Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»


Աղքատությունը՝ որպես համակարգային խնդիր. հատվածականությունը հարց չի լուծելու. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղքատությունն աշխարհում շարունակում է մնալ ամենահրատապ և բազմաշերտ սոցիալ-տնտեսական խնդիրներից մեկը, որի խորքային պատճառներն ու հետևանքները խիստ փոխկապակցված են գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, քաղաքական որոշումների, հասարակական անհավասարության աճի և բազմաթիվ այլ գործոնների հետ։ Չնայած միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության ջանքերին, աղքատությունն արմատախիլ անելը կամ նվազագույնի հասցնելը դեռևս չիրականացած երազանք է մնում։

Համաշխարհային զարգացումները, տնտեսական գլոբալիզացիան և առևտրային նոր կապերի ստեղծումը բազմաթիվ երկրներում հանգեցրել են տնտեսական աճի որոշակի ցուցանիշների բարելավման, սակայն այդ աճը շատ հաճախ անհավասարաչափ է բաշխվում տարբեր սոցիալական խմբերի և տարածաշրջանների միջև՝ խորացնելով արդեն իսկ առկա անհավասարությունը և նպաստելով աղքատության նոր ալիքների առաջացմանը։ Աղքատության կառուցվածքային պատճառները բազմաբնույթ են. այստեղ համադրվում են կրթության և առողջապահության մատչելիության սահմանափակումները, աշխատանքային շուկայի անկայունությունն ու ոչ ֆորմալ հատվածի գերակայությունը, տնտեսական զարգացման ոչ հավասարաչափ տարածվածությունը, պետական քաղաքականությունների թերությունները և կոռուպցիայի բարձր մակարդակը։

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը որդեգրել է տարբեր մոտեցումներ՝ փորձելով պայքարել աղքատության դեմ, այդ թվում՝ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելով սոցիալապես խոցելի խմբերին, իրականացնելով կրթական և առողջապահական բարեփոխումներ, քայլեր կատարելով տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, խթանելով ներդրումները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերը կատարելագործելով։ Բայց, չնայած այսպիսի միջոցառումների իրականացմանը, աղքատության դեմ պայքարը հաճախ բախվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, ռազմական բախումները, բնական աղետները, համավարակները, ինչպես նաև արժեքային համակարգի և կառավարման մշակույթի խնդիրները։

Հայաստանը, լինելով հետխորհրդային տարածքի փոքր երկիր, վերջին տասնամյակներին անցել է բարդ սոցիալ-տնտեսական վերափոխումների ճանապարհով։ Սակայն այդ փոփոխությունները, ցավոք, չեն հանգեցրել աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության համատարած կամ գոնե համաչափ բարձրացմանը։ Ընդհակառակը, բնակչության մի զգալի հատվածը շարունակում է մնալ աղքատության և հատկապես ծայրահեղ աղքատության եզրին։ Պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունները փաստում են, որ Հայաստանում աղքատության մակարդակը տատանվում է 25-30 տոկոսի սահմաններում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,5-2 տոկոսի սահմաններում։ Եթե աղքատության մակարդակին վերաբերող գնահատականներում որոշ դրական փոփոխություններ էլ կան, ապա դրանք աննշան են։ Մյուս կողմից էլ՝ ներկայացվող թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ շատ դեպքերում հաշվառման մեթոդաբանությունը չի ներառում ոչ ֆորմալ եկամուտները, կամ էլ թաքցնում է որոշ խմբերի իրական կենսամակարդակը։

Հայաստանի աղքատության խնդիրը կրկին սրվել է վերջին տարիներին՝ պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամերով, Ադրբեջանի ռազմական ագրեսիայով, արցախահայության բռնագաղթով, կորոնավիրուսային համավարակով և դրան հետևած տնտեսական ցնցումներով։ Դե, գումարած փաշինյանական իշխանության տոտալ ձախողումներն ու բացարձակ ապաշնորհությունը բոլոր ոլորտներում:

Հիշենք, որ համավարակի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր կրճատվեցին, փոքր և միջին բիզնեսները կանգնեցին կամ փակվեցին, իսկ պետական աջակցությունը հաճախ անբավարար էր՝ հաշվի առնելով բնակչության կարիքները։ Համավարակը բազմաթիվ մարդկանց մղեց դեպի աղքատության ճիրաններ։ Իսկ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների արդյունքում հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց ունեցվածքը, տունն ու տեղը՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում ու մնալով տրամադրվող շատ քիչ աջակցության հույսին, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար բավարար աշխատատեղեր չկան, ուր մնաց, որ իրենք կարողանային արժանապատիվ աշխատանք գտնել։ Աշխատավարձերի և կենսաթոշակների չափը, որը հանդիսանում է բնակչության զգալի մասի եկամտի հիմնական աղբյուրը, վերջին տարիներին կա՛մ չի ավելացել, կա՛մ էլ, եթե ավելացել է, պարզապես չնչին չափով, որը ներկայիս գնաճի պայմաններում որևէ տեղաշարժ ապահովել չի կարող։ Սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները աճում են աննախադեպ տեմպերով. որոշ ապրանքների գներն ավելացել են 20-30, նույնիսկ 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Գնաճի այս տեմպերը հատկապես ծանր հարված են հասցնում սոցիալապես առավել խոցելի խմբերին՝ թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և գյուղաբնակներին, որոնց եկամուտները չեն համապատասխանում կյանքի նվազագույն պահանջներին։

