Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»


Յուրատեսակ աշխարհաքաղաքական «լաբորատորիան»՝ սեփական հաջողության զոհ. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայում վերջին տարիների զարգացումները դարձել են յուրօրինակ քաղաքական ու տնտեսական «լաբորատորիա», որտեղ դասական մոդելների ճգնաժամը, կառավարման համակարգի ճեղքերը և հասարակության խորացող բևեռացումը միաժամանակ բացատրվում են ինչպես պատմականորեն ձևավորված պետականության առանձնահատկություններով, այնպես էլ ներքին ու արտաքին փոփոխությունների ազդեցությամբ։

Այս երկիրն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար՝ որպես ԵՄում ամենամեծ հայկական համայնք ունեցող պետություն, մեր արտաքին քաղաքականության առանցքային գործընկեր և մշակութային ու քաղաքական արժեքների տիրույթում ազդեցիկ դերակատար։ Սակայն այսօր Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ իր ավանդական կայունության, սոցիալական մոդելի և քաղաքական կառավարման արդյունավետության հիմքերը լրջագույն ճգնաժամի առաջ են կանգնած, և այս գործընթացը արտացոլում է ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական լայն շրջանակի մարտահրավերները։

Ինչ-որ առումով Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը կարելի է բնութագրել որպես կառավարման ճահիճ, որտեղ նախագահական համակարգի և խորհրդարանական վերահսկողության բարդ փոխհարաբերությունները, հասարակության պառակտումը, քաղաքական կուսակցությունների անկայունությունը և կառավարման պատասխանատվության կիսումը հանգեցրել են աննախադեպ անվստահության ու անկայունության։ Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետերի անընդհատ փոփոխությունը՝ հինգ վարչապետ ընդամենը երկու տարում, խոսում է ոչ թե կառավարման արդյունավետության մասին, այլ համակարգի դեգրադացիայի, քաղաքական մանդատի անկայունության և ցանկացած լուրջ նախաձեռնության դեմ հասարակական դիմադրության աննախադեպ աստիճանի մասին։ Այս գործընթացում խորհրդանշական է Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը՝ ընդամենը մի քանի ժամ անց իր կառավարության ձևավորումից հետո, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր բլոկների անվստահության քվեի սպառնալիքներով։ Սա վկայում է, որ քաղաքական դաշտն այնքան բևեռացված է, որ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունը բախվում է անանցանելի պատնեշների։

Նման ճգնաժամի խորքային պատճառներից մեկը Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական մոդելի սպառվածությունն ու անհամապատասխանությունն է ժամանակակից աշխարհի պահանջներին։ Երկար տարիներ Ֆրանսիան հպարտացել է իր սոցիալական պետության մոդելով՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու աշխատավորների իրավունքների բարձր մակարդակով։ Բայց այսօր այդ համակարգը, փոխանակ շարունակի ապահովել կայունություն ու սոցիալական համերաշխություն, դարձել է բյուջետային ճնշումների, տնտեսական դինամիկայի դանդաղեցման և տնտեսական ճկունության խոչընդոտ։

Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 114 տոկոսին՝ կազմելով մոտ 3,9 տրիլիոն դոլար։ Տարեկան բյուջետային դեֆիցիտը գերազանցում է 5,8 տոկոսը, իսկ պարտքի միայն սպասարկման տոկոսները կազմում են 70 միլիարդ դոլար՝ գերազանցելով բոլոր ոլորտներում տրամադրվող ծավալները՝ բացի կրթության և պաշտպանության ծախսերից։ Ընդ որում պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 57 տոկոսը, իսկ հարկային մուտքերը՝ 51 տոկոսը։ Այսինքն, պետությունն անհամեմատ շատ ավելի ծախսում է, քան եկամուտներ է ունենում։

Սոցիալական նպաստների ծախսերը գերազանցում են եվրոպական ցանկացած այլ երկրի ցուցանիշը, սակայն դա չի կանխում հիվանդանոցների թերհագեցվածությունը, համալսարանների թերֆինանսավորումը և հասարակության աճող դժգոհությունը։ Այս՝ շատ ծախսող, բայց միաժամանակ սնանկության զգացողություն ունեցող պետության պարադոքսը դարձել է ֆրանսիական մոդելի հիմնարար ճգնաժամի արտահայտություն։ Տարիներ շարունակ կառավարությունները փորձել են սոցիալական խաղաղությունն ու կայունությունն ապահովել պետական սուբսիդիաների, նպաստների ավելացման, աշխատաշուկայի կոշտ կանոնների պահպանման միջոցով։ Ֆրանսիան ամեն տարի մոտ 250 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է հատկացնում բիզնեսին՝ աշխատողներ վարձելու համար, սակայն աշխատաշուկայի կոշտ ռեգուլ յացիաները դժվարացնում են աշխատողին ազատելը, ինչն, իր հերթին, գործատուների շրջանում նվազեցնում է նոր աշխատողներ ընդունելու մոտիվացիան։ Այս ամենը բերում է բարձր գործազրկության, աշխատավարձերի դանդաղ աճի և սոցիալական բևեռացվածության խորացման։ Ֆրանսիական մոդելը, որն իր ժամանակին համարվում էր սոցիալական արդարության ու կայունության օրինակ, այսօր դարձել է սեփական հաջողության զոհը՝ դառնալով տնտեսապես ոչ կենսունակ և քաղաքականապես անընդունելի տարբերակ նոր սերնդի ու գործարար շրջանակների համար։

