Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Ինչպես Հայաստանը հասցրին անդունդի եզրին. փաշինյանական պարտության ծանր հետևանքները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակում էր արել՝ այս անգամ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» խաղաղության տրամաբանության վրա է լինելու։ Այն, որ նման բաժանումն արհեստական է, այլ խնդիր է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք: Ոչ պակաս վտանգավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե իբր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է գոհացուցիչ իրավիճակ, որը տանում է դեպի խաղաղություն։ Այսինքն, մուտք ենք գործում դեպի երկար սպասված «խաղաղության դարաշրջան»։

Փորձենք փաստերի միջոցով տեսնել, թե ինչ իրավիճակ ունեինք առաջ, ու ինչ իրավիճակ ունենք հիմա։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ու դրա նախաշեմին Հայաստանը նույնիսկ բոլոր մարտահրավերների ու օբյեկտիվ սահմանափակումների պայմաններում մի շարք կարևոր առավելություններ ուներ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգային տեսանկյունից, որոնք ձևավորվել էին պետականության կայացման, հասարակական համախմբման, արտաքին հարաբերությունների բազմավեկտոր զարգացման և տարածաշրջանային բարդ խնդիրները բազմաշերտ քաղաքականությամբ կառավարելու արդյունքում։

1990-ականների սկզբից մինչև 2020 թվականը հայկական պետականության հիմքերը, որքան էլ փխրուն լինեին, զարգանում էին համեմատաբար կայուն ուղեգծով, իսկ Արցախյան հարցը, թեպետ չլուծված, բայց իր ստատուս քվոյով ապահովում էր որոշակի անվտանգային բալանս, հնարավորություն էր տալիս Հայաստանի իշխանություններին հարաբերականորեն կանխատեսելի արտաքին և ներքին քաղաքականություն վարել, իսկ հասարակությանը՝ ապավինել ազգային համախմբման, ազգային շահերի պաշտպանության և պատմական հիշողության վրա հիմնված ինքնության։

Նախքան Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, չնայած առկա ճնշումներին ու ընդդիմադիր-իշխանական լարվածությանը, պահպանվում էր որոշակի ինստիտուցիոնալ կայունություն։ Իշխանության և ընդդիմության միջև խաղի չգրված կանոնները թույլ էին տալիս քաղաքական ճգնաժամերը լուծել առանց պետականության համար կործանարար ցնցումների։ Քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, փորձագետների համայնքը և ակադեմիական շրջանակները ձևավորում էին հանրային վերահսկողության և քաղաքական բազմակարծության որոշակի մթնոլորտ։ Թեև կոռուպցիայի, կուսակցական համակարգի թուլության ու սոցիալական բևեռացման խնդիրները մշտապես առկա էին, այնուամենայնիվ, արտաքին սպառնալիքների և ազգային անվտանգության համատեքստում ներքին համախմբումը հաճախ դառնում էր գերակա արժեք։

Արցախյան խնդիրը, լինելով ազգային ինքնության առանցքային բաղադրիչ, հասարակությանը դարձրել էր համախմբող գաղափար, իսկ բանակը՝ հանրային վստահության բարձրագույն ինստիտուտ։ Սոցիալական քաղաքականության ոլորտում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, պետականությունն ապահովում էր նվազագույն երաշխիքներ՝ հաշմանդամության, աղքատության, կենսաթոշակների և առողջապահության ոլորտներում։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը բավականին հմտորեն հավասարակշռում էր Ռուսաստանի, Արևմուտքի և տարածաշրջանային այլ դերակատարների շահերը։ Ռուսական կողմի հետ ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ զարգացող հարաբերությունները և ԱՄՆ-ի հետ գործընկերությունը հնարավորություն էին տալիս Հայաստանին՝ աշխատել տարբեր ուղղություններով։ Իսկ Արցախյան հիմնախնդրի հարցում միջազգային միջնորդության ձևաչափը (Մինսկի խումբ) ստեղծում էր դիվանագիտական շախմատային խաղի տարածք, որտեղ Հայաստանի դիրքորոշումը հիմնականում ընկալվում էր որպես պաշտպանական, բայց մյուս կողմից էլ՝ արդարացված՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու գործոնը։ Այս բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը թույլ էր տալիս Հայաստանին՝ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների օրակարգում։ Այդպիսով, տարածքային փոքրությունը, ռեսուրսների սակավությունը և շրջափակված լինելը մասամբ փոխհատուցվում էին քաղաքական ճկունությամբ և միջազգային օրակարգում սեփական հարցը պահելու կարողությամբ։

Տնտեսական առումով, չնայած արտաքին շուկաների սահմանափակությանը, շրջափակմանը և ռեսուրսների պակասին, Հայաստանը կարողանում էր ապահովել որոշակի տնտեսական կայունություն՝ հիմնվելով ՏՏ ոլորտի արագ զարգացման, Սփյուռքի ներդրումների, տուրիզմի աճի, արտաքին աշխատուժի տրանսֆերտների և փոքր ու միջին բիզնեսի ակտիվության վրա։ Մյուս կողմից էլ՝ որոշակի հաջողություններ արձանագրվեցին տնտեսության դիվերսիֆիկացիայի, ֆինանսական համակարգի կայունացման և ֆիսկալ կարգապահության ուղղությամբ։ Տնտեսական քաղաքականությունը, որքան էլ կախված էր արտաքին գործոններից, համեմատաբար կշռադատված էր, իսկ սոցիալ-տնտեսական լարվածությունը չնայած առկա էր, սակայն կառավարելի սահմաններում էր գտնվում։

Պետության ինստիտուցիոնալ կայացումը, բիզնես միջավայրի բարելավման համար իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում ընթացող ծրագրերը նպաստում էին տնտեսական զարգացման որոշակի դինամիկային։