Բացի այդ, Հայաստանում աղքատության խորացմանը նպաստում են կառուցվածքային մի շարք խնդիրներ։ Աշխատաշուկայում շարունակում է գերակշռել ոչ ֆորմալ հատվածը, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկված են սոցիալական ապահովագրության համակարգից և աշխատանքային իրավունքներից։ Այդ հատվածում աշխատողները հաճախ չեն ստանում նվազագույն աշխատավարձ, չունեն արձակուրդի և այլ սոցիալական երաշխիքներ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի ցանկացած տնտեսական ցնցման ժամանակ։

Գյուղատնտեսական հատվածում զբաղված մեծ թվով մարդիկ շարունակում են աշխատել ամենանվազ արդյունավետությամբ՝ չունենալով ժամանակակից տեխնոլոգիաների, ներդրումների, ինչպես նաև պետական աջակցության բավարար հասանելիություն։ Գյուղերում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է քաղաքների համեմատ, իսկ սոցիալական բևեռացումը տարեցտարի խորանում է։

Կրթության և առողջապահության համակարգերում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես նպաստում են աղքատության վերարտադրմանը։ Չնայած պետական մակարդակով իրականացվող որոշ բարեփոխումներին, կրթության մատչելիությունը և որակը շարունակում են թերանալ՝ հատկապես մարզերում և սոցիալապես անապահով ընտանիքներում։ Բարձրագույն կրթությունը դարձել է բազմաթիվ ընտանիքների համար ֆինանսապես անիրականանալի, իսկ միջին մասնագիտական կրթությունը հաճախ չի ապահովում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։ Առողջապահական համակարգի ծառայությունների մատչելիության խնդիրը ևս շատ լուրջ է. պետական ապահովագրության համակարգի թերությունների պատճառով բնակչության մեծ մասը հարկադրված է բարձր գին վճարել բժշկական ծառայությունների համար, ինչը աղքատության դեպքում դառնում է անհնարին։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության մասին էլ անընդհատ խոսվում է, սակայն գործնական քայլեր չկան դրա ներդրման ուղղությամբ։ Միակ նորությունն այն է, որ եկող տարվանից թոշակառուները կընդգրկվեն այդ ծրագրում, ու նրանց համար կվճարի պետությունը: Արդյունքում, մարդիկ, շատ հաճախ հաշվի առնելով առողջապահական ծառայությունների բարձր գների հանգամանքը, բժշկական ծառայություններից օգտվում են այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ինչ վերաբերում է պետական սոցիալական քաղաքականությանը, ապա թեև այն նպատակաուղղված է եղել սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, այդուամենայնիվ, հաճախ չի հասնում իր նպատակին կամ արդյունավետ չի իրականացվում։ Սոցիալական նպաստների համակարգը ենթարկվում է բարեփոխումների, սակայն դրանց ծավալն ու տրամադրման արդյունավետությունը մեծամասամբ բավարար չեն, իսկ նպաստների չափը շատ քիչ է։

Միևնույն ժամանակ, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան, թափանցիկության պակասը և հաշվետվողականության բացակայությունը խոչընդոտում են պետական միջոցների արդյունավետ բաշխմանը, ինչի արդյունքում աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումները հաճախ մնում են ձևական կամ թերի։

Աղքատության խնդրի խորքային վերլուծությունը չի կարող շրջանցել նաև հասարակական արժեքների և մշակույթի հարցը։ Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, աղքատության հանդեպ հարաբերական հանդուրժողականությունը, սոցիալական արդարության ընկալման թերությունները և քաղաքացիական պասիվությունը նպաստում են խնդրի պահպանմանը։

Բազմաթիվ մարդիկ հուսահատված են՝ չտեսնելով զարգացման և բարօրության հասնելու իրական ուղիներ, ինչի հետևանքով հաճախ ընտրում են արտագաղթի ճանապարհը։ Հայաստանից շարունակում են արտագաղթել հազարավոր մարդիկ, անբավարար պայմանների արդյունքում տեղի է ունենում նաև ուղեղների արտահոսք, իսկ այս ամենը բացասաբար է անդրադառնում երկրի զարգացման վրա և խորացնում է սոցիալական ճգնաժամը։

