Հոսանքի գնի հետ կապված «Գիտակից հասարակություն» ՀԿ–ն դիմել է ՀԾԿՀ–ին
Հասարակություն«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն հայտարարություն է տարածել․
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, պահանջելով պարզաբանումներ այն մասին, թե ինչու է մերժվել ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկը։
Գործընթացի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը ապահովելու համար պահանջել ենք նաև հրապարակել բոլոր հաշվարկները և նիստերի արձանագրությունները: