Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ» Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ» Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան «Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ» Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ»


Հոգևոր քայքայումը՝ ազգային սպառնալիք. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակության մեջ հետևողականորեն խորանում է մի լուրջ հոգևոր ճգնաժամ՝ կապված աղանդավորական և կեղծ հոգևոր շարժումների տարածման հետ։ Եթե նախորդ տասնամյակներում դրանք գործում էին հիմնականում մայրաքաղաքում և որոշ փոքր համայնքներում, ապա այսօր դրանց ազդեցությունը նկատվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աղանդավորական կառույցներն առավել ակտիվ են այն շրջաններում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, իսկ կրթական միջավայրը չի ապահովում բավարար հոգևոր պաշտպանվածություն։ Պետական ոչ արդյունավետ քաղաքականությունը և հավատքի ու արժեքային կրթական ծրագրերի անբավարար վիճակը ստեղծել են այնպիսի դատարկություն, որն արագորեն լցվում է կեղծ հոգևոր ուղղություններով և առաջարկներով։

Այսօր բազմաթիվ աղանդներ ներթափանցել են ոչ միայն ընտանիքներ, այլև դպրոցներ, համացանցային միջավայր, անգամ տեղական համայնքային կառույցներ։ Նրանց գործունեությունը քողարկվում է «բարեգործության», «կրթական նախաձեռնության» կամ «հոգեբանական աջակցության» անվան տակ, սակայն խորքում գործում է նույն հին մեխանիզմը՝ մարդկանց կտրել ազգային ինքնությունից, խաթարել Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը և թուլացնել հանրային միասնությունը։ Աղանդների գործունեության հետևանքով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդիկ կորցնում են իրենց ազատ կամքը, սեփականությունը, երբեմն էլ՝ կյանքը: Ավելին, այդ կառույցները խրախուսում են իրենց անդամներին խզել կապերը ընտանիքի, ոչ հավատացյալ բարեկամների հետ, եթե նրանք «դադարել են հավատալ»: Սովորաբար որոշ աղանդներ իրենց ներսում ունեն հստակ վերահսկման, մեկուսացման և գաղափարական մանիպուլ յացիայի համակարգ, ինչը թույլ է տալիս դասել նրանց որպես վտանգավոր աղանդ՝ անձի ազատությունների տեսանկյունից։

Ամենացավալին այն է, որ պետությունը, փոխանակ համակարգված պայքար սկսելու այս հսկայական վտանգի դեմ, անում է ճիշտ հակառակը. մեղմ ասած՝ քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին տարիներին նկատվում է մի վտանգավոր միտում, երբ պետական կառույցների կամ քաղաքական շրջանակների խոսքը հաճախ օգտագործվում է ոչ թե աղանդների, այլ հենց Եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Սա ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր երևույթ է, որովհետև հենց Հայ եկեղեցին է մեր ազգային հոգևոր ինքնության գլխավոր հենասյունը։ Երբ իշխանությունը պայքարում է այդ հենասյան դեմ, իրականում նպաստում է այն ուժերին, որոնք համակարգված ձևով քայքայում են հասարակության հոգևոր հիմքերը։

Տպավորություն է, թե կառավարությունը կորցրել է իր առաջնահերթությունները՝ թողնելով հոգևոր դաշտը ինքնահոսի։ Աղանդների դեմ որևէ համակարգված ռազմավարություն չկա, այնինչ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ՝ պետական անվտանգության և հասարակական կայունության նկատառումներով՝ մշակելով ազգային ինքնության պահպանման պետական և համայնքային համատեղ ծրագրեր։ Այս լռությունը դարձել է հովանավորող մշուշոտ և ստվերային միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հստակ արտաքին ֆինանսավորում և գաղափարական ուղղվածություն։ Նրանց նպատակը ոչ թե միայն նոր հավատացյալներ հավաքագրելն է, այլ հասարակության հոգևոր և ազգային կառուցվածքը ներսից քայքայելը։ Այս առումով կառավարության կողմից ողջամտության վրա հիմնված արդյունավետ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի։ Պետք է մշակվեն և կիրառվեն մեխանիզմներ, որոնք կդիմադրեն աղանդների մանիպուլ յացիաներին, կբարձրացնեն հանրային իրազեկությունը և կպաշտպանեն ազգի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Առանց պետության հետևողական և միանշանակ դիրքորոշման, աղանդավորական կազմակերպությունները կարող են թուլացնել ավանդական եկեղեցու հեղինակությունը և խաթարել ազգային ինքնագիտակցությունը։

Ըստ էության, աղանդները մարդկանց առաջարկում են արագ և պարզ հոգևոր էյֆորիա՝ տեսիլքներ, լեզուներով խոսք և գերբնական «լույսի» զգացողություններ։ Իրական աղանդավորական ուսմունքը զգալիորեն պարզեցված է՝ Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինելով «արտաքին ուժով» կամ «էներգիայով», մերժելով կամ աղավաղելով Սուրբ Հոգու աստվածային բնույթը։ Արդյունքում անհատը կախված է դառնում առաջնորդներից, կորցնում ինքնուրույն մտածողությունը և խոր հոգևոր աճի հնարավորությունը։ Այս մոդելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնությանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այս առումով կարևոր է որպես օրինակ ներկայացնել Սուրբ Հոգու էությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այն ընկալվում ավանդական քրիստոնեական ուսմունքներում։