Աղքատության խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի ոչ թե որպես մեկ սոցիալական երևույթ, այլ որպես համակարգային հետևանք տնտեսական, կրթական, կառավարման և սոցիալական քաղաքականության համակցված թերությունների։ Այսինքն, աղքատության հաղթահարման իրական ռազմավարությունը պետք է լինի համապարփակ՝ միաժամանակ ներառելով տնտեսական աճի խթանումը, կրթության որակի բարձրացումը, աշխատանքի արժևորման և արդար բաշխման մեխանիզմների ձևավորումը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությունը։

Առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական կառուցվածքային վերափոխման իրականացում։ Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս գա ներկա փուլում տիրապետող «սպառման ու ծառայությունների տնտեսության» մոդելից և զարգացնի բարձր արժեք ստեղծող ոլորտներ՝ արդյունաբերություն, տեխնոլոգիաներ, գյուղմթերքի վերամշակում, կանաչ էներգետիկա։ Սա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է։ Եթե ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական բիզնեսը կարող է աճել և թողարկել մրցունակ արտադրանք, ապա աղքատության դեմ պայքարը կդառնա ինքնավերարտադրողական գործընթաց՝ ոչ թե օգնությունների, այլ աշխատանքի միջոցով։

Երկրորդ հերթին՝ աշխատանքի արժևորման և աշխատավարձերի արդար բաշխման քաղաքականություն է անհրաժեշտ։ Այսօր Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ամբողջ դրույքով, սակայն շարունակում են մնալ աղքատության սահմանագծից ցածր։ Սա նշանակում է, որ աղքատության խնդիրը միայն գործազրկությունը չէ, այլ նաև ցածր վարձատրությունը։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը՝ զուգահեռ հարկային արտոնություններ տալով այն գործատուներին, որոնք ստեղծում են որակյալ և արժանապատիվ աշխատատեղեր։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ, առանց կրթության համակարգի խորքային բարեփոխման, աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել։ Հայաստանում կրթությունը դեռևս չի տալիս այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։ Պետք է ներդնել որակյալ մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրեր մարզերում, իրականացնել պետական-մասնավոր համատեղ կրթական նախագծեր, որպեսզի երիտասարդությունը ստանա կիրառական գիտելիքներ և աշխատելու հնարավորություն հենց Հայաստանի ներսում։ Սոցիալական քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի՝ դառնալով ոչ թե օգնություն բաժանող, այլ մարդկանց հզորացնող համակարգ։ Պետությունը պետք է ուղղի աջակցությունը ոչ թե երկարաժամկետ նպաստների, այլ մասնագիտական վերապատրաստման, փոքր բիզնեսի ֆինանսավորման, գյուղատնտեսական նորարարությունների ու համայնքային զարգացման ծրագրերի վրա։ Նպատակն այն չէ, որ մարդիկ ստանան պարբերական օգնություն, այլ այն, որ կարողանան ինքնուրույն ապահովել իրենց եկամուտը։

Տարածքային անհավասարությունների կրճատումը նույնպես կարևոր նախապայման է։ Հայաստանի աղքատության հիմնական բեռը կրում են սահմանամերձ և լեռնային շրջանները։ Պետք է ներդնել պետական ծրագրեր՝ ուղղված մարզերի ու հատկապես սահմանամերձ շրջանների տնտեսական աշխուժացմանը՝ հարկային արտոնություններով, ենթակառուցվածքների զարգացմամբ, տեղական արտադրության խրախուսմամբ։ Մարզերի զարգացումը կնպաստի նաև Երևանի գերբեռնվածության նվազեցմանը, տարածքային համաչափ զարգացմանը և ժողովրդագրական հավասարակշռությանը։

Աղքատության դեմ պայքարի տեսանկյունից շատ կարևոր է պետական կառավարման և հակակոռուպցիոն համակարգերի ամրապնդումը։ Աղքատության դեմ պայքարը հնարավոր չէ, եթե պետական միջոցները վատնվում, փոշիացվում են անարդյունավետ ծախսերի արդյունքում կամ ուղղվում են սխալ ուղղություններով։ Անհրաժեշտ է ապահովել սոցիալական ծրագրերի թափանցիկ վերահսկողություն, բյուջետային ծախսերի հաշվետվողականություն և պետական գնումների արդար մրցակցային մեխանիզմներ։ Եվ, վերջապես, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն։ Աղքատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես անհատի «անձնական ձախողում», այլ որպես հանրային համախմբման պահանջ։ Հարկավոր է աղքատության մեջ գտնվող մարդուն օգնել, որ նա դուրս գա այդ վիճակից, ոչ թե նրան մեղադրել, թե «աղքատությունն իր գլխում է, դրա համար էլ աղքատ է»։

Այսպիսով, աղքատության հաղթահարումը Հայաստանում պահանջում է ոչ թե մեկ միջոցառում կամ ծրագիր, այլ համակարգային, համակողմանի և հետևողական քաղաքականություն, որտեղ տնտեսական զարգացումը, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը և պետական պատասխանատվությունը միահյուսվում են մեկ ռազմավարության մեջ՝ ուղղված մարդու արժանապատիվ կյանքի և սոցիալական արդարության հաստատմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա Սողոմոնյան