Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ կենտրոնի մի շարք աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է տնօրեն Լիդա Մուրադյանի և բժշկական կենտրոնի բժիշկների հետ: Շնորհավորելով բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց նվիրական աշխատանքի համար, ընդգծելով, որ բժշկական կենտրոնի բժիշկներից շատերն իրենց մասնագիտական հմտության շնորհիվ հազարավոր մարդկանց նվիրել են ամենաթանկը՝ կյանք: «Մենք իրականում հպարտ ենք, որ ունենք ձեզ նման մասնագետներով հարուստ բժշկական կենտրոն, որն իր ուրույն տեղն ունի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում ու տարածաշրջանում: Եվ դա ձեր 20-ամյա գործունեության և նվիրված աշխատանքի լավագույն գնահատականն է: Ու ես վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ շարունակելու է աջակցել բժշկական կենտրոնին՝ ակնկալելով մասնագիտական նորանոր բարձունքների նվաճում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիպման շրջանակում, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, սրտի վիրաբուժության բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար, կենտրոնի գլխավոր սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով էլ պարգևատրվել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, սրտաբան Սալբի Մխիթարյանը և անեսթեզիոլոգ Սարգիս Ղազարյանը: Բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցներ էլ առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը վստահեցրել է, որ բժշկական կենտրոնը շարունակելու է մնալ առաջատարների շարքում: «Մեր ողջ կոլեկտիվի անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, մշտական աջակցության համար: Մեր ամենօրյա աշխատանքում մենք զգում ենք այն հետևողականությունն ու մշտական ուշադրությունը, որ ցուցաբերվում է Ձեր և Երևանի քաղաքապետարանի կողմից ինչպես կենտրոն դիմող մեր բնակիչների, այնպես էլ ողջ աշխատակազմի հանդեպ: Վստահեցնում եմ, որ մեր բժշկական կենտրոնը շարունակելու է պահպանել իր լավագույն ավանդույթներն ու մնալ առաջատարների շարքում»,- նշել է Լիդա Մուրադյանը: Բժշկական կենտրոնի գործունեության 20-ամյակի կապակցությամբ առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար նաև «Նորք-Մարաշ» ԲԿ կոլեկտիվն է պարգևատրվել «Երևան» ոսկե հուշամեդալով, որը հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնել է Լիդա Մուրադյանին:
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»