«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությունը 2025թ. հոկտեմբերի 23-25 Բրյուսելում մասնակցել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE Party) 45-րդ համագումարին
Քաղաքական«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությունը 2025թ. հոկտեմբերի 23-25 մասնակցել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE Party) 45-րդ համագումարին, որը կայացել է Բրյուսելում։
Համագումարին մասնակցել են Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնիաներ, լիբերալ քաղաքական ուժերի առաջնորդներ և գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները և ժողովրդավարական կառավարման ու համագործակցության ամրապնդման ուղիները։
Համագումարի ընթացքում պատվիրակության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին մարտահրավերների և ներքին խնդիրների հետ կապված մի շարք կարևոր հարցեր։