Այս համակարգային ճգնաժամը ուղեկցվում է նաև քաղաքական բևեռացման աննախադեպ մակարդակով։ Նախագահ Մակրոնը, որը 2017 թվականին ընկալվում էր որպես նորարարության, երիտասարդության և համարձակ բարեփոխումների խորհրդանիշ, այսօր հայտնվել է քաղաքական փակուղու մեջ։ Նրա գլխավորած ցենտրիստական ուժը, որը փորձում էր կամուրջ լինել աջերի ու ձախերի միջև, փաստացի ստեղծել է եռակողմ փակուղի, որտեղ երեք հիմնական բլոկից (աջեր, ձախեր և ցենտրիստներ) յուրաքանչյուրի համար անհնար է կառավարել։ Անցած տարի խորհրդարանը լուծարելու Մակրոնի փորձը ոչ միայն չամրապնդեց նրա դիրքերը, այլև խորացրեց քաղաքական ճգնաժամը՝ բերելով այնպիսի իրավիճակի, երբ ոչ մի ուժ մեծամասնություն չունի, իսկ ընդդիմադիր բլոկները մշտապես կարող են կասեցնել կամ տապալել ցանկացած կառավարության գործունեություն։ Սա նաև դրսևորվում է վարչապետերի անընդհատ փոփոխությամբ, կառավարության ձևավորման անկայունությամբ և հանրային քաղաքականության ջլատմամբ։

Այս քաղաքական անորոշությունն ու կառավարման ճգնաժամը խոր ազդեցություն ունեն նաև Ֆրանսիայի տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։ Վարչապետի հրաժարականից ու քաղաքական անորոշության խորացումից անմիջապես հետո եվրոն արժեզրկվեց, ֆրանսիական ֆոնդային բորսան արձանագրեց անկում, իսկ ներդրումային ակտիվության վրա ստվեր նետվեց տնտեսության ապագայի նկատմամբ վստահության նվազման արդյունքում։

Ֆրանսիայի օրինակը ցույց է տալիս, որ ժամանակակից փոխկապակցվածության պայմաններում քաղաքական ճգնաժամը կարող է շատ արագ վերածվել տնտեսական անկայունության, իսկ հասարակության աճող անվստահությունը՝ ներդրումների, սպառման ու տնտեսական ակտիվության նվազման։ Այս իրավիճակում Փարիզը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել սոցիալական պետության ավանդական մոդելը՝ գնալով պետական պարտքի ու հարկային բեռի աճի, կա՛մ իրականացնել ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն տնտեսության ճկունությունը, աշխատաշուկայի շարժունակությունը և պետական ֆինանսների կայունությունը։

Ֆրանսիական ճգնաժամի առանձնահատկությունը նաև այն է, որ տնտեսական ու քաղաքական խնդիրները խորապես փոխկապակցված են հասարակության արժեքային պառակտման, ազգային ինքնության, միգրացիայի, գլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրացիայի հանդեպ վերաբերմունքի հետ։ Անցած տասնամյակներում Ֆրանսիայում խորացել է ազգային ինքնության ճգնաժամը, աճել է ներգաղթի և բազմամշակութայնության հետ կապված հասարակական լարվածությունը, իսկ եվրոպական ինտեգրացիայի գործընթացները հաճախ ընկալվել են որպես ազգային ինքնիշխանության և տնտեսական ազատության սահմանափակում։ Այսպիսի միտումները սնուցում են աջ և ազգայնական ուժերի դիրքերի ամրապնդումը, որոնք հանդես են գալիս ավելի կոշտ տնտեսական և ներգաղթային քաղաքականության օգտին, իսկ ձախերն էլ խաղադրույք են կատարում սոցիալական պաշտպանության և պետական միջամտության պահպանման օգտին։ Մակրոնի ցենտրիստական մոդելը, որը փորձում էր հավասարակշռել այս հակասությունները, իրականում չկարողացավ առաջարկել համախմբող օրակարգ, և արդյունքում հասարակությունը բաժանվեց ոչ միայն տնտեսական, այլև արժեքային գծերով։

Այս համատեքստում ֆրանսիական ճգնաժամը դառնում է եվրոպական լայն գործընթացների արտացոլումն ու ծայրահեղ օրինակներից մեկը։ Եվրամիության ներսում Ֆրանսիան եղել է սոցիալական մոդելի, հանրային ծառայությունների և համերաշխության առաջամարտիկ, բայց այսօր հենց այդ մոդելն է առաջինը կանգնած իր կենսունակության հարցականի առաջ։ Եվ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը ազդում է ամբողջ եվրոպական տիրույթի վրա՝ հանգեցնելով ոչ միայն եվրոյի արժեզրկման, այլև ԵՄ-ի շրջանակներում եվրոպական քաղաքական նախագծերի նկատմամբ վստահության նվազման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է