Անվտանգության և պաշտպանական ոլորտում, չնայած Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, հայկական կողմը, շնորհիվ բանակի մարտունակության, հասարակության համախմբման հնարավորությունների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայության, կարողանում էր պահել ռազմական հավասարակշռությունը։ Արցախի ստատուս քվոն, չնայած մշտական լարվածությանը, համարվում էր տարածաշրջանային անվտանգության կայունության առանցքներից մեկը, իսկ միջազգային միջնորդները ապահովում էին որոշակի զսպող մեխանիզմներ լայնածավալ պատերազմի հրահրումը կանխելու տեսանկյունից։

Սակայն Փաշինյանի կառավարման օրոք իրավիճակի կտրուկ փոփոխությունը և 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձան շրջադարձային կետ, որը ոչ միայն կործանարար հարված հասցրեց Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դիրքերին, այլև խոր ճգնաժամի մեջ դրեց պետականության բոլոր առանցքային ինստիտուտները։ Պատերազմում կրած պարտությունը և արդյունքում ստեղծված իրավիճակը հիմնովին վերափոխեցին Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը՝ բացահայտելով համակարգային թերություններ, կառավարման ճգնաժամ, ազգային անվտանգության ռազմավարության թուլություն և հասարակության համախմբվածության կորստի վտանգավոր միտումներ։ Պատերազմի արդյունքում հայկական կողմը ոչ միայն կորցրեց Արցախը, որտեղ հայությունն ապրում էր հազարամյակներ շարունակ, այլև զրկվեց անվտանգության գոտուց, իսկ ավելի քան 120 հազար արցախահայեր հայտնվեցին հայրենազրկման ու էթնիկ զտման ճիրաններում։

Ներքաղաքական առումով պատերազմից հետո Հայաստանում արմատապես թուլացան պետական ինստիտուտները, խորացավ հասարակական պառակտումը, անվստահությունը իշխանությունների և քաղաքական դասի հանդեպ հասավ աննախադեպ մակարդակի։ Քաղաքական դաշտը ծայրահեղորեն մասնատվեց, արմատականացավ, իսկ ընդդիմությունը և իշխանությունը թևակոխեցին փոխադարձ մեղադրանքների և պարբերական ճգնաժամերի փուլ։ Հասարակության բոլոր շերտերը, ներառյալ՝ երիտասարդությունը, մտավորականությունը, պետական ծառայողները, հայտնվեցին ազգային արժեզրկման, ապագայի նկատմամբ անվստահության, հուսահատության և արտագաղթի նոր ալիքի առաջ։

Պատերազմի հետևանքով բանակի հեղինակությունը խաթարվեց, աճեց դժգոհությունը անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության և կառավարման մշակույթի նկատմամբ։ Սոցիալ-տնտեսական խնդիրները սրվեցին, իսկ պետական ծառայությունների որակը նվազեց՝ պայմանավորված ֆինանսական ռեսուրսների սակավությամբ, սոցիալական բեռի աճով և կառավարման արդյունավետության անկմամբ։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո ներքաղաքական կյանքում պարբերաբար խորանում են ճգնաժամային երևույթները. տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, քաղաքական հետապնդումների ալիքն ավելի է մեծանում, հանրային պառակտումը շարունակաբար խորանում է, իսկ քաղաքական ինստիտուտների դեգրադացումը՝ շարունակվում։

Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի դիրքերը աննախադեպ թուլացել են։ Պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արցախի դե ֆակտո անկախությունը, այլև իր տարածաշրջանային դերակատարությունը, արտաքին գործընկերների մոտ վստահելիությունը և բազմավեկտոր քաղաքականության հնարավորությունը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կապված էին անվտանգության գլխավոր երաշխավորը լինելու հանգամանքի հետ, ձևավորվեց փոխադարձ անվստահության և սառնության մթնոլորտ։ Արևմտյան գործընկերները, թեև որոշակի աջակցություն խոստացան Հայաստանին, բայց չունեցան բավարար գործիքակազմ ու կամք՝ ազդելու տարածաշրջանային գործընթացների վրա։ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից, ամրապնդեցին իրենց դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Իրանը գրեթե անզոր էր ազդելու իրադարձությունների վրա։ Այդպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է անորոշության, ցնցումների և ռազմավարական հեռանկարի բացակայության փուլում, որտեղ երկիրը ստիպված է գնալ զիջումների, զրկվել արտաքին քաղաքական մանևրների հնարավորությունից և ավելի ու ավելի շատ կախված լինել արտաքին դերակատարների կամքից։

Մյուս կողմից էլ՝ անվտանգության ոլորտում Հայաստանի վիճակը դարձավ ավելի խոցելի, քան երբևէ։ Արցախի կորուստը, անվտանգության գոտու վերացումը, սահմանների անորոշությունը և սահմանային միջադեպերի շարունակականությունը բերում են նրան, որ Հայաստանի պաշտպանունակության համակարգը հայտնվել է մշտական ճնշման տակ՝ առանց բավարար ռեսուրսների, հստակ ռազմավարության և դաշնակիցների արդյունավետ աջակցության։

Այսօր երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առաջ, երբ արտաքին և ներքին սպառնալիքները միախառնվել են, իսկ պետականության շարունակականության, ազգային ինքնության և ժողովրդի բարեկեցության հարցերը պահանջում են արմատական, խորքային և երկարաժամկետ լուծումներ՝ քաղաքական կամքի, հանրային համախմբման, ինստիտուցիոնալ վերակառուցման և ազգային երազանքի վերականգնման միջոցով։ Բայց դա այս իշխանությունների օրոք անհնար է. նրանք լիովին հակառակ ճանապարհով են ընթանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակը