Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Աշխարհի ամենավտանգավոր պանիրը, որի միջից կարող են որդեր թռչել. չնայած դրան, պահանջարկը չի նվազում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասու մարցուն (սարդիներեն` casu marzu, այլ անվանումներն են` casu modde, casu cundhidu, casu frazigu) Սարդինիայում արտադրվող պանրի տեսակ է, որը հայտնի է որպես պանրային ճանճերի կենդանի թրթուրներ պարունակող պանիր։ Սարդիներենից թարգմանաբար՝ casu marzu նշանակում է «նեխած պանիր», իսկ խոսակցական լեզվում օգտագործվում է նաև «որդոտ պանիր» արտահայտությունը։

Կասու մարցուն պատրաստվում է մեկ այլ տեսակի պանրից՝ Սարդինյան պեկորինոյից, որը պատրաստվում է ոչխարի կաթից։ Կասու մարցու ստանալու համար Սարդինյան պեկորինոն պահվում է սովորական պանրացման փուլից ավելի երկար, ինչը հանգեցնում է պանրային ճանճերի ձվադրման, և առաջացած թրթուրների մարսողական ակտիվության հետևանքով պանրի նեխման վիճակի։ Թրթուրները արագացնում են պանրի մեջ պարունակվող ճարպերի ճեղքման և քայքայման գործընթացը, որի պատճառով էլ արտադրանքը դառնում է փափուկ։ Այն նաև արտազատում է լագրիմա («արցունք») կոչվող հեղուկ։

Պատմությունը մեզ չի տրամադրում այդ անսովոր պանրի ծագման վերաբերյալ հավաստի փաստեր, չկան ամսաթվեր կամ պատմական ակնարկներ, որոնք կվկայեն դրա ստեղծողի մասին: Այնուամենայնիվ, Սարդինիայի բնակիչները վստահ են, որ casu marzu պանիրը գոյություն ունի մի քանի դար, և առաջ են քաշում այդ ապրանքի ծագման իրենց սեփական տարբերակները:

Կասու մարցուն ունի լեգենդար պատմություն, բայց, ամենայն հավանականությամբ, այն առաջացել է պատահաբար: Ըստ տարբերակներից ամենահավանականի, Սարդինիայի հովիվները, ովքեր արտադրում էին Պեկորինո պանիր, հաճախ բախվում էին նրան, որ պանրային ճանճերին հաջողվում էր ձվեր դնել պանրի մեջ: Մի օր էլ վարակված պանիրը դեն նետելու փոխարեն նրանցից ինչ-որ մեկը նկատել է, որ պանրային ճանճի (piophila casei) թրթուրները փափկացնում են պանիրը՝ այն դարձնելով ավելի համեղ: Այդպես էլ ծնվել է Կասու մարցուն:

Ժամանակի ընթացքում Սարդինիայում դա դարձել է սովորական և անգամ ավանդույթ, իսկ Կասու մարցուն դարձել է հայտնի ուտեստ: Այդ պանիրը պարուրված է լեգենդներով և համարվում է Սարդինիայի ամենաուժեղ աֆրոդիզիակներից մեկը: Կենդանի որդերը պարունակում են օգտակար նյութեր՝ ամինաթթուներ, որոնք օգնում են համալրել մարդու էներգետիկ պաշարները: Սարդինիայի բնակիչները պնդում են, որ թրթուրները բարերար ազդեցություն են ունենում իմունային համակարգի վրա՝ մարդու օրգանիզմը դարձնելով ավելի դիմացկուն վիրուսային հիվանդությունների նկատմամբ: Բացի այդ, այն հզոր աֆրոդիզիակ է, որը կարող է զգալիորեն բարձրացնել տղամարդկանց պոտենցիան:

Այնուամենայնիվ, հետագայում Կասու մարցուն արգելվել է Եվրոպական Միության կողմից՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու պատճառով: Բայց սարդինացիները ներկայում էլ շարունակում են Կասու մարցու արտադրել տանը և գաղտնի վաճառել այն՝ չնայած արգելքին: Կասու մարցուի մեջ գտնվող կենդանի թրթուրները անհանգստության դեպքում ունակ են ցատկել մինչև 15 սանտիմետր։ Այդ պատճառով էլ այդ պանիրը համտեսել ցանկացողներին խորհուրդ է տրվում պաշտպանել աչքերն ուտելիս։ Ընդ որում, ոմանք նախընտրում են պանիրը ուտելուց առաջ հեռացնել որդերը, մինչդեռ ոմանք էլ այն ուտում են դրանց հետ միասին։ Պանիրն ունի փափուկ, խմորանման կոնսիստենցիա և սուր համ։

Կասու մարցու ուտելիս կա նաև ալերգիայի և մարսողական խնդիրների առաջացման վտանգ։ Այդ պանիրն անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենավտանգավոր պանիր։ Բայց, չնայած բոլոր արգելքներին և վտանգներին, Կասու մարցուն շարունակում է մնալ Սարդինիայի մշակույթի և խոհարարական ավանդույթի մաս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա Ղահրամանյան