-ում, արվեստագետներ ու գրողներ հայտնվում էին «սև ցուցակներում»՝ կասկածվելով կոմունիստական համակրանքների մեջ։ Այս բոլոր օրինակը ցույց են տալիս՝ երբ պետությունն իր ձեռքը վերցնում է ստեղծագործ միտքը, այն վերածվում է գործիքի՝ անկախ գաղափարախոսությունից։

Այսօր Հայաստանում իշխանությունը գործում է նույն տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով իր սահմանադրական լիազորությունների սահմանները, արվեստի, գրականության, եկեղեցու և անգամ իրավական համակարգի նկատմամբ վարում է նույն ոճը։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ուղղորդված քարոզչական հարձակումները նույն տրամաբանության մեջ են․ իշխանությունը փորձում է սահմանել ոչ թե օրենքի և Սահմանադրության չափանիշներով, այլ սեփական քաղաքական շահերով։ Իսկ այն պնդումը, թե «ես որպես հավատացյալ եմ այս գործընթացը նախաձեռնում, այստեղ քաղաքական նարատիվ չկա», պարզունակ մանիպուլյացիա է։ Ըստ էության՝ քաղաքական գործիչը «հավատացյալի» դիմակով փորձում է հարվածել եկեղեցուն կամ արվեստին, ինչն առավել վտանգավոր է, քան բացահայտ գրաքննությունը։

Ամենամեծ մտահոգող հանգամանքերից է նաև այն, որ այս բոլոր ոտնձգությունների ֆոնին լուռ են մնում բոլոր այն կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, մշակութային ինքնուրույնությունը և հոգևոր ինստիտուտների անկախությունը։ Մի պահ պատկերացնենք՝ եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ինչ աղմուկ էր բարձրանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այս լռությունը միայն մեկ բան է ապացուցում․ գործ ունենք ընտրովի մոտեցման հետ, երբ ժողովրդավարական նորմերը հիշատակվում են միայն ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ իշխանության գործողությունները դիտվում են որպես «անվնաս»։

Արվեստը և մշակույթը երբեք չեն կարող լինել իշխանության ենթակայության տակ․ դրանք կամ ազատ են, կամ պարզապես գոյություն չունեն։ Իսկ երբ իշխանությունը փորձում է գրաքննիչ դառնալ, իրականում այն վախենում է ազատ մտքից։ Եվ սա արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր է։

Փաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»