Ներկայիս աշխարհում, երբ հոգևոր գիտակցության դաշտը աղավաղվել է տարատեսակ կեղծ ուսմունքներով, կարևորվում է Սուրբ Հոգու դերի վերաիմաստավորումը քրիստոնեական հավատքի մեջ և նրա տարբերակումը աղանդների առաջարկած մակերեսային և մանիպուլ յատիվ գաղափարներից։ Խոսքը միայն աստվածաբանական տեսության մասին չէ։ Խոսքը մարդուն, հանրությանը և նույնիսկ պետությանը վերաբերող կենսական իրականության մասին է։

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր մարդկանց համար դժվար է ըմբռնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը և Սուրբ Հոգու անտեսանելի գործողությունները մարդու մեջ, որովհետև այդ գործընթացը պահանջում է հոգևոր խորություն, ներքին լռություն և անձի մշտական ինքնաճանաչման ձգտում։ Սուրբ Հոգին առանցքային հիմնասյուն է քրիստոնեական հավատքի մեջ, և նրա սխալ կամ կիսատ մեկնաբանությունները հաճախ այն հիմնական պատճառն են, որոնց վրա կառուցվում են աղանդավորական ուսմունքները՝ խեղաթյուրելով հավատքի էությունը և թույլ տալով մարդկանց ընկնել հոգևոր մոլորության մեջ։

Ներկայում գիտությունը կարող է ուսումնասիրել ուղեղի բջիջները, չափել հույզերը, արձանագրել մտածողության ընթացքը, բացատրել նեյրոնային կապերը և դիտարկել մարդու վարքագիծը՝ գիտական մեթոդներով։ Սակայն որքան էլ խորանա գիտությունը նյութական աշխարհի ուսումնասիրության մեջ, այն կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է անտեսանելի, բայց իրական հոգևոր կյանքը։ Ոչ մի լաբորատոր փորձ չի կարող բացատրել, թե որտեղից է գալիս ներշնչանքը, խղճի ձայնը, ներողամտության զգացումը կամ հավատքը։ Այդ ամենը ծնվում է ոչ թե ֆիզիկական ուղեղում, այլ այն հոգևոր տարածքում, որտեղ մարդը Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստվածաշունչը բազմիցս հիշատակում է Սուրբ Հոգու ներգործությունը մարդու մեջ, բայց միշտ խորհրդավոր կերպով։ Ըստ մեր հոգևոր հայրերի, Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց ունի զորավոր բնույթ։ Նա գործում է մարդու ներսում՝ առանց աղմուկի, առանց ցուցադրական հրաշքների, խաղաղությամբ, ներշնչմամբ և լռությամբ, ինչը մարդուն դարձնում է ստեղծագործ և պատասխանատու էակ։ Ըստ հոգևոր հայրերի խրատների, մարդը պետք է կարողանա իր ներսում լսել Հոգու ձայնը, ինչը կսովորեցնի նրան ամեն բան։

Չնայած ավանդական Եկեղեցու ճշմարիտ ուղուց աղանդավորների էական շեղումներին, այնուամենայնիվ, կրոնական ազատությունը մնում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, և դա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն այդ ազատության անվան տակ գործող մանիպուլ յատիվ ու ներգործող կառույցները, որպես կանոն, զերծ են վերահսկողությունից՝ հաճախ վերածվելով հասարակական վտանգի։ Ըստ էության, այսօր մեր հասարակության մեջ կան բավական լայն դժգոհություններ աղանդավորական շարժումների նկատմամբ, սակայն այդ դժգոհություններն առավելապես արտահայտվում են մասնավոր մակարդակում՝ անհատների մտահոգություններով, հոգևորականների զգուշացումներով կամ փոքր խմբերի արձագանքներով։ Աղանդների գործունեության դեմ ձևավորված անհատական կամ համայնքային դժգոհությունները, սոսկ զգացմունքային մակարդակում մնալով, չեն կարող արդյունավետորեն դիմագրավել այն խորքային ճգնաժամին, որը ստեղծում են այս կառույցները։ Միևնույն ժամանակ հասարակությունը չի կորցրել իր ներքին զգացողությունը՝ տարբերակելու ճշմարիտ և կեղծ հոգևոր երևույթները։ Մարդիկ զգում են վտանգը, սակայն, առանց պետական ռազմավարության և հստակ հոգևոր ուղղորդման, այդ զգացողությունները հաճախ վերածվում են անարդյունավետ քննադատության կամ անորոշ վախերի։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր ժողովրդի հոգևոր անվտանգությունը, ապա չի կարող պաշտպանել նաև իր ազգային ինքնությունը։ Ազգի ապագան միայն հողի կամ տարածքի վրա չի կառուցվում, այլ նաև հոգևոր իրականության մեջ։ Եվ երբ հոգին դեգերում է մշուշում և չի գտնում ճշմարիտ ուղին, նույնիսկ սեփական հողը դառնում է օտար։ Իսկ երբ պետությունը լռում է, հոգևոր քայքայումը դառնում է ազգային սպառնալիք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի Ալոնսոն