Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Ռազմավարական առումով խոցելի որոշում. ինչո՞ւ է Հայաստանում կրճատվում ռազմական բյուջեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Անհավասարակշռություն Ադրբեջանի հետ. Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը նախատեսվում են 563,1 միլիարդ դրամի (մոտավորապես 1,4 միլիարդ դոլար) չափով, ինչը 15,3 %-ով պակաս է 2025 թվականի բյուջեի նախագծից։ Ներքին գործերի նախարարության ծախսերը նույնպես կրճատվում են մոտ 2,2 %-ով՝ հասնելով 102,6 միլիարդ դրամի (մոտավորապես 267 միլիոն դոլարի)։

Նիկոլ Փաշինյանը պաշտպանական ծախսերի կրճատումը բացատրել է 2025 թվականին ռազմական ծախսերի կտրուկ աճով, որը մասամբ պայմանավորված էր պաշտպանական պարտավորությունների վաղաժամկետ մարմամբ։ Նա նշել է, որ 2026 թվականին նման ծավալները կրկնելու անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հույս ունեն արտաքին քաղաքականության ճնշման նվազման՝ դիվանագիտական ջանքերի առաջխաղացման և Ադրբեջանի հետ հնարավոր կարգավորման շուրջ քննարկումների շնորհիվ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիալ-տնտեսական վերլուծության ինստիտուտի կովկասյան ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենիա Գորյուշինայի խոսքով, ֆինանսական և տնտեսական տեսանկյունից այդ որոշումը համապատասխանում է հարկաբյուջետային կայունացման քաղաքականությանը։ Կառավարությունը ձգտում է սահմանափակել բյուջեի դեֆիցիտը, որը 2026 թվականին նախատեսված է ՀՆԱ-ի մոտավորապես 4,5 %-ի չափով։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի չափանիշների, պաշտպանության ծախսերը մնում են բարձր, ինչը վկայում է ոչ թե առաջնահերթությունների փոփոխության, այլ ռազմական ֆինանսավորման տեմպի ճշգրտման մասին։ Սակայն, նշել է Գորյուշինան, փորձագետների շրջանակներում նաև նախանշվում են հնարավոր ռիսկերը։ «Նախ՝ ռազմական բարեփոխումների և սարքավորումների արդիականացման ֆոնին բյուջետային կրճատումները կարող են դանդաղեցնել դրանց իրականացումը։ Երկրորդ՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, պլանավորում է պահպանել բարձր պաշտպանական ծախսերը, Հայաստանի կողմից ծախսերի համեմատական կրճատումը մեծացնում է կողմերի ռազմական ներուժի անհավասարակշռությունը։ Հաշվի առնելով չլուծված անվտանգության հարցերը՝ այդ ասիմետրիան կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ», - նշել է Գորյուշինան։ Պաշտպանության և ոստիկանության ծախսերի կրճատումը 2026 թվականին արտացոլում է Երևանի ֆինանսական կայունության հասնելու ցանկությունը և անվտանգության հարցերում դիվանագիտական նկատառումներից կախվածությունը։ Այդ որոշումը, ըստ փորձագետի, առաջին հայացքից բացատրելի և տրամաբանական է թվում տնտեսապես, բայց ռազմավարական առումով խոցելի է։ «Եթե արտաքին իրավիճակը վատթարանա կամ բանակցությունները կանգ առնեն, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ճշգրտել իր բյուջետային առաջնահերթությունները և վերադառնալ ռազմական ծախսերի ավելացմանը», - կանխատեսել է Գորյուշինան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում