Երևան, 01.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանիների կրթական ուղևորությունը և առաջին համերգը ԱՄՆ-ում

Մշակույթ

Հոկտեմբերի 18-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ներկայացավ իր  առաջին համերգով ԱՄՆ-ում՝ մշակութային Բոստոն քաղաքում: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգը տեղի ունեցավ Scottish Rite Museum & Library թանգարանի դահլիճում՝ հանդիսատեսին ընձեռելով բացառիկ հնարավորություն ծանոթանալու հայ երիտասարդ երաժիշտների տաղանդին: Համերգը կազմակերպվել էր Friends of Armenian Culture Society (FACS) կազմակերպության հետ համագործակցությամբ և վերածվեց դասական երաժշտության բացառիկ երեկոյի, որը ցուցադրեց Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտների տաղանդը, ինչպես նաև միավորեց սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու նրանց հաջողություններին և ապագայի կառուցմանը:

Համերգը բացվեց ողջույնի խոսքով՝ FACS փոխնախագահ Արմինե Միրզաբեկյանի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հոմակիմյանի կողմից, ովքեր ողջունեցին ներկաներին և ընդգծեցին կրթության և երիտասարդ տաղանդներին աջակցելու կարևորությունը: Համերգային երեկոյի հյուրերից էր ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը՝ Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչը: Իր խոսքում նա ընդգծեց երաժշտական կրթության կարևոր դերը և երիտասարդներին աջակցելու նշանակությունը՝ նշելով, որ երաժշտի մասնագիտությունը մեծ նվիրում, ժամանակ և ջանք է պահանջում։ Արա Գրեգորյանը խոսեց նաև այն մեծ ներուժի մասին, որ տեսնում է հիմնադրամի երիտասարդ երաժիշտների մեջ՝ ընդգծելով նրանց բացառիկ նվիրվածությունն ու սերը իրենց գործի հանդեպ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ հիմնադրամի առաքելությունը և ներդրումը պարզապես անգնահատելի են հայկական մշակույթի ու նոր սերնդի երաժիշտների ձևավորման գործում:

Համերգին ելույթ ունեցան Հիմնադրամի պատանի երաժիշտները՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը, ջութակահար Էդուարդ Դայանը, կլարնետահար Լիլիթ Ստեփանյանը, սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանը, ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը և դաշնակահար, «Ծնվել եմ Արցախում» ծրագրի կրթաթոշակառու Էդվարդ Սարգսյանը: Ծրագրում հնչեցին Սեն-Սանս, Ռավել, Ռախմանինով, Գարսոն, Բախ, Կոմիտաս, Խաչատրյան, Շոպեն և Բեթհովեն։ Բոստոնի համերգի ընթացքում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեցին նաև երկու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի In Memory of Artsakh դաշնամուրային ստեղծագործությունը, որը կատարեց հենց կոմպոզիտորը։

ԱՄՆ կրթական ուղևորության ընթացքում Հիմնադրամի ջութակահարներ Ռոբերտ Սեյրանյանը և Էդուարդ Դայանը հնարավորություն ունեցան հանդիպել և վարպետության դաս ունենալ համաշխարհային համբավ ունեցող ամերիկահայ ալտահար/ջութակահար Քիմ Քաշքաշյանի հետ, իսկ դաշնակահար Էդվարդ Սարգսյանը մասնակցեց վարպետության դասի հանրահայտ դաշնակահար Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ:

Ուղևորության ընթացքում պատանի երաժիշտները վայելեցին եզակի կրթական և մշակութային օրեր. Պատանի երաժիշտները ելույթ ունեցան նաև Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոցի սաների համար, որտեղ շփվեցին միմյանց հետ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Հիմնադրամի պատանի երաժիշտները նաև շրջայց կատարեցին Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում, ծանոթացան կրթական հնարավորություններին, ինչպես նաև այցելեցին Բոստոնի թանգարաններ, տեսարժան վայրեր և վայելեցին քաղաքի մշակութային բազմազանությունը: Կրթական ուղևորության ընթացքում նրանք նաև ներկա գտնվեցին Բոստոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Boston Symphony Hall-ում:

Կրթական ուղևորության յուրաքանչյուր օրը թողեց անմոռանալի հիշողություններ և բերեց նոր ոգեշնչում՝ բացելով նոր հնարավորություններ պատանիների երաժշտական և անձնական աճի համար:

Այս ուղևորությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը բացում է նոր հորիզոններ հայ երիտասարդ երաժիշտների համար՝ ապահովելով միջազգային հարթակ, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց տաղանդը, հաղորդակցվել համաշխարհային երաժշտական հանրության հետ և ստանալ բացառիկ կրթական փորձառություններ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստել երիտասարդ երաժիշտների զարգացմանը, տրամադրել կրթական հնարավորություններ և աջակցել նրանց միջազգային հաջողություններին:

 

 

Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանԼեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»